Լիլ Փիփի մահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիլ Փիփը 2016 թվականին

Ամերկացի ռեփեր Լիլ Փիփը մահացել է 2017 թվականի նոյեմբերի 15-ին՝ թմրադեղերի չարաշահումից[1][2][3][4]։ Ըստ բժշկական քննության, մահվան պատճառը եղել է ֆենտանիլ քսանաքսի պատահական չարաշահումը[5][6][7][8][9]։

Իրադարձությունների ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահվան ժամանակ երաժիշտը գտնվում էր «Come Over When You’re Sober» շրջագայության մեջ՝ ի աջակցություն համանուն ալբոմին։

Շրջագայության ավարտից մեկ օր առաջ եղել է Արիզոնա նահանգի Թուսոն քաղաքում գտնվող իր շրջագայության ավտոբուսում, որտեղ երաժիշտը քսանաքս է ընդունել, որը, ավելի ուշ պարզվեց, նրան է տվել իր երկրպագու Մարիա Բոնսը։ Տեղական ժամանակով մոտ ժամը 19։20-ին, ըստ Snapchat-ում Մարիայի ֆան չաթի հաղորդագրությունների, երաժիշտը քնել է աղջկա հյուրասիրած դեղերն ընդունելուց հետո[10][11]

— Նա քնել է։ Ինձ եղբայրս էր զանգահարել, և ես փորձեցի Փիփին ստիպել եղբորս ողջունել, սակայն նա չի ուզում արթնանալ, այդ պատճառով ես հեռախոսը ռեփեր Մաքնեդին փոխանցեցի։
— Տարօրինակ է։ Երբ Փիփը քնած է, նրան արթնացնելը հեշտ է։

Սակայն, Մարիան ուշադրություն չի դարձնում դրան և շարունակում է մի քանի ժամ անցկացնել երեկույթում երաժիշտների հետ շփվելով՝ հաղորդելով այդ մասին ֆան չաթում[10]

Հոսպիտալացում և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիլ Փիփի ընկեր Bexey-ն Ինստագրամում սթորի է ձայնագրում և անջատում է ուղիղ եթերը․ «Ակնհայտ է, որ Փիփը ավտոբուսի հետնամասում վարժություններ է անում և իր մկաններին է նայում», նշում է հոլովակի հեղինակը, որից հետո նա ցույց է տալիս ռեփերի գունատ դեմքն ու բաց բերանը։ Երիտասարդը փոխում է իր դեմքի արտահայտությունն ու անջատում է ուղիղ եթերը[12][13][14]։

Երբ պարզ դարձան ռեփերի մահվան հանգամանքները հոլովակը ջնջվում է․ «Եղբայրս հենց նոր մահացավ ձեռքերից մեջ»,- հայտարարում է Bexey-ն հաջորդ հոլովակում[15][16]։

Երբ Լիլ Փիփի շուրջ իրարանցում է սկսվում, Մարիան լուռ լքում է Snapchat-ի չաթը։ Երկրպագուները դեռ չգիտեին երաժշտի մահվան մասին և զարմանում են աղջկա հանկարծակի հեռացումից, սակայն, ինչպես ենթադրում էր Ստեֆանի անվամբ մի աղջիկ, որը հրապարակել է չաթի սքրինշոթերը Թվիթթերում, պատճառը Մարիայի կապն է երաժշտի մահվան հետ[10]։

«Այն աղջիկը, որը Փիփին թմրադեղեր է տվել, սպանել է նրան։ Ուշադրություն դարձրեք նրան, որ նա խոստովանել է, որ Փիփը քնել է դեղերի ընդունումից հետո։ Նա դրանից առաջ Մաքնեդին անձնական նամակով հայտնել է, որ նա քսանաքս և այլ թմրադեղեր ունի։ Բաց մի թողեք այս ամենը»,- հաղորդել է Ստեֆանին Թվիթթերում

Ստեֆանին նաև հրապարակել է Մարիայի և Մաքնեդի նամակագրությունների սթրինշոթերը, որտեղ նրանք խոսում են տարբեր թմրադեղեր իրենց մոտ ունենալու մասին։

Դեպքից հետո Մարիան ջնջում է սոցցանցերի իր բոլոր հաշիվները։

Արտիստը հոսպիտալացվել է տեղի հիվանդանոց, որտեղ և մահացել է[17]։

Լիլ Փիփի մահը հաստատել է երաժշտի մենեջերը իր ինստագրամում[18][19].

