Լինատե (օդանավակայան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնրիկո Ֆորլանինիի անվան օդանավակայան

Aeroporto di Milano-Linate

Milan Airports.svg

2017 at Milan Linate Airport 02.jpg

IATA: LIN – ԻԿԱՕ: LIML
Ամփոփում
Օդանավակայանի տեսակ Հասարակական
Օպերատոր SEA – Aeroporti di Milano
Ծառայում է Իտալիա Միլան, Իտալիա
Տեղագրություն Սեգրատե
Բարձրացում ԲԾՄ 353 ֆտ / 108 մ
Կայք milanolinate-airport.com
Թռիչքի ուղի
Ուղղություն Երկարություն Ծածկ
մ ֆտ
18/36 2,442 8,012 Ասֆալտ
17/35 601 1,972 Ասֆալտ

... etc.

Ուղղաթիռի ուղի
Թիվ Երկարություն Ծածկ
մ ֆտ
H1 28 92 Ասֆալտ

... etc.

Վիճակագրություն (2018

... etc.)

Ուղևորներ 9,233,475
Ուղևորների փոփոխություն 17–18 decrease 3.3%
Օդանավերի թռիչքներ[1] 115,301
Ուղևորների փոփոխություն 17–18 decrease 2.1%

Էնրիկո Ֆորլանինիի անվան օդանավակայան (իտալերեն՝ Aeroporto di Milano-Linate) (IATALIN, ICAOLIML), Միլանի երեք օդանավակայաններից մեկը։ Օդանավակայանը հիմնականում սպասարկում է ներքին և կարճ միջազգային չվերթներ, 2008 թվականին փոխադրվել է 9,2 մլն ուղևոր։ Օդանավակայանի անվանումը ստացել է Պեսկիերա Բորոմեո կոմունայի ոչ մեծ բնակավայրից։ Օդանավակայանը կրում է Էնրիկո Ֆորլանինիի անունը (իտալերեն՝ Aeroporto "Enrico Forlanini")՝ ի պատիվ Միլանում ծնված իտալացի գյուտարարի և ավիացիայի ռահվիրայի։ Լինատե օդանավակայանի շենքերը գտնվում են Սեգրատեի քաղաքապետարանի մոտ, օդանավակայանի մեծ մասը գտնվում է Պեսկիերա Բորոմեո կոմունայում[2][3]։

Օդանավակայանը բացվել է 1930-ական թվականներին Միլանում Իդրոսկալոյի հիդրոպորտից հետո, երբ Տալիեոդո օդանավակայանը (գտնվում է Միլանի հարավային սահմանից 1 կմ հեռավորության վրա)՝ այդ ժամանակվա աշխարհի խոշորագույն օդանավակայաններից և օդանավակայաններից մեկը, չափազանց փոքր էր դարձել առևտրային ինքնաթիռների սպասարկման համար։ Լինատեն ամբողջությամբ վերակառուցվել է 1950-ականներին, իսկ հետո՝ 1980-ականներին[4][5]։

Միլանի խոշորագույն օդանավակայանը Մալպենսան է (IATAMXP, ICAOLIMC)[6]: Լինատեն և Մալպենսան միացված են մայրուղող, նրանց միջև կա ավտոբուսային հաղորդագրություն։ Միլանի ագլոմերացիայի երրորդ օդանավակայանը՝ Օրիո Ալ Սերիոն, գտնվում է Բերգամոյից 1 կմ դեպի արևելք և Միլանից 42 կմ արևելք[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Dati di traffico 2017»։ 10 March 2017։ Վերցված է 21 April 2017 
  2. Calder S. (հոկտեմբերի 9, 2018)։ «Milan Linate: One of Italy's top airports to close for three months»։ Independent։ Վերցված է օգոստոսի 27, 2019 
  3. Gibertini V. (հուլիսի 26, 2019)։ «Milan's Linate Airport Temporarily Shuts Down, Flights Relocated to Malpensa»։ AirlineGeeks։ Վերցված է օգոստոսի 27, 2019 
  4. milanolinate-airport.com – Maps retrieved 23 June 2015
  5. Milano Linate: Destinations
  6. «Milano, la talpa Stefania al lavoro nel tunnel della M4: "Nel 2021 la prima tratta Linate-stazione Forlanini"»։ milano.repubblica.it։ R.C.S.։ Վերցված է հուլիսի 12, 2018 
  7. «Aer Lingus booking engine»։ www.aerlingus.com 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]