Լիմոնչելլո
Լիմոնչելլո | |
---|---|
![]() | |
Ենթատեսակ | lemon liqueur? |
Բաղադրամասեր | lemon zest?, Էթիլ սպիրտ, խմելու ջուր և շաքար |
Ալկոհոլի պարունակություն | 38–42% |
Արտադրող | Կապրի, Իսկյա, Սիցիլիա, Սարդինիա |
Ծագման երկիր | ![]() |
Գույն | դեղին |
![]() |
Լիմոնչելլո (իտալերեն՝ Limoncello), իտալական հանրահայտ լիմոնի լիկյոր։ Հիմնականում արտադրվում է Իտալիայի հարավում, մասնավորապես, Ամալֆիի ափին՝ Կապրի, Իսկյա, Սիցիլիա, Սարդինիա կղզիներում[1]։
Պատրաստման եղանակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիկյորն արտադրվում է լիմոնի կեղևի թրմեցման (այլ ոչ թե թորման) եղանակով, այդ իսկ պատճառով լիմոնչելլոյում մեծ քանակությամբ վիտամին C է պարունակվում[2]։ Թրմեցման ժամկետը հիմնականում 3-5 օր է։ Ինչպես նաև ըմպելիքի բաղադրության մեջ կա սպիրտ, ջուր և շաքար։ Արտադրության վերջնական փուլը համարվում է խմիչքի էմուլսիֆիկացիան հատուկ մեքենաների մեջ[3]։
Օգտագործման եղանակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իտալիայում լիմոնչելլոն տեղական ամենահայտնի խմիչքն է՝ կամպարիից հետո[3]։ Լիկյորն օգտագործում են մաքուր վիճակում, նաև որպես ախորժաբեր միջոց կամ աղանդեր, ինչպես նաև որպես կոկտեյլների բաղադրիչ[4]։ Լիմոնչելլոն խմում են սառած վիճակում, փոքր երկարավուն բաժակներով, որոնք նախօրոք սառեցվում են սառնարանում, որպեսզի բաժակի պատերը պատվեն սառույցի բարակ շերտով[5]։ Երբեմն սառույց ավելացնում են հենց լիկյորի մեջ[6]։ Հաճախ ռեստորանները պատրաստում են իրենց սեփական լիկյորը՝ յուրահատուկ համով[7]։
Լիմոնչելլոյի հիմնական բրենդներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Limoncello di Sicilia — Russo
- Caravella Limoncello
- Limoncello di Capri
- Villa Massa
- Luxardo
- Pallini Limoncello
- Bella Verde
- Lemoncello Toschi
- Limonce'
- Sorrento Nature
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Homemade Limoncello»։ Imbibe։ Վերցված է ապրիլի 10, 2012
- ↑ Kristin Tillotson (հուլիսի 3, 2008)։ «Limoncello Citrus Liqueur Recipe Is Far From Lemonade»։ The Minneapolis Star Tribune։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-20-ին։ Վերցված է ապրիլի 10, 2012
- ↑ 3,0 3,1 Charles Perry (սեպտեմբերի 8, 2004)։ «Taste of a thousand lemons»։ The Los Angeles Times։ Վերցված է ապրիլի 10, 2012
- ↑ Jayne Cain (2011)։ «When Life Gives Italians Lemons, They Make Limoncello»։ Rick Steves' Europe։ Վերցված է ապրիլի 10, 2012
- ↑ Valerie Waterhouse (September 2010)։ «5 Ways to See Italy»։ Travel + Leisure։ Վերցված է ապրիլի 10, 2012
- ↑ Andrea V., Nadia, N., Teresa, R. M., Andrea, A. (August 2003)։ «Analysis of Some Italian Lemon Liquors (Limoncello)»։ J. Agric. Food Chem. 51 (17): 4978–4983։ PMID 12903956։ doi:10.1021/jf030083d
- ↑ Under the Label by GRAPHIQ http://liqueur.underthelabel.com/l/63/Caravella-Limoncello-Originale։ Վերցված է օգոստոսի 2, 2016 (չաշխատող հղում)