Լիմոս
Լիմոս | |
---|---|
Տեսակ | հունական դիացաբանության աստված և անձնավորում |
Սեռ | իգական |
Երևի համընկնում է | Ֆամես |
Մայր | Էրիս |
Քույր/Եղբայր | Պոնոս |
Լիմոս կամ Լիմուս (հին հունարեն՝ Λιμός՝ «սով»), հին հունական դիցաբանության մեջ քաղցի և սովամահության անձնավորումը, աստվածուհի։ Հռոմեական կրոնում Լիմոսը նույնացվել է Ֆամես աստվածուհու հետ (լատին․՝ Fames)[1]։ Նա հակադրվում էր Դեմետրային՝ բերքի և բարեբերության աստվածուհուն, և ինչպես գրել է Պուբլիուս Օվիդիուս Նասոն՝ Լիմոսը երբեք չէր կարող հանդիպել նրան և Պլուտոսին՝ հարստության, առատ բերքի աստծուն[2]։ Լիմոսի պաշտամունքը հաստատված չի եղել[3]։
Հիշատակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիմոսն առաջին անգամ հիշատակվել է Հեսիոդոսի «Թեոգոնիայում» (227)[1] որպես երկպառակության աստվածուհի Էրիսի դուստր, ինչպես նաև ևս 13 մարդկային դժբախտությունների (Ատե՝ «փլուզում», Դիսնոմիա՝ «անիշխանություն», Լեթա՝ «մոռացություն» և ուրիշներ) քույրը[4]։
Հիշատակվում է Պուբլիուս Օվիդիուս Նասոյի «Կերպարանափոխություններ» պոեմում։ Վերգիլիոսի «Էնեականում» (VI, 276)[1] իր մի քանի քույրերի հետ կանգնած է Հադեսի թագավորության մուտքի մոտ[5]։ Լուցիուս Աննեուս Սենեկան հիշատակել է Լիմոսին «Մոլեգին Հերկուլեսը» ողբերգությունում (686)[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Leonhard Schmitz (L. S.). Limus // Dictionary of Greek and Roman Biography and Mythology, ed. by Smith, William. Volume II. London, 1846, p. 787.
- ↑ Ovid (author); Melville, A.D. (trans.) (1998). Metamorphoses. Oxford University Press. էջեր 195–197.
{{cite book}}
:|author=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Մ. Բոտվիննիկ, Մ. Կոգան, Մ. Ռաբինովիչ, Բ. Սելեցկի. «Դիցաբանական բառարան», Երևան, 1985, էջ 111։
- ↑ Richard Caldwell, Hesiod's Theogony, Focus Publishing/R. Pullins Company (June 1, 1987). 978-0-941051-00-2.
- ↑ Վերգիլիոս (author); Fairclough, H.G. (trans.) (1916). Virgil: Eclogues, Georgics, Aeneid. Harvard University Press.
{{cite book}}
:|author=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Seneca the Younger (author); Frank Justus (trans.) (1917). Seneca: Tragedies. Harvard University Press.
{{cite book}}
:|author=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Limos Theoi Project կայքում (անգլ.)
Ընթերցե՛ք «լիմոս» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |