Լիլ Բեյբի
Լիլ Բեյբի | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն | անգլ.՝ Dominique Armani Jones |
Նաև հայտնի է որպես | Lil Baby |
Ծնվել է | դեկտեմբերի 3, 1994[1] (28 տարեկան) Ատլանտա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | ռեփ |
Մասնագիտություն | ռեփեր, երգիչ և երգերի հեղինակ |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Quality Control Music, Motown և Capitol Records |
Կրթություն | Վաշինգտոնի ավագ դպրոց և Գյումրու 3 ավագ դպրոց |
Կայք | iamlilbaby.com |
![]() |
Դոմինիք Արմանի Ջոնս[2] (անգլ.՝ Dominique Armani Jones, դեկտեմբերի 3, 1994[1], Ատլանտա), առավել հայտնի Լիլ Բեյբի (Lil Baby) բեմական անվամբ, ամերիկացի ռեփեր, երգիչ և երգերի հեղինակ։ Նախնական ճանաչման է արժանացել «Perfect Timing» միքսթեյփով։ Հայտնի է նաև «Drip Too Hard», «Yes Indeed», «My Dawg», «Freestyle», «Close Friends», «Woah», «Sum 2 Prove» և այլ սինգլներով[3]։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Դոմինիք Ջոնսը ծնվել է Ջորջիա նահանգի վարչակենտրոն Ատլանտա քաղաքում[4]։ Նա 2 տարեկան էր, երբ նրա հայրը հեռացել է ընտանիքից, թողնելով միայնակ մորը իր և կրտսեր եղբոր հետ։ Ջոնսը բազմիցս հայտնվել է դժվարությունների մեջ, ինչի արդյունքում նա տասներորդ դասարանում թողել է միջնակարգ դպրոցը։ Ջոնսը միշտ հարգանքով է վերաբերվել իր շրջանի ավագ տղաներին։ Նրա մայրը և եղբայրները պատմում էին այն մասին, որ նա շատ զբաղված էր, և որ նա միշտ իրարանցում էր և գումար էր ստանում[5]։
2012 թվականի սկզբին, նրան մեղադրանք է առաջադրվել զենք պահելու համար՝ այն վաճառելու մտադրությամբ։ Նրա նախնական փաստաբանը համոզում էր նրան 2 տարի ժամկետով մեղքի ճանաչման գործարք կնքել, սակայն Ջոնսը հրաժարվել է և նոր փաստաբանի վարձել։ Այս նոր փաստաբանը Ջոնսին նեռգրավել է նրան հատուկ ծրագրում, որօ օգնությամբ նրան կպահեն ընդամենը մեկ տարի[6]։ Լինելով այս ծրագրում՝ նա վեճի է բռնվել սպիտակամորթ բանտարկյալի հետ ռասայական մեկնաբանությունների պատճառով։ Դրանից հետո Ջոնսի դատավճիռը փոխարինվել է նախնական գործարքով 2 տարով։ Ավելի ուշ՝ 2013 թվականին, նրան մեղադրանք է առաջադրվել մարիխուանա պահելու համար՝ մեկ ունցից պակաս։ Այնուհետև, 2014 թվականին, նրան ևս մեկ մեղադրանք է առաջադրվել մարիխուանա պահելու համար՝ այն վաճառելու մտադրությամբ։ Երկու տարի բանտարկվելուց հետո, նա սկսել է իր ռեփ կարիերան 4PF-ի (4 Pockets Full) և Quality Control Music-ի հետ[7][8]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2016-2018․ Կարիերայի սկիզբ և «Harder Than Ever»[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու տարի անց, Lil Baby-ն թողարկել է իր միքսթեյփը՝ «Perfect Timing»-ը։ Նա թողարկել է այդ միքսթեյփը իր գործընկերոջ՝ ռեփեր Young Thug-ի օգնությամբ, ով նույնպես Ատլանտայից էր՝ 4PF (4 Pockets Full), Wolfpack և Quality Control Music լեյբլերում։ Միքսթեյփին մասնակցել են որոշ հայտնի արտիստներ, ինչպիսիք են Lil Yachty-ն, Thug-ը և մի քանի ոչ այդքան հայտնի տեղի արտիստներ։ Չնայած դրան, որ միքսթեյփը քիչ է գովազդվել, այն լավ է ընդունվել և ուշադրություն է ստացել Ատլանտայի ռեփ բեմի ներսում և դրսում։ «Perfect Timing»-ի թողարկումից հետո, նա թողարկել է իր երկրորդ միքսթեյփը՝ «Harder Than Hard»-ը, 2017 թվականի հուլիսի 18-ին։ Միքսթեյփը դարձրել է Baby-ին ավելի հայտնի և բերել է նրան ավելի լայն հռչակ՝ «My Dawg» առաջնային սինգլի աջակցությամբ։ 2017 թվականի հոկտեմբերի 9-ին Baby-ն թողարկել է համագործակցական միքսթեյփ իր մտերիմ ընկերոջ՝ Marlo-ի հետ, «2 The Hard Way» անվանմամբ։ Այս միքսթեյփը այդքան հաջող չէր, ինչքան նախորդները, բայց նույնպես որոշ ուշադրության է արժանացել։ Baby-ն, ի վերջո, սկսել է հայտնի դառնալ զանգվածների մեջ, «Too Hard» միքսթեյփի շնորհիվ, որի գլխավոր սինգլը «Freestyle»-ն էր։ Այն թողարկվել է տեսահոլովակի հետ նրա միքսթեյփում նոյեմբերի 5-ին։ Սինգլի հաջողության շնորհիվ, Baby-ն մեծ ուշադրության է արժանացել։ Այս միքսթեյփը շատ ուժեղ է ազդել Baby-ի հետագա կարիերայի վրա։ 2018 թվականի մայիսին Baby-ն թողարկել է իր առաջին ստուդիական ալբոմը՝ «Harder Than Ever»-ը, որը դեբյուտել է ամերիկյան Billboard 200 չարթի երրորդ հորիզոնականին[9]։ Ալբոմն աջակցվել է «Southside» և «Yes Indeed» (Դրեյքի հետ) սինգլներով։ Վերջինս զբաղեցրել է Billboard Hot 100 չարթի վեցերորդ հորիզոնականը[10]։
2018-ներկա․ «Street Gossip», «Street Gossip» և «My Turn»[խմբագրել | խմբագրել կոդը]
Այն բանից հետո, երբ նա թողարկել է «Harder Than Ever»-ը, 2018 թվականի հոկտեմբերի 5-ին լույս է տեսել նրա «Drip Harder» համագործակցական միքսթեյփը իր մտերիմ ընկերոջ՝ Gunna-ի հետ։ Միքսթեյփը շատ լավ է ընդունվել։ Այն մի շարք համագործակցություններ է ներառել հայտնի ռեփերների հետ․ «Off White VLONE»՝ Lil Durk-ի և Nav-ի մասնակցությամբ, «My Style»՝ Young Thug-ի մասնակցությամբ և «Never Recover»՝ Դրեյքի հետ։ Միքսթեյփը մի քանի հիթեր է ներառել և Baby-ին լայն հռչակ բերել։ Գլխավոր սինգլը՝ «Drip Too Hard»-ը՝ միայն Baby-ի և Gunna-ի մասնակցությամբ, RIAA-ի կողմից պլատինե է հավաստագրվել[11][12]։ Միքսթեյփը թողարկվել է Quality Control, YSL Records և Motown/Capitol լեյբլներում։
2018 թվականի սեպտեմբերին Baby-ն հայտնվել է Adult Swim-ի «FishCenter Live» հեռուստասերիալում[13][14]։ 2018 թվականի նոյեմբերին նա թողարկել է իր «Street Gossip»[15] միքսթեյփը, և 2018 թվականի դեկտեմբերին, Baby-ն համագործակցել է Yung Gravy-ի հետ «Alley Oop» սինգլում[16]։
Նա դեր է կատարել «Որքան բարձր է 2» ֆիլմում՝ 2001 թվականի «Որքան բարձր է» ֆիլմի սիքվելին, որի պրեմիերան կայացել է 2019 թվականի ապրիլի 20-ին MTV-ում[17]։ 2019 թվականի հունիսի 21-ին Baby-ն և Future-ը թողարկել են «Out the Mud» սինգլը, որը համարվում էր նույնանուն ալբոմի սինգլը, սակայն, Baby-ն դա հերքել է[18]։ 2019 թվականի նոյեմբերի 8-ին Baby-ն թողարկել է իր սինգլը՝ «Woah»-ը, որպես իր «My Turn» ալբոմի առաջնային սինգլ[19]։ Նա նաև թողարկել է «Toast Up»-ը նույն օրը Spark the Beat-ի հաղթողներ Ալի Թոմինիքի և Shad on The Beat-ի հետ։ Առաջինի հետ նա նաև հայտնվում է Նեթֆլիքսի «Ռիթմ և հոսք»-ում[20]։
2019 թվականի նոյեմբերի 15-ին Baby-ն թողարկել է «Քուին և Սլիմ» ֆիլմի համար «Catch the Sun» երգը, որը նույնպես ընդգրկվել է նրա երկրորդ ստուդիական ալբոմում՝ «My Turn»-ում, որպես գովազդային սինգլ։ 2020 թվականի հունվարի 10-ին Baby-ն թողարկել է իր երկրորդ սինգլը՝ «Sum 2 Prove»-ը, իր ալբոմի համար։ «My Turn» ալբոմը թողարկվել է 2020 թվականի փետրվարի 28-ին և դեբյուտել է Billboard 200-ի առաջին հորիզոնականին[21]։ Ալբոմի առևտրային հաջողությունից հետո, 12 երգեր դրանից ընդգրկվել են Billboard Hot 100 չարթում, ինչը հասցրել է նրա չարթերում ընդգրկված երգերի քանակը 47-ի՝ հավասարեցնելով նրան ռոք աստղ Փրինսի և The Beatles խմբի անդամ Փոլ ՄաքՔարթնիի հետ[22]։
Կրակոցներ Բիրմինգհեմում[խմբագրել | խմբագրել կոդը]
Lil Baby-ի Բիրմինգհեմում համերգի ժամանակ, 2020 թվականի մարտի 8-ին, բեմի անկյունից կրակոցներ են արձակվել, ինչը ստիպել է Baby-ին և լսարանի մեծ մասին փախչել անվտանգության համար։ Թվիթթերում տեսանյութ է հայտնվել, որում ցուցադրվել է միջադեպը, երբ երկու տղամարդ մտել են բեմի կուլսիներ։ Նրանց հայտնվելուց գրեթե անմիջապես հետո հրազենից կրակոցներ են հնչել[23]։ Հաղորդվում է, որ նրանցից մեկը հիվանդանոց է տեղափոխվել փոխհրաձգությունից հետո[24][25]։ Ոստիկանության աշխատակցի խոսքով՝ տուժածի վնասվածքները կյանքին վտանգ են ներկայացնում։ Մինչ օրս ոչ մի կասկածյալ չի ձերբակալվել[26]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականին Ջոնսը սկսել է հանդիպել իր նախկին ընկերուհու՝ Ջայդա Չիվսի հետ, և, 2019 թվականի փետրվարի 18-ին նրանք երեխա են ունեցել[27]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Նկարագրություն | Ամենաբարձր հորիզոնական | |||
---|---|---|---|---|---|
US | US R&B/HH | CAN | NLD[28] | ||
Harder Than Ever[29] |
|
3 | 2 | 9 | 129 |
My Turn[31] |
|
1 | — | 2 | 14 |
Միքսթեյփեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Նկարագրություն | Ամենաբարձր հորիզոնական | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
US[34] | US R&B/HH[34] | AUS[35] | CAN[36] | IRE | NLD[28] | NOR[37] | SWE[38] | UK[39] | ||
Perfect Timing[40] |
|
— | — | — | — | — | — | — | — | — |
Harder Than Hard[41] |
|
— | — | — | — | — | — | — | — | — |
