Jump to content

Լինա Լոոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լինա Լոոս
գերմ.՝ Lina Loos
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 9, 1882(1882-10-09)[1][2]
ԾննդավայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա[3][2]
Մահացել էհունիսի 6, 1950(1950-06-06)[1][2] (67 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից[3][2]
Քաղաքացիություն Ավստրիա
Մասնագիտությունդերասանուհի և գրող
ԱմուսինԱդոլֆ Լոոս[4]
Ծնողներհայր՝ Carl Obertimpfler?
 Lina Loos Վիքիպահեստում

Լինա Լոոս (գերմ.՝ Lina Loos, ծնյալ Կարոլինա Կատարինա Օբերտիմպֆլեր գերմ.՝ Carolina Catharina Obertimpfler. հոկտեմբերի 9, 1882(1882-10-09)[1][2], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[3][2] - հունիսի 6, 1950(1950-06-06)[1][2], Վիեննա, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից[3][2]), կաբարեի ավստրիացի դերասանուհի և ֆելիետոններ հեղինակած լրագրող: Հիշվում է առաջին հերթին՝ Բեռլինի Լինդեն կաբարեում ունեցած ելույթներով և իր գրվածքների՝ հետմահու հրատարակված ժողովածուով, որ խմբագրել է Ադոլֆ Օպելը (Adolf Opel): Որոշ ժամանակ ամուսնացած է եղել Ադոլֆ Լոոսի հետ, ով իրենից մեծ էր 12 տարով: Նրա կենսագրության որոշ դրվագների հիման վրա է 2017 թվականին նկարահանվել գերմանական «Լինա» / Lina ֆիլմը[5][6][7]:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրճարանի սեփականատեր Կարլ Օբերտիմպֆլերի դուստր Կարոլինան ծնվել է 1882 թվականի հոկտեմբերի 9-ին[8][9]:

Լինա Լոոսի շիրիմը Զիվերինգ գերեզմանատանը

1902 թվականի հուլիսին նա ամուսնացել է տարիքով իրենից բավականին մեծ ճարտարապետ Ադոլֆ Լոոսի հետ[9]. վկաներն էին կահույք արտադրող Մաքս Շմիդտն ու վերջինիս եղբայրը՝ Կարլ Լեո Շմիդտը[10]: Մեկ տարի անց՝ 1903 թվականին Կարոլինան սիրային կապի մեջ մտավ 18-ամյա ուսանող Հայնց Լանգի հետ[11]: Լանգը հույս ուներ, որ Լինան կթողնի ամուսնուն ու կգա իր մոտ, բայց Լինան տեղեկացրեց նրան, որ ինքը մտափոխվել է և հրաժարվեց գնալ: Երիտասարդ սիրահարը ինքնասպանություն գործեց[9]:

Լինա Լոսոսը մահացավ քաղցկեղից 1950 թվականի հունիսի 6-ին՝ 67 տարեկան հասակում, Վիեննայի կենտրոնական հիվանդանոցում[9]:

2022 թվականին Վիեննայի Դոնաուշտադտ շրջանի նորաստեղծ հրապարակներից մեկը կոչվեց Լինա Լոոս Պլատց: Լինա Լոոսին նվիրված հուշատախտակ է փակցվել այն շենքի պատին, որի առաջին հարկում գտնվել է նրա ծնողներին պատկանած «Casa Piccola» սրճարանը:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Gadzinski A. KALLIOPE Austria (գերմ.): Frauen in Gesellschaft, Kultur und WissenschaftW: Bundesministerium für Europa, Integration und Äußeres, 2015. — S. 169. — ISBN 978-3-9503655-5-9
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Schmid-Bortenschlager S., Schnedl-Bubeniček H. Österreichische Schriftstellerinnen 1880–1938 (գերմ.): Eine Bio-BibliographieStuttgart: Akademischer Verlag Hans-Dieter Heinz, 1982. — S. 115. — ISBN 978-3-88099-123-1
  4. marriage registry (գերմ.)
  5. Fischer, Lisa (2007). Lina Loos oder Wenn die Muse sich selbst küßt (գերմաներեն) (2. Aufl., Jub.-Ausg ed.). Vienna. ISBN 978-3-205-77611-6.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. Rüther, Leopoldine; Csokor, Franz Theodor, eds. (1966). Du silberne Dame Du: Briefe von u. an Lina Loos (գերմաներեն). Vienna: Zsolnay. Վերցված է 2023 թ․ մարտի 12-ին.
  7. Fischer, Lisa (1993). Lina Loos – oder die Rekonstruktion weiblicher Kreativität in einer sozial-historischen Biographie (Dissertation) (գերմաներեն). Vienna.
  8. «Café Casa Piccola im Design Info Pool (dip) des Museums für angewandte Kunst Wien». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 12-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 Lindinger, Michaela (2020 թ․ մայիսի 28). «Los von Loos!». Wien Museum (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 12-ին.
  10. Fischer, Lisa (2013). Das Buch ohne Titel.
  11. Schwartz, Frederic J. “Architecture and Crime: Adolf Loos and the Culture of the ‘Case.’” The Art Bulletin, vol. 94, no. 3, 2012, pp. 437–57. JSTOR, http://www.jstor.org/stable/23268280 Արխիվացված 2023-07-12 Wayback Machine. Accessed 12 July 2023.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Franz Theodor Csokor, Leopoldine Rüther (Hrsg.): Du silberne Dame Du. Briefe von und an Lina Loos, Zsolnay, Wien 1966,
  • Peter Haage: Der Partylöwe, der nur Bücher fraß. Egon Friedell und sein Kreis. Claassen, Hamburg 1971.
  • Adolf Opel (Hrsg.): Du silberne Dame Du. Briefe von und an Lina Loos, neu herausgegeben und kommentiert von Adolf Opel, Edition Atelier, Wien 2016, ISBN 978-3-903005-17-4.
  • Lisa Fischer: Lina Loos – oder die Rekonstruktion weiblicher Kreativität in einer sozial-historischen Biographie, Dissertation, Wien 1993.
  • Adolf Opel (Hrsg.): Lina Loos. Gesammelte Schriften, Edition Va Bene, Wien / Klosterneuburg 2003, ISBN 3-85167-149-X.
  • Lisa Fischer: Lina Loos oder Wenn die Muse sich selbst küsst. Eine Biographie, Böhlau, Wien 1994; 2. A. ebd. 2007, ISBN 978-3-205-77611-6.
  • Lina, 2017, հեղինակներ՝ Վալտեր Վեհմայեր, Քրիստինա Վուրմ, Վ. Անդրեաս Շերլովսկի և Տինո Ռանֆտ

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Lina Loos - Biografía.
  • Futter: Loos Lina. In: Österreichisches Biographisches Lexikon 1815–1950 (ÖBL). Band 5, Verlag der Österreichischen Akademie der Wissenschaften, Wien 1972, S. 311. (mit falschem Geburtsjahr)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լինա Լոոս» հոդվածին։