Լիլ Ուզի Վերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լիլ Ուզի Վերտ
Lil Uzi Vert.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունLil Uzi Vert
Ի ծնե անունանգլ.՝ Symere Bysil Wood[1]
Նաև հայտնի է որպեսLil Uzi Vert
Ծնվել էհուլիսի 31, 1995(1995-07-31)[2] (27 տարեկան)
Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ԺանրերՀիփ Հոփ, Էմո ռեփ, փանք ռեփ, թրեպ
Մասնագիտությունռեփեր, երգիչ, երգերի հեղինակ և ստուդիական երաժիշտ
Գործիքներվոկալ
Գործունեություն2010 (2010)
ԼեյբլAtlantic Records և Roc Nation
ԿրթությունNortheast High School? և Henry Abbott Technical High School?
Commons-logo.svg Lil Uzi Vert Վիքիպահեստում

Սայմիր Վուդս (անգլ.՝ Symere Woods, հուլիսի 31, 1995(1995-07-31)[2], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), առավել հայտնի Լիլ Ուզի Վերտ (Lil Uzi Vert) կեղծանվամբ, ամերիկյան հիփ հոփ կատարող և երգերի հեղինակ։ Ճանաչման է արժանացել իր դեբյուտային «Money Longer» սինլգի և մի քանի միքսթեյփների (ներառյալ Luv is Rage, Lil Uzi Vert vs. World և The Perfect Luv Tape) թողարկմամբ:Համագործակցել է նաև տարբեր ռեփերների, հատկապես «Migos»-ի հետ՝ «Bad and Boujee» երգում, որը «Billboard Hot 100»-ում գրավել էր առաջին հորիզոնականը[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սայմեր Վուդսի երաժշտական տաղանդը նկատել է Դոն Քենոնը, որը լսել էր Ուզիի երգը, ով միացրել էր DJ Diamond Kuts ռադիոյով։ Հետագայում Վուդսը դի-ջեյ Դրամայի, Դոն Քենոնի և Լեյթոն Մորիսոնի լեյբլ Generation Now-ի և Atlantic Records-ի հետ պայմանագիր կնքեց։ Նա ուշադրություն գրավեց 2015 թվականին Carnage-ի, ASAP Ferg-ի և Rich The Kid-ի հետ «WDYW» սինգլում մասնակցելով։

2015 թվականի դեկտեմբերի 18-ին Վուդսը թողարկեց իր 3-րդ միքսթեյփը՝ Luv is Rage-ը, որի ձայնագրմանն մասնակցել են Don Cannon-ը, FKi-ն, Sonny Digital-ը, TM88-ը, DP Beats-ը, Maaly Raw-ը և մյուսներ, իսկ որպես հյուրեր մասնակցում էին մասնակիցներից էին Վիզ Խալիֆան և Young Thug-ը։

2016 թվականի ապրիլի 15-ին նա թողարկեց իր չորրորդ միքսթեյփը՝ Lil Uzi Vert vs. World, որը ձայնագրվել է Don Cannon-ի, Metro Boomin-ի, WondaGurl-ի, M-TRAX-ի, Smatt Sertified-ի և մյուսների հետ[4]։ 2016 թվականի հունիսին Վուդսը ներառվել է 2016 թվականի XXL նորեկ ամենալավ տասնյակի մեջ։ 2016 թվականի հուլիսի 31-ին նա թողարկեց իր 5-րդ միքսթեյփը The Perfect Luv Tape, որտեղ ներկա է «Seven Million» երգը, որը ձայնագրվել է Future-ի հետ

2017 թվականի օգոստոսի 25-ին Lil Uzi Ver-ը թողարկել է երկար սպասված Luv is Rage 2-ը, ալբոմի հյուրերը եղել են The Weeknd-ը և Ֆարել Վիլյամսը։ Սեպտեմբերի 4-ին թողարկվել են "XO Tour Llif3"-ը։

Երաժշտական ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Complex կայքը նրան անվանել է «նրանցից մեկը, ում վրա պետք է ուշադրություն դարձնել 2016 թվականին»[5], իսկ Spin պարբերականը գրել է «22-ամյա երիտասարդը ամրապնդեց տեղը, ... սեփական ոճը էներգետիկ ներկայացնելու համար»։ Vice Noisey-ն անվանեց նրան «արտահայտված խարիզմատիկ», «բնական արվեստագետ», ով «դեպի լավ, թե դեպի վատ, բայց տանում է մարդկանց ապագա»։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Luv is Rage (2015)
  • Lil Uzi Vert vs. the World (2016)
  • The Perfect Luv Tape (2016)
  • 1017 vs. The World (2016) (Gucci Mane-ի հետ)
  • Luv is Rage 2 (2017)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]