2 The Hard Way[42] |
|
— | — | — | — | — | — | — | — | — |
Too Hard[43] |
|
80 | 33 | — | — | — | — | — | — | — |
Drip Harder[44] |
|
4 | 2 | 45 | 3 | 39 | 20 | 18 | 26 | 12 |
Street Gossip[50] |
|
2 | — | — | 7 | 89 | 31 | 35 | 55 | 50 |
«—» նշանակում է, որ ալբոմը չի թողարկվել կամ ընդրգկվել այդ տարածաշրջանի չարթերում։ |
Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակ | Տարեթիվ | Աշխատանք | Անվանակարգ | Արդյունք | Ծան. |
---|---|---|---|---|---|
BET Awards | 2019 | Ինքը | Լավագույն արտիստ | Հաղթանակ | |
Ինքը և Gunna-ն | Լավագույն խումբ | Առաջադրված | [56] | ||
BET Hip Hop Awards | 2019 | «Drip Too Hard» (Gunna-ի հետ) | Լավագույն դուո/խումբ/համագործակցություն | Առաջադրված | [57] |
2020 Grammy Awards | 2020 | «Drip Too Hard» (Gunna-ի հետ) | Լավագույն ռեփ ելույթ | Առաջադրված | [58] |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://twitter.com/XXL/status/1069731255468650497?s=20
- ↑ «Lil Baby’s Future in Hip-Hop Is Already Written»։ XXL։ Վերցված է 2019-10-03
- ↑ «Lil Baby and Gunna Land Eight Tracks From 'Drip Harder' On Billboard Hot 100»։ Billboard։ Վերցված է 2019-05-23
- ↑ Clark Mitchell (September 7, 2018)։ «Weekly Columns:Lil Baby joins the newest wave of Atlanta-based hip-hop»։ The Daily Campus։ Արխիվացված է օրիգինալից October 19, 2018-ին։ Վերցված է October 18, 2018
- ↑ «Lil Baby- PREACHERMAN Official Documentary»։ YouTube։ 2018-09-26։ Վերցված է 2019-03-15
- ↑ «Lil Baby on Going to Prison at 18, Fighting a White Racist (Part 1)»։ YouTube։ 2017-09-09։ Վերցված է 2018-09-18
- ↑ «Lil Baby "Harder Than Ever" Review»։ HotNewHipHop։ May 23, 2018։ Վերցված է May 30, 2018
- ↑ «Most recent Georgia Bookings»։ Georgia.arrests.org։ June 16, 2018
- ↑ Caulfield Keith (May 27, 2018)։ «BTS Earns First No. 1 Album on Billboard 200 Chart With 'Love Yourself: Tear'»։ Billboard։ Վերցված է May 30, 2018
- ↑ «Lil Baby Earns First Billboard Hot 100 Top 10 With Drake Collab 'Yes Indeed'»։ Billboard։ Վերցված է 2019-01-25
- ↑ «Gold & Platinum»։ RIAA
- ↑ «Drip Too Hard - Single by Lil Baby & Gunna»։ iTunes Store (US)։ Վերցված է September 9, 2018
- ↑ «Fishcenter Live - Lil Baby - Adult Swim»։ Adult Swim։ Turner Broadcasting System, Inc.։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-27-ին։ Վերցված է հունվարի 26, 2020
- ↑ «"FishCenter" Lil Baby (TV Episode 2018) - IMDb»։ Internet Movie Database։ IMDb.com, Inc.։ Վերցված է հունվարի 26, 2020
- ↑ «Lil Baby Releases New Project ‘Street Gossip’»։ CapitolRecords։ Վերցված է October 20, 2019
- ↑ «Lil Baby Assists Yung Gravy On "Alley Oop"»։ HotNewHipHop։ Վերցված է 2019-08-03
- ↑ Petski Denise, Andreeva Nellie (March 7, 2019)։ «'How High 2': Mike Epps To Reprise Baby Powder Role In MTV Sequel; Premiere Date Set»։ Deadline Hollywood
- ↑ Blistein Jon (2019-06-21)։ «Hear Lil Baby, Future Pull Gold From Grit on New Song 'Out the Mud'»։ Rolling Stone (en-US)։ Վերցված է 2019-11-25
- ↑ Saponara Michael (November 8, 2019)։ «Lil Baby Wants to Inspire the Street Hustlers With 'Woah'»։ Billboard։ Վերցված է November 16, 2019
- ↑ «Lil Baby Is Back With "Toast Up" Ft. Ali Tomineek & Shad On The Beat»։ HotNewHipHop։ Վերցված է 2019-11-25
- ↑ Caulfield Keith (March 8, 2020)։ «Lil Baby Earns First No. 1 Album on Billboard 200 Chart With 'My Turn'»։ Billboard։ Վերցված է March 14, 2020
- ↑ Coleman III Vernon։ «Lil Baby Ties Prince and Paul McCartney for Number of Billboard Hot 100 Hits»։ XXL։ XXL Magazine։ Վերցված է մարտի 15, 2020
- ↑ Hughes Hilary (March 8, 2020)։ «Lil Baby's Birmingham Show Ended in Chaos After Shooting»։ Billboard։ Վերցված է March 8, 2020
- ↑ Robinson Carol (March 8, 2020)։ «Lil Baby rap concert shut down in Birmingham after shots fired; 1 taken to hospital»։ AL։ Վերցված է March 8, 2020
- ↑ D'Angelo Bob (March 8, 2020)։ «1 hospitalized after shots fired at Lil Baby rap concert in Alabama»։ KIRO-TV։ Վերցված է March 8, 2020
- ↑ Aswad Jem (March 8, 2020)։ «One Person Shot After Gunfire Erupts at Lil Baby Concert in Alabama»։ Variety։ Վերցված է March 8, 2020
- ↑ Centeno Tony։ «Lil Baby Welcomes New Son Into World»։ xxlmag.com։ XXL Magazine։ Վերցված է մարտի 5, 2020
- ↑ 28,0 28,1 «Discografie Lil Baby»։ dutchcharts.nl։ Վերցված է October 14, 2018
- ↑ 29,0 29,1 «Lil Baby Drops Off His New Track "Southside"»։ HotNewHipHop։ Վերցված է May 10, 2018
- ↑ Lil Baby’s 'Harder Than Ever' Debuts at No. 2 on Top R&B/Hip-Hop Albums Chart
- ↑ «Lil Baby Confirms New Album Releasing This Year; Talks Doritos 'Spark the Beat' Challenge (Exclusive)»։ HipHop-n-More։ October 7, 2019։ Վերցված է October 18, 2019
- ↑ Caulfield Keith (March 8, 2020)։ «Lil Baby Earns First No. 1 Album on Billboard 200 Chart With 'My Turn'»։ Billboard։ Վերցված է March 9, 2020
- ↑ «James Taylor Has This Week's No. 1 Album»։ FYIMusicNews։ March 9, 2020։ Վերցված է March 9, 2020
- ↑ 34,0 34,1 [0=ss_chart_search_title%3A%22Too%20Hard%22&f[1]=ts_chart_artistname%3ALil%20Baby&refine=1 «Lil Baby Chart History: Billboard 200»]։ Billboard։ Վերցված է March 8, 2018(չաշխատող հղում)
- ↑ «ARIA Australian Top 50 Albums»։ Australian Recording Industry Association։ October 15, 2018։ Վերցված է October 13, 2018