Իմ սիրտը կոտրված է։ Ես չեմ կարող հավատալ, որ այս ամենն իրական է։ Ես քեզ սիրում եմ և միշտ կկարոտեմ։ Ամենաիրականներից մեկն էիր։ Խնդրում եմ, ինչ-որ մեկդ ասեք, որ այս ամենն անիրական է։

Հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոստիկանությունը հայտնել է արտիստի ենթադրյալ մահվան պատճառը՝ թմրանյութերի չարաշահում։ Նրանց հաջողվել է ավտոբուսում գտնել քսանաքս, մարիխուանա և անհայտ ծագմամբ փոշի։ Ոստիկանական զեկույցից նաև պարզ դարձավ, որ մահվանից առաջ երաժիշտը որոշել է ննջել, և երբ նրան այցելել է մենեջերը, ապա Լիլ Փիփը նորմալ շնչում էր և ուղղակի քնած էր։ Որոշ ժամանակ անց, երբ արտիստին մեկ այլ մենեջեր մոտեցավ, այդ ժամանակ ռեփերն այլևս կյանքի նշաններ ցույց չէր տալիս[20]։

Հետագայում ոստիկանությունը հայտարարել է, որ դատաբժշկական փորձաքննությունից հետո փորձագետները եկել են այն եզրակացության, որ Լիլ Փիփը մահացել է քնի մեջ՝ ընդհանրապես ոչինչ չզգալով, նրա սիրտը կանգնել է դեղերի չափազանց մեծ ազդեցությունից։ Այն հարցին, թե հնարավոր կլիներ Լիլ Փիփին փրկել այս իրավիճակում, ոստիկանությունը պատասխանել է՝ «Այո։ Եթե Լիլ Փիփը ցավ զգար արթուն ժամանակ, նրան կարող էին ժամանակին ռեանիմացիա հասցնել»[21]։

2017 թվականի դեկտեմբերիի 8-ին հայտնի դարձան բժշկական փորձաքննության արդյունքները, որի համաձայն մահվան պատճառը եղել է օփիոիդային ֆենտանիլի և քսանաքսի հակաբորբոքային դեղամիջոցի գերդոզավորումը՝ չկանխամտածված չարաշահման արդյունքում[22][23][24]։

Իրավական գործողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ ռեփերի մայրը՝ Լիզա Ուոմակը դատի է տվել First Access Entertainment ընկերությանը, որը զբաղվում էր արտիստի մենեջմենթով և շրջագայությունների կազմակերպմամբ։ Լիլ Փիփի մայրը կարծում է, որ երաժշտի մենեջերները իր որդուն մահվան են հասցրել՝ պարբերաբար թմրանյութեր տալով։ Նա պնդում է, որ Փիփին պարբերաբար քսանաքս, կետամին և այլ թմրադեղեր են մատակարարել։ Այդ ամենը տևել է մեկ տարի, ռեփերի վերջին՝ «Come Over When You’re Sober» շրջագայության ընթացքում։ Ըստ Լիզա Ուոմակի, Փիփը մեկ անգամ չէ, որ ցանկացել է դադարեցնել համերգները ֆիզիկական առողջության պատճառով, սակայն մենեջերները անտեսել են ռեփերին։ 2017 թվականի մայիսին Գուստավը ելույթ է ունեցել Լոս Անջելեսում, չնայած «գրեթե կոմատոզ վիճակին»։ Նույն թվականի նոյեմբերին, Թուսոնի համերգից առաջ, մենեջեր Բելինդա Մերսերը ռեփերին է տվել չափազանց մեծ քանակի քսանաքս, ոպեսզի նա կարողանա հիվանդ ձևանալ, իսկ ապահովագրությունը թույլ կտա նրան փակել շոուի չեղարկման ծախսերը։ Հայտնի չէ, ընդունել է նա դրանք, սակայն շուտով ռեփերը մահանում է։ First Access Entertainment ընկերությունը հերքում է մեղադրանքը։ Ըստ ընկերության ներկայացուցչի խոսքերի, նրանք նույնիսկ փորձել են հետ պահել ռեփերին թմրադեղերի ընդունումից[1][2][3][5]։ First Access Entertainment ընկերությունը պաշտոնական հայտարարությունում հաղորդում է․[6][7]

