Լիմինալ տարածություն
Լիմինալ տարածություն (անգլ.՝ Liminal space), համացանցային էսթետիկա, արտահայտում են անցումային, սարսափելի և հաճախ սյուրռեալիստական վայրեր: Օրինակ, սովորաբար աշխույժ վայրը, որը պատկերված է որպես անբնականորեն դատարկ, կամ պատկերներ, որոնք դիտավորյալ ստեղծվել են անբնական և երազային տեսք ունենալու համար կլինեն լիմինալ[1]:
Journal of Environmental Psychology ամսագրում կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ լիմինալ տարածությունները կարող են սարսափելի կամ տարօրինակ զգալ՝ «չարագուշակ հովտի» էֆեկտի պատճառով: Pulse: the Journal of Science and Culture-ից հոդվածը սարսափելիությունը վերագրում է ամայի վայրերին՝ զուրկ իրենց սովորական մարդաշատությունից:
Էսթետիկան հանրաճանաչություն ձեռք բերեց 2019 թվականին այն բանից հետո, երբ 4chan հրապարակումը, որը պատկերում էր «Հետնասենյակներ» կոչվող սահմանային տարածությունը, վիրուսային տարածում գտավ: Այդ ժամանակից ի վեր սահմանային տարածությունների պատկերները լայնորեն հրապարակվել են համացանցում (Reddit, Թվիթթեր, ՏիկՏոկ):
Բնութագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգլերեն liminal բառը գալիս է լատիներեն՝ limen — «շեմ», «սահման», «վերջնակետ» բառից: «Լիմինալություն» տերմինը նշանակում է ինչ-որ սահմանային կամ անցումային բան[2]։ Լիմինալ տարածությունը այն վայրն է, որտեղ մարդն անցումային փուլում է: Այն կարող է լինել ֆիզիկական (ինչպես դռան շեմը), զգացմունքային (ինչպես ամուսնալուծությունը) կամ փոխաբերական (ինչպես որոշումը)[3]: Լիմինալ տարածության պատկերները հաճախ պատկերում են «անցումային» այս զգացողությունը՝ պատկերելով անցումային տարածքները (օրինակ՝ աստիճանահարթակները, ճանապարհները, միջանցքները կամ հյուրանոցները) անբնականորեն դատարկ[4]: Էսթետիկան կարող է փոխանցել ահարկու, սյուրռեալիզմի, կարոտի կամ տխրության տրամադրություններ և առաջացնել ինչպես հարմարավետության, այնպես էլ անհանգստության զգացումներ[5]։

Journal of Environmental Psychology ամսագրից Ալեքսանդր Դիլլայի և Մայքլ Լյուիսի կատարած ուսումնասիրությունը լիմինալ տարածությունների անհանգստացնող բնույթը կապում է «չարագուշակ հովիտ» երևույթի հետ: Այս տերմինը, որը սովորաբար կիրառվում է հումանոիդների նկատմամբ, որոնց ոչ ճշգրիտ նմանությունը մարդկանց հետ առաջացնում է անհանգստության զգացում, կարող է բացատրել նման արձագանքները լիմինալ պատկերներին: Այս դեպքում ֆիզիկական վայրերը, որոնք ծանոթ են թվում, բայց իրականությունից մի փոքր շեղվում են, ստեղծում են լիմինալ տարածություններին բնորոշ ահավորության զգացում[6]:
Pulse: the Journal of Science and Culture-ից Պիտեր Հեֆտը, Մարկ Ֆիշերի աշխատանքին հիմնվելով, բացատրում է, որ նման սարսփը կարելի է զգալ, երբ մարդը դիտարկում է իրավիճակը մի համատեքստում, որը նրա սպասվածից տարբերվում է: Օրինակ, դպրոցի շենքը, որը կարելի է ակնկալել, որ աշխույժ կլինի ուսուցիչներով և աշակերտներով, անհանգստացնող է դառնում, երբ պատկերվում է որպես անբնական դատարկ: Ֆիշերը այս «ներկայության բացակայությունը» համարում էր սրտնեղիչ էսթետիկ փորձառության հատկանիշներից մեկը[7]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիմինալ տարածությունների պատկերները հայտնիություն ձեռք բերեցին 2019 թվականին, երբ 4chan-ում տեղադրված կարճ քրիփիպաստան վիրուսային դարձավ[8]: Այն ասում էր, որ «դուրս գալով իրականությունից»՝ դուք կարող եք հայտնվել «Հետնասենյակներում», որտեղ ոչինչ չկա, բացի «հին խոնավ գորգի հոտից, նույն տեսակի դեղին պաստառի խելագարությունից, լյումինեսցենտային լամպերի անդադար բզզոցից և մոտավորապես վեց հարյուր միլիոն քառակուսի մղոն պատահականորեն համակցված դատարկ սենյակներից»: Քրիփիպաստային կցված էր մի պատկեր, որը պատկերում էր լիմինալ տարածություն՝ միջանցք՝ դեղին գորգերով և պաստառներով[9]:
