Լիմերենս

Լիմերենս կամ լիմերենցիա, հոգեվիճակ, որն առաջանում է մեկ այլ անձի հանդեպ սիրային զգացմունքներ ունենալիս: Որպես կանոն՝ այն ներառում է մոլուցքային և մելանխոլիկ մտքեր կամ ողբերգական անհանգստության զգացում, ինչպես նաև փոխադարձ զգացմունքներ ստանալու և այդ մարդու հետ հարաբերություններ հաստատելու ցանկություն:
«Լիմերենս» երզույթն ստեղծել է հոգեբան Դորոթի Թենովը, երբ 1960-ականներին իր աշխատությունը գրելու համար սիրո պատկերացումների մասին հարցազրույց է վերցրել ավելի քան 500 մարդուց[1][2][3]: Այն «Ամորենս» բառի (ամորենսը սիրահարված լինելու հոգեվիճակն է) ձևափոխված տարբերակն է[4]: Իր՝ «Սեր և լիմերենս» գրքում Թենովը գրել է, որ «լիմերենսում լինելը նշանակում է զգալ այն, ինչը սովորաբար կոչվում է «սիրահարված լինել»»[5]: Տերմինի ստեղծումը նպատակ է հետապնդել որոշակիացնել հենց այս զգացումը, որը տարբերվում է մնացած այլ՝ ավելի ինտեսնիվ զգացմունքներից և խուսափելու այն ենթադրությունից, որ նրանք, ովքեր չեն ունեցել լիմերենսի զգացում, ի վիճակի չեն սեր զգալու[6][7]:
Ըստ Թենովի, ինչպես նաև մի շարք այլ անձանց, լիմերենսի հոգեվիճակը կարելի է համարել ռոմանտիկ սեր[4][8][9][10][11], կրքոտ սեր[2][11][12], կույր սեր[13][14][15] , սիրային կարոտ[3][14][16][17] կամ նույնիսկ սիրային խելագարություն[14][18][19][20]: Այն հաճախ համեմատվում է քրաշի հետ (անգլ.՝ crush, մարդ, ում հանդեպ սիրային զգացմունքներ են առաջանում), սակայն լիմերենսը ավելի խորը և բուռն հոգեվիճակ է[21][22]:
«Սեր և լիմերենս» գիրքը անվանվել է ռոմանտիկ սիրո մասին հիմնարար ստեղծագործություն[11]: Մարդաբան և հեղինակ Հելեն Ֆիշերը գրել է, որ սիրային գրավչության վերաբերյալ տվյալների հավաքագրումը սկսվել է այն բանից հետո, երբ Թենովը տարբեր մարդկանցից հավաքել է հարցումների պատասխաններ, անձնական օրագրեր և այլ անձնական գրառումներ[23]: Ֆիշերը, ով ճանաչում էր Թենովին և վերջինիս հետ նամակագրական կապի մեջ էր, նշել է, որ Թենովի «լիմերենս» եզրույթն իր մեջ տխուր կոմպոնենտ ունի[24][25]:
Լիմերենսը կապված է ուղեղի դոֆամին հորմոնի պարգևատրման համակարգի հետ (անգլ.՝ reward system): Ռոմանտիկ սիրո վաղ փուլն անվանում են փոփոխված հոգեվիճակ[26] և համեմատում վարքագծային կախվածության[27][28] կամ մարդուց կախվածության հետ[29]: Ուղեղի սկանավորումները ցույց են տվել, որ սիրած մարդու մասին մտածելու ժամանակ մարդիկ մեծ ցանկություն կամ մոտիվացիա են զգում[10][27]: Մի տեսություն լիմերենսում գտնվող անձի՝ այլ մարդու նկատմամբ ունեցած մոլուցքային մտքերը համեմատում է Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման հետ[30], ինչից բխում է մի վարկած, ըստ որի դրանք կարող են կապված լինել ուղեղում սերոտոնինի ցածր մակարդակի հետ[25]: Բայց այդ թեմայով ուսումնասիրությունների արդյունքները դեռևս անորոշ են[11]:
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դորոթի Թենովի հայեցակարգը ռոմանտիկ սիրո բնույթը ուսումնասիրելու գիտական փորձ է[31]։ Նա սիրահարված լինելու հետ կապված մի շարք հոգեբանական առանձնահատկություններ է սահմանել, որոնք մեկ բառով անվանել է «լիմերենս»[32][33]։ Այլ ուսումնասիրողներ լիմերենսը նույնպես բնորոշել են որպես էմոցիոնալ և մոտիվացիոն վիճակ, որը կենտրոնացնում է ուշադրությունը նախընտրելի զուգընկերոջ[34] վրա կամ հանդես է գալիս որպես կապվածության գործընթաց[35][36]։