Լիլ Փիփի մահը սարսափելի ողբերգություն է։ Սակայն պնդումը, թե մեր աշխատակիցներից որևէ մեկը ինչ-որ կերպով պատասխանատու է կամ նպաստել է դրան, կտրականապես չի համապատասխանում իրականությանը։ Իրականում մենք անընդհատ հորդորել ենք Լիլ Փիփին դադարել չարաշահել թմրադեղերի ընդունումն ու դրանք օգտագործող և մատակարարողների հետ շփումը։ Մենք ծայրաստիճան հիասթափված ենք, որ Լիլ Փիփի մայրը ներկայացրել է այս անիմաստ հայցը, քանի-որ նրանք տեղյակ են First Access և Chase Ortega ընկերությունների փորձերը իր որդուն նման ապրելակերպից զերծ պահելու մասին։ Ցավոք, չնայած մեր բոլոր ջանքերի, նա հասուն մարդ էր, որն ընդունում էր իր սեփական որոշումները և որոշեց գնալ այլ, ավելի կործանիչ ճանապարհով։ Բժշկական փորձագետը բոլոր կողմերի փաստերը ուսումնասիրելով եկավ այն եզրակացությանը, որ ռեփերի մահը պատահականություն էր։ Ոստիկանության հետաքննությունը նույնպես հանգեցրեց նման եզրակացության։ Չնայած, որ First Access ընկերությունը խորապես վշտացած է Լիլ Փիփի վաղաժամ մահով, մենք ամեն կերպ կպաշտպանվենք այս անհիմն և վիրավորական դատական գործընթացից։ Մենք անհամբեր սպասում ենք դրա շուտափույթ փակմանը։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրենք ցավակցություններն են հայտնել բազմաթիվ երաժիշտներ՝ Ghostemane, XXXTentacion, 6ix9ine, Դիպլո, Post Malone, Pete Wentz, Մարշմելլո, Մարկ Ռոնսոն, Zane Lowe, Սեմ Սմիթ, Բելլա Թորն, Trippie Redd, A$AP Nast, Rich Brian, Playboi Carti, Ugly God, Lil Uzi Vert, Lil Xan, Ty Dolla Sign, Lil Pump, Դուա Լիպա և ուրիշներ[25][26][27][28][29]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Good Charlotte խումբը հարգել է Լիլ Փիփի հիշատակը, 2017 թվականի դեկտեմբերի 2-ին Լոնգ Բիչում կատարելով ռեփերի «Awful Things» երգի քավերը[30]։ Three Days Grace խումբն իր հարգանքի տուրքն է մատուցել, Ինստագրամում և Թվիթթերում տեղադրելով Լիլ Փիփի «Witchblades» երգի ռեմիքս տարբերակի հոլովակը՝ Lil Tracy-ի մասնակցությամբ։ Լիլ Փիփը հիշատակվել է նաև «Գրեմմի» 60-րդ մրցանակաբաշխության ժամանակ։ 2018 թվականի հունիսի 19-ին Juice Wrld-ը թողարկել է երկու մասից բաղկացած մինի ալբոմ՝ «Too Soon..» անվամբ, որը նվիրված է Լիլ Փիփին և XXXTentacion-ին[31][32]։

Wiggy անվամբ կլիպմեյքեր, որը նկարահանել է Լիլ Փիփի մի քանի տեսահոլովակները, իր ՅուԹյուբյան ալիքում հրապարակել է «Are you really surprised you are here?» (անգլ. թարգմանաբար՝ «Դու իսկապե՞ս զարմացած ես, որ այստեղ ես։») անվամբ հոլովակը, որը բաղկացած է նախկինում չհրապարակված կադրերից, որոնցում ներկայացվում է Լիլ Փիփի առօրյա կյանքը՝ համերգենր, վարսահարդարի այցելություններ, զբոսանք և այլն։ Հոլովակն ուղեկցվում է ռեփերի չհրապարակված՝ «Downtown» երգով[33][34]։

Ամերիկացի դիջեյ Մարշմելլոն իր հարգանքի տուրքն է մատուցել Լիլ Փիփին՝ իր ընկերոջը մի քանի հրապարակումներ նվիրելով։ Դրանից որոշ ժամանակ առաջ Մարշմելլոն համերգի ժամանակ ռեփերին երաժշտական սեթ է նվիրել։ Փիփի «Beamer Boy» երգի ուղեկցությամբ մեծ էկրաններին գրված է եղել «RIP» (Rest in peace, անգլ. թարգմանաբար՝ «Հանգչիր խաղաղությամբ»)[35]։

Հետմահու թողարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտիստի մահից հետո շարունակվել են թողարկվել նրա չհրապարակված նյութերը՝ տեսահոլովակներ, երգեր, լուսանկարներ։ Նրանց շարքում են «Spotlight» երգը Մարշմելլոյի մասնակցությամբ, «4 Gold Chains»-ը Clams Casino-յի մասնակցությամբ, «Falling Down»XXXTentacion-ի մասնակցությամբ, «I’ve Been Waiting»-ը ILoveMakonnen-ի և Fall Out Boy-ի մասնակցությամբ և այլն։ Ռեփերի մահից մեկ տարի անց՝ 2018 թվականի նոյեմբերի 9-ին, թողարկվել է Լիլ Փիփի երկրորդ՝ «Come Over When You're Sober, Pt. 2» ստուդիական ալբոմը[36]։ 2019 թվականի հոկտեմբերի 31-ին թողարկվել է «Goth Angel Sinner» մինի ալբոմը, որի թողարկումը դեռ հաստատված էր ռեփերի մահից առաջ[37]։

Նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիլ Փիփը մեկ անգամ չէ, որ խոսել է թմրանյութերի օգտագործման, ինչպես նաև մահանալու ցանկության մասին։ Նա սիրում էր կոկաին, LSD, MDMA և հատկապես քսանաքս։ Մի ժամանակ ռեփերն օրական տրանկվիլիզատորների 20 հաբ էր ընդունում, որպեսզի «մեղմացնի անհանգստությունը»։ Ըստ նրա, իր մոտ հրաշալի ստացվում էր թմրադեղերի նեգատիվ ազդեցությունից գլուխ հանել՝ մարիխուանայի միջոցով։

Դեպրեսիայի թեման հաճախակիորեն հիշատակվում էր ռեփերի երգերում։ Իր անհանգստություններով նա պարբերաբար կիսվում էր սոցցանցերում, բազմիցս խոստովանելով, որ մտածում է մահվան մասին։ «Ես դեպրեսիկ թմրամոլ եմ և ես համարյա եզրին եմ»,- գրել է ռեփերն իր Թվիթթերում` 2017 թվականի փետրվարին։

Հոգեկան հիվանդությունների դեմ նա պայքարում էր թմրանյութերի միջոցով։ Դեպրեսիայի դեմ նա ընդունում էր մարիխուանա կամ «յուրաքանչյուր այլ թմրադեղ, որը ընկնում էր նրա ձեռքին»։ Մահից մի քանի ժամ առաջ նա Ինստագրամում սելֆի է հրապարակել՝ բերանի մեջ քսանաքսի հաբեր, իսկ մի փոքր շուտ իր լուսանկարը՝ «Երբ ես մահանամ, դուք կսիրեք ինձ» մակագրությամբ[12][38][39]։

Դիակիզում և հրաժեշտի արարողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիլ Փիփը դիակիզվել է Նյու Յորքում գտնվող Հանթինգստոն կայարանում, իսկ նրա փոշին պահվում է իր պապիկի այգում[40]։ 2017 թվականի դեկտեմբերի 2-ին նրա ընկերները, ընտանիքն ու երկրպագուները հիշատակի հանդիպում են կազմակերպել Լոնգ Բիչում (Նյու Յորք)[41]։

