Լինա Բրոքդորֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լինա Բրոքդորֆ
Ծնվել է1930
ԾննդավայրՍենգլեա, Port Region (Port), Մալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մասնագիտությունգրող և դրամատուրգ
ԱնդամակցությունAkkademja tal-Malti?
Պարգևներ

Լինա Բրոքդորֆ (մալթ.՝ Lina Brockdorff, 1930, Սենգլեա, Port Region (Port), Մալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն), մալթացի հեղինակ, դրամատուրգ և ռադիոհաղորդավար։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրոքդորֆը ծնվել է Սենգլեայում՝ Պատրիկ և Մերի Մահոնիների ընտանիքում, 1930 թվականին[2]։ Մանկության տարիներին վերապրել է Երկրորդ համաշխարհային պատերազմը[3]։ Նրա ընտանիքը մի քանի անգամ տեղափոխվել է պատերազմի ընթացքում՝ ապրելով տարբեր վայրերում, ինչպիսիք են Բիրգուն, Սլիման, Դինգլին և Ռաբաթը[2]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրոքդորֆի վաղ կրթությունն ընդհատվել է պատերազմի բռնկման պատճառով, բայց երբ պատերազմն ավարտվել է, նա վերադարձել է դպրոց՝ հոր պնդմամբ[3]։ Ցանկացել է զբաղվել բժշկությամբ, սակայն ընտանիքը չէր կարող իրեն թույլ տալ համալսարան ուղարկել դստերը և առանց նրան տեղյակ պահելու գրանցել է աղջնակին ուսուցիչների վերապատրաստման դասընթացին։ Լինա Բրոքդորֆն իր կրթությունը վերսկսել է ավելի ուշ, երբ 1991 թվականին ընդունվել է աստվածաբանության մեկամյա ներածական դասընթաց, որին հաջորդել է բակալավրի հնգամյա կուրսը։ Ի վերջո, 2002 թվականին՝ 72 տարեկան հասակում, ստացել է աստվածաբանության և հումանիտար գիտությունների մագիստրոսի կոչում[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրոքդորֆի ուսուցչական կարիերան սկսվել է պետական տարրական դպրոցում, սակայն նա ստիպված էր ընդհատել այն՝ իր չորս երեխաներին մեծացնելու համար։ Այս ընթացքում նա կենտրոնացել է իր գրելու վրա։ Հետագայում շարունակել է կարիերան Սուրբ Ալոյսիուս քոլեջում՝ որպես անգլերեն լեզվի ուսուցչուհի[3]։ 2004-2005 թվականներին եղել է L-Akkademja tal-Malti-ի խորհրդի անդամ և շարունակել է մնալ ակադեմիայի անդամ[4]։ Ութ տարի եղել է Għaqda Letterarja Maltija-ի նախագահ և հանդիսացել Għaqda Poeti Maltin-ի անդամ[5]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրոքդորֆը սկսել է գրել 17 տարեկանում, երբ հաճախել է ուսուցիչների վերապատրաստման քոլեջ, որտեղ գիտնական Ջոզեֆ Ակվիլինան խրախուսել է իր ուսանողներին գրել կարճ պատմություններ կամ էսսեներ՝ ռադիոյով հեռարձակելու համար[2]։ Հետագա տասնամյակների ընթացքում՝ Բրոքդորֆը ծավալել է բեղմնավոր գործունեություն՝ գրել և թողարկել է մի քանի հաղորդումներ, որոնք հեռարձակվել են «Rediffusion»-ով 1950-ական և 1960-ական թվականներին, այդ թվում՝ Ħlieqa Bejnietna, Quddiem il-Mera, Nofs Siegħa Flimkien, and Magic in the Kitchen[4][5]։

Բրոքդորֆը գրել է մի քանի ռադիոպիեսներ, այդ թվում՝ «Ասիսիի աղքատները» (մալթ.՝ Il-Fqajjar t'Assisi)։ Նրա ստեղծագործություններից մի քանիսը հեռարձակվել են նաև Ավստրալիայի ռադիոյով[5]։

Բրոքդորֆը գրել է վեց անթոլոգիա, տասներկու վեպ և ավելի քան 340 նովելներ[4]։ Նա նաև ինքնակենսագրական է գրել Երկրորդ համաշխարհային պատերազմի իր փորձի մասին, որը կոչվում է Sireni u Serenati (Սերենադներ Սիրենների միջով)[6]։ 2004 թվականին Մալթայի գրքի ազգային խորհրդի կողմից այն արժանացել է մրցանակի՝ որպես լավագույն ոչ գեղարվեստական վեպ։ Հետագայում այն սերիականացվել և հեռարձակվել է տարբեր ռադիոկայաններով[7]։ Բրոքդորֆն արժանացել է նաև Ġieħ l-Akkademja tal-Malti-ի ոսկե մեդալի[4][8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://timesofmalta.com/articles/view/lina-brockdorff-honoured-for-contribution-to-maltese-literature.836807
  2. 2,0 2,1 2,2 «A first hand account of daily life in wartime Malta». Times of Malta (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 5-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «82-year-old insists: 'It is never too late to study'». Times of Malta (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 5-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Lina Brockdorff honoured for contribution to Maltese literature». Times of Malta (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 5-ին.
  5. 5,0 5,1 5,2 «UPDATED: Lina Brockdorff awarded Ġieħ L-Akkademja tal-Malti Gold Medal 2020». TVMnews.mt (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 5-ին.
  6. «The war years in Malta, as seen by a woman writer». Times of Malta (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 5-ին.
  7. «Lina Brockdorff's WW2 autobiography now in English». The Malta Independent. 2016 թ․ մայիսի 23. Վերցված է 2022 թ․ մարտի 5-ին.
  8. «President reiterates importance of correct use of Maltese language». The Malta Independent. 2020 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2022 թ․ մարտի 5-ին.