Ջո Բիմը լիմերենսը բնորոշում է որպես խելագարորեն սիրահարված լինելու զգացում[37]։ Նիքի Հեյսը երևույթը նկարագրում է որպես «կուրացնող, ամբողջովին կլանող կիրք», այն սիրո տեսակը, որը Դանտեն զգում էր Բեատրիչեի հանդեպ, կամ Ռոմեոն՝ Ջուլիետը հանդեպ[38]։ Լիմերենսի էությունը չբավարարված, ինտենսիվ կարոտն է մեկ այլ անձի նկատմամբ, որը ստիպում է մարդուն «տարված լինել այդ անձով և իր ժամանակի մեծ մասն անցկացնել նրա մասին երևակայելով»[39]։ Հեյսը ենթադրում է, որ «զգացմունքի այդքան հզոր լինելու պատճառը նպատակի անհասանելի բնույթն է»[40]:
Սևերուս Սնեյփի սիրո պատմությունը Լիլի Էվանսի՝ Հարրի Փոթերի մոր հանդեպ, լիմերենսի ժամանակակից գեղարվեստական ներկայացում է[41]։ Մեկ այլ հայտնի պատմական օրինակ է լորդ Բայրոնի և լեդի Քերոլայն Լեմի բուռն սիրավեպը[42]։
Թենովի համար լիմերենսի գլխավոր առանձնահատկությունն այն էր, որ այս հոգեվիճակում գտնվող մարդիկ իսկապես տեսնում էին իրենց սիրո օբյեկտի անձնական թերությունները, բայց պարզապես անտեսում էին դրանք կամ նույնիսկ գրավիչ էին համարում[43][44]։ Թենովն այս երևույթը անվանում է «բյուրեղացում»՝ հենվելով ֆրանսիացի գրող Ստենդալի նկարագրության վրա։ Սիրո օբյեկտի այս «բյուրեղացված» տարբերակը Թենովն անվանում է «լիմերենտ օբյեկտ» կամ «ԼՕ» (այսինքն՝ այն մարդն է, ում սիրահարվել են)[45]։
Լիմերենսը հոգեբանական առանձնահատկություններով նման է կրքոտ սիրուն[46][47][48][49], սակայն, ըստ Թենովի հայեցակարգի, լիմերենսը միշտ սկսվում է նախքան որևէ հարաբերությունների ձևավորումը և նախքան լիմերենսի մեջ գտնվող անձն իմանա, թե արդյոք իր զգացմունքները փոխադարձ են[50]: Թենովը նշում է, որ այդ պատճառով լիմերենսը հաճախ մնում է անպատասխան[51][52]: Նա պնդում է, որ այս հոգեվիճակում գտնվելու և մտավոր նման համակվածության մեջ գտնվելու համար որոշակի իրավիճակային անորոշություն անհրաժեշտ է[53]: Օրինակ՝ մտատանջությունը, թե արդյոք ԼՕ-ն նույն զգացմունքներն ունի ձեր հանդեպ[54], կամ ԼՕ-ից ֆիզիկապես և հոգեպես հեռու լինելը[55], կամ՝ մտածմունքները ձեր ապագայի վերաբերյալ: Այս անորոշությունները լիմերենսում գտնվող անհատին ստիպում է ավելի շատ մտածել ԼՕ-յի մասին և ուժեղացնում է սիրային զգացմունքները: Որոշ մարդիկ նաև կարող են վախենալ մտերմությունից, ինչի արդյունքում նրանք իրենց հեռու են պահում և խուսափում են ԼՕ-յի հետ իրական շփվելուց[56]։
Թենովի կարծիքով` սեռական ցանկությունը լիմերենսի կարևորագույն կողմերից է[57], սակայն հուզական նվիրվածության ցանկությունը ավելի մեծ է[58]։ Թենովի զրուցակիցների մոտ սեռական ցանկությունները հաճախ ստվերվում էին իրենց սիրելիների հետ կապ հաստատելու, հանդիպման հրավեր ստանալու և փոխադարձ կիրք զգալու ցանկություններից[59]։ Ավելի նոր հեղինակները ենթադրում են, որ սեռական ցանկությունը առանձին (թեպետ փոխկապակցված) երևույթ է, և որ սիրահարվածությունը, ինչպես օրինակ լիմերենսը, երբեմն կարող է դրսևորվել առանց սեռական ցանկության[60][61]: Մարդիկ մոտիվացվում են զույգ կազմելու համար, որը տարբերվում է սեռական ցանկությունից[62]:
Ոչ բոլորն են ապրում լիմերենսի հոգեվիճակը[63]: Հիմնվելով իր անցկացրած հարցումների պատասխանների վրա՝ Թենովն ասում է, որ կանանց 50%-ը և տղամարդկանց միայն 35%-ն են զգում լիմերենս[64]: Լիմերենսը հասկանալը դժվար կարող է լինել նրանց համար, ովքեր երբեք չեն զգացել այն, և հաճախ այն ծաղրվում ու անտեսվում է որպես անցանկալի երևույթ՝ ինչ-որ տեսակի պաթոլոգիա, ծիծաղելի ֆանտազիա կամ ռոմանտիկ գրականության գաղափարական կառույց[65]: Ըստ Թենովի՝ լիմերենսը հոգեկան հիվանդություն չէ, թեև այն կարող է լինել «բարդ ու չափազանց ցավալի», «իռացիոնալ, հիմար, ամոթալի ու աննորմալ», իսկ երբեմն էլ անհատի ապրած «ամենամեծ երջանկությունը» (կախված ով է հարցին պատասխանում)[66]:
Կոմպոնենտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիմերենսի սկզբնական կոմպոնենտները, ըստ «Love and Limerence» գրքի, հետևյալներն են[67].
- Մոլուցքային մտքեր ձեր կրքոտ ցանկության օբյեկտի (հայտնի օբյեկտի կամ «LO») մասին:
- Պատասխան գործողության հասնելու սուր ցանկություն:
- ԼՕ-ի գործողություններից կամ, ավելի ճիշտ, ԼՕ-ի գործողությունների ձեր մեկնաբանությունից տրամադրության կախվածությունը:
- Մեկից ավելի մարդու նկատմամբ լիմերենտ վերաբերմունք ցուցաբերելու անկարողություն (բացառություններ կարող են լինել միայն այն դեպքում, երբ լիմերենսը գտնվում է ցածր մակարդակի վրա՝ սկզբնական կամ վերջնական փուլում):
- Մերժումից վախ և երբեմն խանգարող, սակայն միշտ անհանգստացնող ամաչկոտություն ԼՕ-ի ներկայության ժամանակ, հատկապես սկզբում և երբ անորոշություն է առաջանում:
- անբարենմաստ մթնոլորտի միջոցով սաստկացում:
- Սուր զգայունություն ցանկացած գործողության, մտքի կամ վիճակի նկատմամբ, որը կարող է ընկալվել բարենպաստ, և զարմանալի ունակություն՝ բացատրելու, թե ինչու այն չեզոքությունը, որը կարող է տեսնել անշահախնդիր դիտորդը, իրականում ԼՕ-ում թաքնված կրքի նշան է:
- «Սրտի» ցավ (կրծքավանդակի առջևի կենտրոնում), երբ անորոշությունը ուժեղ է:
- Կենսուրախություն՝ (յոթերորդ երկնքում լինելու զգացողություն), երբ փոխադարձությունը (reciprocation) ակնհայտ է թվում:
- Ընդհանուր ուժեղ զգացում, որը մոռացության է տալիս մյուս մտահոգությունները:
- Ուշագրավ կարողություն՝ ընդգծելու ԼՕ-ի իրական արժանիքները և խուսափելու բացասականին անդրադառնալուց, անգամ կարեկցանքով արձագանքելով դրանց ու վերածելով դրական հատկանիշի։
Կապը այլ հասկացությունների հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Լիմերենս» տերմինը (հաճախ «սիրահարված լինելու» հոգեվիճակը) ստեղծելու համար Դորոթի Թենովը մի քանի պատճառ է բերում[68]: Ըստ նրա՝ եզրույթը ստեղծելու հիմնական պատճառներից մեկն այն է, որ վերջինս կարողանա բացատրի «սեր» բառի երկիմաստությունը, որն օգտագործվում է թե՛ որպես ընտրովի գործողություն, թե՛ որպես հոգեվիճակ, որին դիմանում են[69].
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Tennov, Dorothy (1999). Love and Limerence: the Experience of Being in Love. Scarborough House. ISBN 978-0-8128-6286-7. Արխիվացված օրիգինալից 27 March 2023-ին. Վերցված է 12 March 2011-ին.
- ↑ 2,0 2,1 Hatfield, Elaine (1988). «Passionate and Companionate Love». The Psychology of Love. Yale University Press. էջեր 191–217. ISBN 9780300045895. Արխիվացված օրիգինալից 2024-05-25-ին. Վերցված է 2024-05-16-ին.
- ↑ 3,0 3,1 Brady, James (13 Feb 1990). «LOVESICKNESS A CHRONIC CONDITION» (web). The Washington Post. Արխիվացված օրիգինալից 27 August 2017-ին. Վերցված է 24 May 2024-ին.
- ↑ 4,0 4,1 «Will limerence take the place of love?». The Observer. 11 September 1977. «One of the most illuminating sessions was when Dorothy Tennov [...] described her attempts to find a suitable term for 'romantic love.' [...] 'I first used the term "amorance" then changed it back to "limerence,"' she told her audience. 'It has no roots whatsoever. It looks nice. It works well in French. Take it from me it has no etymology whatsoever.'»
- ↑ Tennov 1999, էջ. 16
- ↑ «That crazy little thing called love». The Guardian. 14 December 2003. Արխիվացված օրիգինալից 25 May 2024-ին. Վերցված է 15 April 2009-ին.
- ↑ Tennov 1999, էջ. 15
- ↑ Tennov 1999, էջ. 172
- ↑ Jayson, Sharon (6 February 2008). «'Limerence' makes the heart grow far too fonder». USA Today. Gannett Co. Inc. Արխիվացված է օրիգինալից (web) 10 February 2008-ին. Վերցված է 16 October 2008-ին.
- ↑ 10,0 10,1 Fisher, Helen; Aron, Arthur; Mashek, Debra; Li, Haifang; Brown, Lucy (October 2002). «Defining the Brain Systems of Lust, Romantic Attraction, and Attachment». Archives of Sexual Behavior. 31 (5): 413–419. doi:10.1023/A:1019888024255. PMID 12238608. Արխիվացված օրիգինալից 18 February 2024-ին. Վերցված է 18 February 2024-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 Bode, Adam; Kushnick, Geoff (11 April 2021). «Proximate and Ultimate Perspectives on Romantic Love». Frontiers in Psychology. 12. doi:10.3389/fpsyg.2021.573123. PMC 8074860. PMID 33912094.
- ↑ Acevedo, Bianca; Aron, Arthur (1 March 2009). «Does a Long-Term Relationship Kill Romantic Love?». Review of General Psychology. 13 (1): 59–65. doi:10.1037/a0014226.
- ↑ Tennov 1999, էջ. 85
- ↑ 14,0 14,1 14,2 Frankel, Valerie (2002). «The Love Drug» (web). Oprah. Արխիվացված օրիգինալից 20 March 2024-ին. Վերցված է 19 March 2024-ին.
- ↑ Diamond, Lisa (Jan 2003). «What does sexual orientation orient? A biobehavioral model distinguishing romantic love and sexual desire». Psychological Review. 110 (1): 173–92. doi:10.1037/0033-295x.110.1.173. PMID 12529061.
- ↑ Tennov 1999, էջեր. 7, 102, 179, 243
- ↑ Leonti, Marco; Casu, Laura (2 July 2018). «Ethnopharmacology of Love». Frontiers in Psychology. 9: 567. doi:10.3389/fphar.2018.00567. PMC 6041438. PMID 30026695.
- ↑ Tennov 1999, էջեր. 90, 122, 156, 173
- ↑ Tennov 1998, էջ. 77
- ↑ Domingo, Katrina (23 June 2021). «Fairytale or pilit-tale? Experts spill why men rush into marriage after long-term relationships». ABS-CBN. Արխիվացված օրիգինալից 24 September 2024-ին. Վերցված է 23 September 2024-ին.
- ↑ McCracken, Amanda (27 January 2024). «Is It a Crush or Have You Fallen Into Limerence?» (web). The New York Times. Արխիվացված օրիգինալից 30 January 2024-ին. Վերցված է 30 January 2024-ին.
- ↑ Pugachevsky, Julia (17 April 2024). «Office crushes are fun, but coworker limerence can be excruciating. Here's what to do about it». Business Insider. Արխիվացված օրիգինալից 23 May 2024-ին. Վերցված է 24 September 2024-ին.
- ↑ Fisher, Helen (2016). Anatomy of Love: A Natural History of Mating, Marriage, and Why We Stray (Completely Revised and Updated). W. W. Norton & Company. ISBN 978-0-393-34974-0. Արխիվացված օրիգինալից 18 February 2024-ին. Վերցված է 18 February 2024-ին.
- ↑ Holmes, Kimberly (2024). «"Madly In Love" Researcher Talks Love, Limerence, and Mating For Life with Dr. Helen Fisher». It Starts With Attraction (Podcast). Վերցված է 27 May 2024-ին.
- ↑ 25,0 25,1 Fisher, Helen (March 1998). «Lust, attraction, and attachment in mammalian reproduction». Human Nature. 9 (1): 23–52. doi:10.1007/s12110-998-1010-5. PMID 26197356. Արխիվացված օրիգինալից 18 February 2024-ին. Վերցված է 18 February 2024-ին.
- ↑ Marazziti, Donatella; Canale, Domenico (2004). «Hormonal changes when falling in love». Psychoneuroendocrinology. 29 (7): 931–936. doi:10.1016/j.psyneuen.2003.08.006. PMID 15177709.
- ↑ 27,0 27,1 Fisher, Helen; Xu, Xiaomeng; Aron, Arthur; Brown, Lucy (9 May 2016). «Intense, Passionate, Romantic Love: A Natural Addiction? How the Fields That Investigate Romance and Substance Abuse Can Inform Each Other». Frontiers in Psychology. 7: 687. doi:10.3389/fpsyg.2016.00687. PMC 4861725. PMID 27242601.
- ↑ Zou, Zhiling; Song, Hongwen; Zhang, Yuting; Zhang, Xiaochu (21 September 2016). «Romantic Love vs. Drug Addiction May Inspire a New Treatment for Addiction». Frontiers in Psychology. 7: 1436. doi:10.3389/fpsyg.2016.01436. PMC 5031705. PMID 27713720.
- ↑ Tallis 2004, էջեր. 218, 235
- ↑ Leckman, James; Mayes, Linda (July 1999). «Preoccupations and Behaviors Associated with Romantic and Parental Love: Perspectives on the Origin of Obsessive-Compulsive Disorder». Child and Adolescent Psychiatric Clinics of North America. 8 (3): 635–665. doi:10.1016/S1056-4993(18)30172-X. PMID 10442234.
- ↑ Tennov 1999, էջեր. x–xi
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «fisher19982
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Tennov 1999, էջեր. 16, 23–24
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «fisher20022
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Hazan, Cindy; Shaver, Phillip (April 1987). «Romantic love conceptualized as an attachment process». Journal of Personality and Social Psychology. 52 (3): 511–524. doi:10.1037/0022-3514.52.3.511. PMID 3572722. Արխիվացված օրիգինալից 18 April 2024-ին. Վերցված է 23 March 2024-ին.
- ↑ Feeney, Judith; Noller, Patricia (1990). «Attachment style as a predictor of adult romantic relationships». Journal of Personality and Social Psychology. 58 (2): 281–291. doi:10.1037/0022-3514.58.2.281. Արխիվացված օրիգինալից 23 March 2024-ին. Վերցված է 23 March 2024-ին.
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «132
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
- ↑ Hayes, Nicky (2000), Foundations of Psychology (3rd ed.), London: Thomson Learning, էջ 457, ISBN 1861525893
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «Hayes2
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «Hayes3
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Chong, Elaine (14 March 2024). «What If Profound Lovesickness Isn't Romantic?». Esquire. Արխիվացված օրիգինալից 25 September 2024-ին. Վերցված է 24 September 2024-ին.
- ↑ (unknown), Wanda (21 January 1980). «Let's Fall in Limerence». Time. Time Inc. Արխիվացված է օրիգինալից 27 March 2008-ին. Վերցված է 16 October 2008-ին.
- ↑ Tennov 1999, էջեր. 24, 29–33
- ↑ Fisher 2016, էջ. 21
- ↑ Tennov 1999, էջեր. 29–33
- ↑ Tennov 1999, էջեր. 116, 172, 56, 282
- ↑ Berscheid & Walster 1974, էջեր. 360–369
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «hatfield12
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «fisher20023
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Tennov 1998, էջեր. 78–79
- ↑ Tennov 1999, էջ. 133
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «Hayes4
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Tennov 1999, էջեր. 44, 54–57
- ↑ Tennov 1999, էջեր. 56, 91–104
- ↑ Tennov 1999, էջեր. 56–57, 11–13, 82–87
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «17
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
- ↑ Tennov 1999, էջեր. 24–25
- ↑ Tennov 1999, էջ. x
- ↑ Fisher 2016, էջ. 23
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «diamond20032
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «fisher19983
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «fisher20024
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Tennov 1999, էջեր. 13–15
- ↑ Tennov 1999, էջեր. 209–210, 212
- ↑ Tennov 1999, էջեր. x, 14, 110–118, 166–185
- ↑ Tennov 2005, էջեր. 14, 20
- ↑ Tennov 1999, էջեր. 23–24
- ↑ Tennov 1999, էջեր. 15–16, 71, 116, 120
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «Tennov 1999 152
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
|