Լիկանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Լիկանի
Likani Palace.JPG
Կոորդինատներ: 41°50′0″ հս․ լ. 43°22′0″ ավ. ե. / 41.83333° հս․. լ. 43.36667° ավ. ե. / 41.83333; 43.36667
ԵրկիրՎրաստան Վրաստան
##Լիկանի (Վրաստան)
Red pog.png

Լիկանի (վրաց.՝ ლიკანი), ավան Վրաստանում, տեղակայված Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից 160 կմ արևմուտքում գտնվող Բորժոմի կիրճում, Բորժոմի քաղաքի արևմտյան ծայրամասում: Լիկանին հարակից է Բորժոմ-Խարագաուլի ազգային պարկին և հանդիսանում է լեռնային հայտնի առողջարաններից մեկը:

Ձմեռը մեղմ է և ոչ այնքան ձյունառատ, −2,0 °C միջին ջերմաստիճանով, ամառը տաք է, միջին ջերմաստիճանը՝ 20-25 °C: Լիկանի պարկը լայնորեն օգտագործվում է որպես առողջարանային ռեկրեացիոն գոտի, գերակշռում են կաղնիները և փշատերև ծառերը, բաղադրությամբ Բորժոմի հանքային ջրին մոտ հանքային աղբյուրները:

Նիկոլայ Միխայլովիչի պալատը

Լիկանիում տեղակայված են մի քանի կարևոր պատմական օբյեկտներ, որոնց թվում են եռանավ բազիլիկը (8-9 դարեր) և Ռոմանովների պալատը (1892-1895): Նրա ճարտարապետը հանդիսանում է Լեոնտի Նիկոլաևիչ Բենուան: Պալատը կառուցվել է Կուր գետի ափին և սկզբում նախատեսվել էր որպես մեծ իշխան Նիկոլայ Միխայլովիչի՝ քաղաքից դուրս գտնվող պալատ:

Խորհրդային ժամանակաշրջանում Լիկանի նստավայրը անցել է պետության սեփականության ներքո, և այնտեղ հաճախ էին հանգստանում խորհրդային պետության առաջին դեմքերը, այդ թվում՝ Իոսիֆ Ստալինը:

Անկախ Վրաստանում պալատը գործում է որպես Վրաստանի նախագահի ամառային նստավայր: Լիկանի հանգստի համալիրը, ներառյալ խորհրդային ժամանակաշրջանի առողջարանը, 2006 թվականի ապրիլին ձեռք է բերվել Ղազախստանի պետական KazMunayGas պետական էներգետիկ ընկերության կողմից, որը խոստացել էր տարածքը զարգացնել և դարձնել միջազգային զբոսաշրջային կենտրոն[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kazakh company buys large, well-known holiday complex in Georgia. Archived 2011-05-16 at the Wayback Machine. UNOMIG Latest Headlines. April 13, 2006. Retrieved on October 5, 2007.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]