Առևտրային վերադարձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիլ Փիփի մահից հետո նրա երաժշտությունը հայտնի դարձավ[42], որը թույլ տվեց նրա դեբյուտային՝ «Come Over When You’re Sober, Pt. 1» ալբոմին, որը թողարկվել էր մահից երեք ամիս առաջ, առաջին անգամ ընդգրկվել Billboard 200 չարթի 38-րդ հորիզոնականում[43], ինչպես նաև ալբոմի «Awful Things» սինգլն ընդգրկվել է Billboard Hot 100 չարթի 79-րդ հորիզոնականում[44]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Lil Peep Dies at 21». Billboard. Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին.
  2. 2,0 2,1 Peter A. Berry. «Lil Peep Dead at 21 - XXL» (անգլերեն). XXL Mag. Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին.
  3. 3,0 3,1 «Lil Peep Dead at 21» (անգլերեն). Pitchfork. Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին.
  4. «"21 год, все еще в депрессии": что убило интернет-звезду рэпера Lil Peep». ՌԻԱ Նովոստի (ռուսերեն). 16 ноября 2017. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.
  5. 5,0 5,1 Chris Sommerfeldt. «Lil Peep died from powerful drug overdose». nydailynews.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.
  6. 6,0 6,1 «More Details Emerge About Lil Peep's Death». Billboard. Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին.
  7. 7,0 7,1 «Lil Peep Died of Suspected Overdose, Medical Examiner Says» (անգլերեն). Pitchfork. Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին.
  8. «Lil Peep Toxicology Report Shows Fentanyl, Xanax Overdose (UPDATE)». TMZ (անգլերեն). 8 декабря 2017. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.
  9. «Почему умер Lil Peep — названа официальная причина». The-Flow.ru (ռուսերեն). 9 декабря 2017. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.
  10. 10,0 10,1 10,2 «Фанаты выяснили детальные обстоятельства смерти Lil Peep» (ռուսերեն). MediaLeaks. 2017 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.
  11. Россия 24 (2017 թ․ նոյեմբերի 17). «Lil Peep могли специально накачать наркотиками - Россия 24». Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  12. 12,0 12,1 ««Я депрессивный наркоман, и я уже на грани»» (ռուսերեն). Lenta.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.
  13. Никита Данилов. «Появились первые видео Lil Peep с места трагедии» (ռուսերեն). POPCAKE. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.
  14. «Онлайн-трансляцию с умирающим Lil Peep вел его друг из концертного автобуса» (ռուսերեն). kp.ua. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.
  15. Дима Оленин. «Смерть 21-летнего рэпера Lil Peep попала на видео». Федеральное агентство новостей No.1. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.
  16. «Лучший друг снял смерть репера Лил Пипа на видео» (ռուսերեն). m24.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.
  17. «Рэпер Lil Peep скончался в возрасте 21 года от передоза». vesti.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.
  18. «Ralph Lauren Cholo 🐎 в Instagram: «I'm completely heart broken and lost right now. I can't even feel it's not real. I love you and I'll miss you always. One of the…»» (ռուսերեն). Instagram. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.
  19. Дарья Фролова. «Друзья рассказали о последних минутах жизни Lil Peep» (ռուսերեն). POPCAKE. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.
  20. «Стала известна реальная причина смерти рэпера Lil Peep» (անգլերեն). Gamebomb.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.
  21. Никита Данилов. «Рэпера Lil Peep можно было спасти» (ռուսերեն). POPCAKE. Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին.
  22. «Стала известна точная причина смерти рэпера Lil Peep» (ռուսերեն). Телеканал 360°. Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին.
  23. «Стала известна причина смерти Lil Peep». www.intermedia.ru. 2017 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին.
  24. Nick Mojica. «Lil Peep's Cause of Death Revealed - XXL» (անգլերեն). XXL Mag. Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին.
  25. «Известный рэпер Lil Peep скончался в возрасте 21 год» (անգլերեն). Gamebomb.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.
  26. Николай Чумаков (2017 թ․ նոյեմբերի 16). «Американский рэпер Lil Peep скончался от передозировки — Музыка на TJ». TJ. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.
  27. «В США умер от передозировки 21-летний рэпер Lil Peep» (ռուսերեն). Интерфакс. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.
  28. «Птаха сравнил умершего рэпера Лил Пипа с Кобейном и Цоем». РЕН ТВ. 2017 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.
  29. «Смерть рэпера Lil Peep: американские и русские рэперы выражают соболезнования» (ռուսերեն). PITER TV. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.
  30. R.I.P. «Watch Good Charlotte Pay Tribute to Lil Peep at His Memorial». Fuse. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
  31. «Juice WRLD Mourns XXXTentacion & Lil Peep In New Previewed Track». HotNewHipHop. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
  32. «Too Soon.» (անգլերեն). SoundCloud. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
  33. «Оператор покойного Lil Peep опубликовал трибьют в честь рэпера». Афиша. Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին.
  34. «В сеть залит посмертный клип рэпера Lil Peep» (անգլերեն). HotGEO. Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին.
  35. Наташа Андерсон. «Marshmello почтил память своего друга Lil Peep» (ռուսերեն). POPCAKE. Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին.
  36. «Lil Peep порадовал поклонников с того света» (ռուսերեն). NEWS.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին.
  37. ««Goth Angel Sinner»: в сети появился новый посмертный мини-альбом Лил Пипа и клип «When I Lie»».
  38. Дарья Фролова. «Друзья рассказали о последних минутах жизни Lil Peep» (ռուսերեն). POPCAKE. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.
  39. «Американский рэпер Lil Peep умер спустя сутки после предсказания своей смерти». NEWSru.com. 2017 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.
  40. «Remembering Gustav Ahr» (անգլերեն). Herald Community Newspapers. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
  41. Elias Leight, Elias Leight (2017 թ․ դեկտեմբերի 3). «Lil Peep: Inside Late Singer's Emotional Beachside Memorial» (անգլերեն). Rolling Stone. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
  42. «Lil Peep Re-Enters Social 50 Chart Top 10 After Death». Billboard. Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին.
  43. «Lil Peep Charts on Billboard Hot 100 for First Time With 'Awful Things'». Billboard. Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին.
  44. «Lil Peep is on the Billboard Hot 100 for the first time with "Awful Things"» (անգլերեն). The FADER. Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին.