Լինդա Գրեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լինդա Գրեյ
Linda Gray 2015.jpg
Ծնվել էսեպտեմբերի 12, 1940(1940-09-12)[1] (79 տարեկան)
ԾննդավայրՍանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և կինոպրոդյուսեր
Ամուսին(ներ)Էդ Թրեշեր

Լինդա Գրեյ (անգլ.՝ Linda Gray, սեպտեմբերի 12, 1940(1940-09-12)[1], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, ռեժիսոր, պրոդյուսեր և նախկին մոդել, իր լավագույն դերը Սուե Էլեն Յուինգ է, հայտնի հեռուստատեսային «Դալլաս» շարքում, որտեղ վաստակել է «Ոսկե գլոբուս» և «Էմմի» մրցանակները։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինդա Գրեյը ծնվել է Կալիֆորնիայի Սանտա Մոնիկա քաղաքում։ Մինչև դերասանուհի աշխատելը մոդել է եղել [1960]-ական թվականներին և իր դերասանական կարիերան սկսել է գործող հեռուստատեսության գովազդային հոլովակում՝ ի վերջո հայտնվելով գրեթե չորս հոլովակներում[2]։ Դերասանուհին 1967 թվականին պատկերված է եղել «Շրջանավարտներ» ֆիլմի պաստառում[3]։ Նա իր մասնագիտական կարերինա սկսել է 1970-ական թվականներին և նկարահանել «Բժիշկ Մարկուս Ուելբի» և «ՄակԿլաուդ» ֆիլմերում[4]։ Նա նաև հայտնվել է «Մեծ կողոպուտ» (1975) և «Շներ» ֆիլմերում (1976), և 1977 թվականին «Բոլորը, ինչ փայլում է» ֆիլմում ստացել է մշտական դեր[5]։ Շոու, որը մի սերիլաների ծաղրերգությունն էր, և չեղյալ է հայտատրարվել է 13 սերլիալ հետո։ Նույն թվականին նա նկարահավել է «Murder in Peyton Place» ֆիլմում։

«Դալլաս»[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեյը 2013 թվականին

1978 թվականին Գրեյը սկսել է նկարահանվել «Դալլաս» ֆիլմում՝ Սուե Էլեն Ուինգի դերում[4]։ Ի սկզբանե նախատեսված էր, որ դերասանուհի խաղա հինգ սերիալում, բայց ֆիլմը այնքան արագ հայտնիացավ, որ ի վերջո դարձավ առաջատար շոուներից մեկը։ Երբ նա փորձնական գնում էր լսումների, ֆիլմի բնույթը փոխվեց։ Հետագայում նրան լսելու կարիք չի եղել և նա ստիպված է եղել լրացուցիչ աշխատել[6]։ Հետագայում դերասանուհին նաև դիմել է Մերի Ֆրանին, ով նախկինում կատարել էր այս դերը[7]։ Երբ սկսվեց նկարահավնել երկրորդ եթերաշրջանը, Գրեյը ներառվեց հիմնական շոուում[8]։ 1981 թվականին իր կատարած լավագույն դերի համար պարգևատրվել է «Էմմի» և «Լավագույն դերասանուհի դրամատիկական շարքում» մրցանակով, և 1980 և 1981 թվականներին երկու անգամ «Ոսկե գլոբուս» «Լավագույն դերասանուհի հեռուստատեսային շարքում», ինչպես նաև ստացել է մի շարք այլ մրցանակներ[9][10]։

Ութ տարի նկարահավելուց հետո Գրեյը ստորագրել է նոր պայմանագիր, որ ուզում է մեկ ուրիշ արտադրողական շարքի միանալ։ Ուղեցույց ալիքը ցանկանում էր երկարաձգել պայմանագիրը, սակայն Գրեյը հրաժարվել է պայմանգրի երկարաձգումից, սակայն Լարրի Հեգմանը սպառնացել է, որ չի ցուցադրի Գրեյին հետագա շոուում։ Այս բանից հետո Գրեյը ստիպված պայմանագիր է կնքում և համաձայնում է Հեգմանի պահանջների հետ[7]։ Հետագայում Գրեյը իրավունք ուներ որպես տնօրոն գործելու, և նկարահանվել հաջորդ եթերաշրջանում[11]։ Գրեյը որոշել էր հեռանալ 12-րդ՝ վերջին եթերաշրջանից[12]։ Նրա մեկնումը անակնկալի է բերում դերասաններին և նա ասել է, որ այն 11 տարի է ցանկանում էր իրագործել[12]։

Վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին վեց տարի ընդմիջումից հետո Գրեյը վերադարձավ հեռուստատեսություն և նկարահավեց «Համարձակը և գեղեցիկը» ֆիլմում, որը նկարահանում էր «Դալլասի» գործընկեր Պատրիկ Դյուֆֆին։ Նույն ժամանակահատվածում նա նաև նկարահանվել է «Կյանքի մտորումներ», «Մերիյի հույսերն ու սպասումները» և «Կարապի թռիչք» ֆիլմերում։ 2008 թվականին նա հայտնվել է «90210» ֆիլմի մի դրվագում, որի արդյունքում նկարահանվեց «Բեվերլի Հիլս, 90210» ֆիլմում։ 2007 թվականին նա նկարահանվեց անգլիական «Քաղցրության պայմաններ» ֆիլմում, որի համար արժանացավ դրական և քննադատական կարծիքների[13], 2011 թվականին նա Բեթ Դևիսի դերով հանդես է եկել «Բեթ Դևիսը ասում է» ֆիլմում[14]։

2010 թվականին ՏՆՏ հեռուստաալիքը սկսել է շարունակել «Դալլասի» նկարահանումներ։ Պրեմիերան տեղի է ունեղել 2012 թվականին և Գրեյը վերադարձել է իր դերին, որն այժմ Տեխասի նահանգապետի թեկնածու էր[15][16][17]։ Շոուն փակվել է 2014 թվականին՝ վարկանիշային ճգնաժամի հետևանքով։

2013 թվականին People ամսագիրը Գրեյին ընդգրկել է «Աշխարհի ամենագեղեիկ կանանց» շարքում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1962-1983 թվականներին ամուսնացած է եղել Էդ Թրեշերոմի հետ, նրանք ունեն երկու երեխա և երկու թոռ։ Նրա կրտսեր քույրը՝ Բեթին, մահացել է 1989 թվականին կրծքի քաղցկեղից։ Վերջերս դերասանուհին հանդես է եկել Նիկարագուայի խնդիրների մասին վավերագրական ֆիլմում՝ հանդես գալով որպես կանանց առողջության և երեխաների բարի կամքի Միացյալ ազգերի դեսպան[18]։

Ֆիլմացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անունը հայերեն Անունը անգլերեն Դերը Թվաքանակ
1963 Գարնանային արմավենու շաբաթը Palm Springs Weekend Girl at Pool with Yellow Swimsuit
1974 Բժիշկ Մարկուս Ուելբի Marcus Welby, M.D. Patsy Grey 1 սերիալ
1975 The Big Rip-Off The Big Rip-Off Model
1976 Շներ Dogs Miss Engle
1976 ՄակԿլաուդ McCloud Cindy Yates 2 սերիալ
1977 Անջատիչ Switch Alison 1 սերիալ
Բոլորը, ինչ փայլում է All That Glitters Linda Murkland
Murder in Peyton Place Murder in Peyton Place Carla Cord
Մեծ Հավայաններ Big Hawaii Annie Quinlan 1 սերիալ
1976-1978 Արտակարգ իրավիճակներ! Emergency! Evelyn Davis 2 սերիալ
1978 Խոտը միշտ կանաչ է The Grass Is Always Greener Over the Septic Tank Leslie Corliss
1979 Ջեննի Լոգանի երկու աշխարհները The Two Worlds of Jennie Logan Elizabeth Harrington
1980 Haywire Haywire Nan
Վայրենին և անվճարը The Wild and the Free Linda
1982 Ոչ երեխաների առջև Not in Front of the Children Nancy Carruthers
1987 Քեննի Ռոջերս-Լեգենդը շարունակվում է Kenny Rogers as The Gambler, Part III: The Legend Continues Mary Collins
1978-1989, 1991 Դալլաս Dallas Sue Ellen Ewing 308 սերիալ
1991 Lovejoy Lovejoy Cassandra Lynch 2 սերիալ
Արվեստագենտներ The Entertainers Laura
Օսկար Oscar Roxanne
1992 Կոտրված սրտերի մայրուղին Highway Heartbreaker Catherine
1993 Ճշմարտության պահը։ Ինչու իմ աղջիկը Moment of Truth: Why My Daughter? Gayle Moffitt
Բոնանզա, Վերադարձը Bonanza: The Return Abigail 'Laredo' Stimmons
1994 Իմ սիրելի աղջիկը To My Daughter with Love Eleanor Monroe
Կանանց հողամաս Accidental Meeting Jennifer Parris
Ճծմարտության պահը- Խախտված ավանդույթները Moment of Truth: Broken Pledges Eileen Stevens
Melrose Place Melrose Place Hillary Michaels 4 սերիալ
Հզոր Մաքսը Mighty Max Kali (ձայն) 1 սերիալ
1994-1995 Մոդելների գործակալություն Models Inc. Hillary Michaels 29 սերիալ
1996 Դիպչել է հրեշտակը Touched by an Angel Marian Campbell 1 սերիալ
Դալլաս։ Ջեյ Արը վերադառնում է Dallas: J.R. Returns Sue Ellen Shepard Ewing Lockwood
1998 Դալլաս։ Յուինգի պատերազմը Dallas: War of the Ewings Sue Ellen Shepard Ewing Lockwood
Ջայպուրի աստղը Star of Jaipur Linda Trask
2004-2005 Համարձակը և գեղեցիկը The Bold and the Beautiful Priscilla Kelly 5 սերիալ
2005 ՄակԲրայդ։ Տիկին, սա սպանություն է McBride: It’s Murder, Madam Victoria Sawyer
2006 Կյանքի մտորումներ Reflections of a Life Linda
Պեպպեր Դեննիս Pepper Dennis Barbara Meryl 1 սերիալ
2008 90210։ Նոր սերունդ 90210 Victoria Brewer 1 սերիալ
2010 Մերիյի հույսերն ու ակնկալիքները Expecting Mary Darnella
2011 Կարապի թռիչքը The Flight of the Swan Alexi’s mother
2012 Թաքնված լուսին Hidden Moon Eva Brighton
2012-2014 Դալլաս Dallas Sue Ellen Ewing 40 սերիալ