- ↑ «A Star Is Reborn At No. 1 On This Week's Albums Chart»։ FYIMusicNews։ October 15, 2018։ Վերցված է October 15, 2018
- Street Gossip: «Canadian Albums: December 15, 2018»։ Billboard։ Վերցված է December 12, 2018
- ↑ «Discography Lil Baby»։ norwegiancharts.com։ Վերցված է October 14, 2018
- ↑ «Discography Lil Baby»։ swedishcharts.com։ Վերցված է October 14, 2018
- ↑ «Lil Baby – full Official Chart history»։ Official Charts Company։ Վերցված է October 13, 2018
- ↑ «Perfect Timing Mixtape by Lil Baby»։ DatPiff։ Վերցված է May 9, 2018
- ↑ «Harder Than Hard: Gangsta Grillz Mixtape by Lil Baby Hosted by DJ Drama»։ DatPiff։ Վերցված է May 9, 2018
- ↑ «2 The Hard Way by Lil Baby & Marlo»։ iTunes Store (US)։ Վերցված է March 8, 2018
- ↑ «Too Hard by Lil Baby»։ iTunes Store (US)։ Վերցված է March 8, 2018
- ↑ A. Aron (May 21, 2018)։ «Lil Baby & Gunna Tease Joint Project "Drip Harder"»։ HotNewHipHop։ Վերցված է May 23, 2018
- ↑ A. Aron (October 1, 2018)։ «Lil Baby & Gunna's "Drip Harder" Cover Art & Release Date Revealed»։ HotNewHipHop։ Վերցված է October 1, 2018
- ↑ Caulfield Keith (October 14, 2018)։ «Lady Gaga & Bradley Cooper's 'A Star Is Born' Soundtrack Debuts at No. 1 on Billboard 200 Albums Chart»։ Billboard։ Վերցված է October 15, 2018
- ↑ R&B/Hip-Hop Albums | Billboard
- ↑ «Irish Albums Chart: 12 October 2018»։ Irish Recorded Music Association։ Վերցված է October 14, 2018
- ↑ «VG-lista – Topp 40 Album uke 41, 2018»։ VG-lista։ Վերցված է October 14, 2018
- ↑ Montes Patrick (October 22, 2018)։ «Lil Baby Announces New Album 'Street Gossip' Is Releasing Soon»։ Hypebeast։ Վերցված է November 4, 2018
- ↑ Zaynab (November 4, 2018)։ «Lil Baby Reveals "Street Gossip" Release Date & Previews New Music»։ HotNewHipHop։ Վերցված է November 4, 2018
- ↑ Caulfield Keith (December 10, 2018)։ «Meek Mill's 'Championships' Album Debuts at No. 1 on Billboard 200 Chart»։ Billboard։ Վերցված է December 11, 2018
- ↑ «Irish Albums Chart: 7 December 2018»։ Irish Recorded Music Association։ Վերցված է December 8, 2018
- ↑ «VG-lista – Topp 40 Album uke 49, 2018»։ VG-lista։ Վերցված է December 8, 2018
- ↑ «Sverigetopplistan – Sveriges Officiella Topplista»։ Sverigetopplistan։ Վերցված է December 8, 2018 Click on «Veckans albumlista».
- ↑ Warner Denose (June 23, 2019)։ «Here Are All the Winners From the 2019 BET Awards»։ Billboard։ Վերցված է December 21, 2019
- ↑ «Cardi B Leads 2019 BET Hip Hop Awards With 10 Nominations: Exclusive»։ Billboard։ Վերցված է September 12, 2019
- ↑ «2020 GRAMMY Awards: Complete Winners List»։ Grammy.com
|