Լիմնադներ
Լիմնադներ | |
---|---|
![]() ճահիճների, լճերի և լճակների նիմփաներ | |
Տեսակ | Նիմփաներ |
Ենթատեսակ | Նայադներ |
Դիցաբանություն | Հունական դիցաբանություն |
Սեռ | իգական |
Հունական գրաձև | Λιμνάδες |

Լիմնադներ ( հին հունարեն՝ Λιμνάδες; այլ անուններ։ Լիմնատիդներ (հին հունարեն՝ Λιμνατιδες), Լեյմենիդներ (հին հունարեն՝ Λειμενίδες), նիմփաներ հունական դիցաբանության մեջ, նայադների նախատիպիրը։ Հիմանակնում ապրում էին քաղցրահամ ջրամբարներում և գետերում։
Դիցաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիմնադները ոչ այնքան հայտնի արարծներ են։ Նրանք լճերի, լճակների, ճահիճների, հազվադեպ մարգագետիններում լճացած վայրերի նիմփաներ են[1]։
Լիմնադներն ունեն արտասովոր տեսք։ Նրանց դեմքը ունի բաց-կանաչավուն երանգ, մաշկը թավշանման է։ Նրանք ունեն մեծ, մուգ կանաչ աչքեր, լի շրթունքներ և փայլուն ատամներ` զմրուխտի երանգով։ Այս նիմփաները ունեն գորտի ոտքերի նման ոտքեր (մատների արանքում որոշակի մաշկային թաղանթով)։ Շուշանների և ջրաշուշանների բարակ ծաղկեշղթաները գրկում են մերկ իրանն ու դաստակները։ Լիմնադի գլուխը պսակված է նույնատիպ ծաղկեշղթայով։ Հիմնականում սնվում են ամբրոսիայով և կարողանում են միշտ մնալ գեղեցիկ և երիտասարդ։
Չնայած նրան, որ նրանք ավելի ցածր տեղ են գրավում աստվածային հիերարխիայում, նրանք ընդունվում են Օլիմպոսում և փառաբանվում մահկանացուների կողմից։ Լիմնադները, ինչպես մնացած բոլոր նիմփաները, երկարակյաց են, սակայն անմահ չեն և նրանց հնարավոր է սպանել[1]։
Երբ մթնում է լիմնադները դուրս են գալիս զբոսնելու՝ ջրավազանը լուսավորելով իրենց լույսով։ Իրենց լույսերը մթության մեջ գրավում են միայնակ ճամփորդներին։ Սակայն նրանց մոտենալը վտանգավոր է, քանի որ զբոսանքի համար լիմնադները հաճախ ընտրում են խորքային տեղեր կամ ճահիճներ[1]։ Համարվում էր, որ այդ նիմՓաները կարողանում են կարդալ մարդու հոգին և ընդունել նրա սիրելիի կերպարանքը, որպեսզի հարձակվեն և կուլ տան այդ մարդուն[2]։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորև ներկայացված են լիմնադների միայն մի քանի տեսակներ։
- Աստակիդներ (հին հունարեն՝ Αστακίδες) — Բյութանիայում գտնվող Աստակոս գետի նիմփան[3]։
- Բոլբա (հին հունարեն՝ Βόλβη) — Թեսալիայում գտնվող նույնանուն լճի նիմփան(Բոլբա)։ Օվկիանոսի և Տեթիսի դուստրը։ Իր ծագմամբ դասվում է օվկիանուհիների շարքին։
- Լիմնեյա (հին հունարեն՝ Λιμναία) — գետերի հնդական աստված Գանգեսի դուստրը։
- Սալմակիդա (հին հունարեն՝ Σαλμακίς) — նիմփա, ով սիրահարվել էր Գերմարոդիտին, ում հետ միավորվել է մեկ էակի մեջ[4]։
- Տրիտոնիդա (հին հունարեն՝ Τριτονίς) — Հյուսիսային Արիկայում գտնվող Լիբիայի քաղցրահամ լճի նիմփան, ով ոչ հեթանոսական տարբերակներում Աթենասի աստվածուհու մայրն է։