Մրցանակեր և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Պարգև Կատեգորիա Աշխատանք Արդյունք
1981 Ոսկե Գլոբուս Հեռուստատեսային շարքի լավագույն դերասանուհի Դալլաս Առաջադրված
Էմմի Դրամատիկական հեռուստատեսային շարքի լավագույն դերասանուհի Առաջադրված
Il Gato Հեռուստատեսությամբ լավագույն դերասանուհի Հաղթանակ
1982 Ոսկե գլոբուս Հեռուստատեսության լավագույն դերասանուհի Առաջադրված
Բեմբի Լավագույն դերասանուհի միջազգային շարքի համար Հաղթանակ
1983 Հոլիվուդյան հեռուստառադիոընկերություն Տարվա կին Հաղթանակ
1985 Դայջիս սերիալի մրցանակաբաշխություն Սերիալի լավագույն դերասանուհի Առաջադրված
Դայջիս սերիալի մրցանակաբաշխություն Սրված զույգ, Լարրի Հեգմանի դերում Առաջադրված
1986 Դայջիս սերիալի մրցանակաբաշխություն Լավագույն դերասանուհի Առաջադրված
Դայջիս սերիալի մրցանակաբաշխություն Սիրված զույգ, Լարրի Հեգմանի դերում Առաջադրված
2006 TV Land Մրցանակը ժողովրդական մշակույթում իր ավանդի համար Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. Linda Gray on AllMovie Linda Gray, AllMovie, Retrieved March 31, 2012
  3. «A stunning Linda Gray talks Dallas»։ The Talk։ Վերցված է 2012-08-11 
  4. 4,0 4,1 Linda Gray- Biography, Yahoo!, Retrieved March 31, 2012
  5. name=time>Clarke Gerald (1977-04-25)։ «Eve's Rib and Adam's Yawn»։ TIME։ Վերցված է 2008-11-25 
  6. «Give Her the Simple Life»։ The Staff of TV Guide (Canada: TV Guide)։ նոյեմբերի 24, 1979 
  7. 7,0 7,1 «Bottoms Up, Linda Gray!»։ Ileane Rudolph and Ben Katner (United States: TV Guide)։ նոյեմբերի 5, 2004։ Վերցված է 2010-08-31 
  8. Dallas: The Complete Story of the World’s Favorite Prime-Time Soap, pp. 24-25
  9. «Linda Gray- Biography on Gray»։ Biography.com (United States: The Biography Channel)։ Վերցված է փետրվարի 18, 2012 
  10. Awards for Linda Gray
  11. «Linda Gray can do it all!»։ Alan Mercer։ United States: Dazzling Divas.com։ ապրիլի 24, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-20-ին։ Վերցված է 2010-08-31 
  12. 12,0 12,1 Sue Ellen Leaving Southfork, The Milwaukee Journal, Journal Communications (February 22, 1989)
  13. «Review: Terms of Endearment»։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-20-ին։ Վերցված է 2012-08-11 
  14. «Linda Gray to star in upcoming play about Bette Davis»։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-20-ին։ Վերցված է 2012-08-11 
  15. «Linda Gray Saddles Up For ‘Dallas’ Return»։ Access Hollywood.com։ 2011-02-02։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-20-ին։ Վերցված է 2011-02-04 
  16. Red hot at 70! Linda Gray sizzles on catwalk as she prepares to return to the small screen in Dallas remake, Dailymail.co.uk, 11 February 2011, Retrieved March 31, 2012
  17. Joyce Eng,TNT Orders Dallas Reboot to Series, Will Offer Sneak Peek Next Week, TV Guide, Jul 8, 2011, Retrieved March 31, 2012
  18. «People Magazine Names Gwyneth Paltrow Most Beautiful Woman»։ ABC News։ 2013-04-24։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-12-ին։ Վերցված է 2013-04-30 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]