Շուտով համացանցում լայն տարածում գտան սահմանային տարածությունների պատկերները: /r/LiminalSpace անունով սաբրեդդդիթը, որը ստեղծվել է 2019 թվականին, հավաքել է ավելի քան 500,000 բաժանորդ: Թվիթթերի @SpaceLiminalBot էջը, որը հրապարակում է լիմինալ տարածության լուսանկարները, հավաքել է ավելի քան 1,2 միլիոն բաժանորդ: ՏիկՏոկում #liminalspaces հեշթեգն ունի ավելի քան երկու միլիարդ դիտում[5]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «В конце коридора ничего нет: эссе о лиминальной эстетике». darkermagazine.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023-06-07-ին. Վերցված է 2023-06-20-ին.
- ↑ Валерия Корниенко (2021-09-02). «Пустынный офис и безлюдный переход: что такое лиминальное пространство и почему оно такое жуткое». Афиша (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023-01-13-ին. Վերցված է 2023-01-13-ին.
- ↑ Neumann, Kimberly Dawn (2022-09-06). «Liminal Space: What Is It And How Does It Affect Your Mental Health?». Forbes Health (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-01-03-ին. Վերցված է 2023-01-03-ին.
- ↑ Xiao, Madelyne (2021-04-16). «The Pleasant Head Trip of Liminal Spaces». The New Yorker (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-01-03-ին. Վերցված է 2023-01-13-ին.
- 1 2 Pitre, Jake (2022-11-01). «The Eerie Comfort of Liminal Spaces». The Atlantic (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022-12-12-ին. Վերցված է 2023-01-13-ին.
- ↑ Diel, Alexander; Lewis, Michael (2022-08-01). «Structural deviations drive an uncanny valley of physical places». Կաղապար:Не переведено. 82: 101844. doi:10.1016/j.jenvp.2022.101844. S2CID 250404379.
- ↑ Heft, Peter (2021). «Betwixt and Between: Zones as Liminal and Deterritorialized Spaces» (PDF). Pulse: the Journal of Science and Culture. Budapest: Central European University. 8: 1–20. Արխիվացված (PDF) օրիգինալից 2023-01-17-ին. Վերցված է 2023-01-13-ին.
- ↑ Koch, Karl (2020-11-02). «Architecture: The Cult Following Of Liminal Space». Musée Magazine (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-12-17-ին. Վերցված է 2023-01-13-ին.
- ↑ Sandal, Michael L. (2020-04-30). «'The Backrooms Game' Brings a Modern Creepypasta to Life [What We Play in the Shadows]». Bloody Disgusting (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022-02-26-ին. Վերցված է 2023-01-13-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Чертовских, Матвей, Чертовских, Дарья «В конце коридора ничего нет: эссе о лиминальной эстетике», журнал Darker, № 5, май, 2023
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեդիաֆայլեր liminal spaces թեմայով Վիքիպահեստում:- Сабреддит /r/LiminalSpace
- @SpaceLiminalBot в Twitter
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիմինալ տարածություն» հոդվածին։ |