Լիլլա Հանսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լիլլա Հանսեն
Ծնվել էապրիլի 1, 1872(1872-04-01)
ԾննդավայրՔրիստիանիա, Նորվեգիա
Մահացել էհունիսի 11, 1962(1962-06-11) (90 տարեկանում)
Վախճանի վայրՕսլո, Նորվեգիա
ԿրթությունՆորվեգիայի արհեստագործական և արվեստի արդյունաբերության ազգային ակադեմիա
Lilla Hansen Վիքիպահեստում
Heftyeterrassen - Thomas Heftyes gate 42-44 Օսլո (1911-13)
Trosterudveien 10 Աքեր (հիմա Օսլո) (1912)
Studiehjemmet for unge piker (1916)
Թեոդոր Ֆրյոլիի ամառանոցը, Ասքեր (1903)

Լիլլա Հանսեն (նորվ.՝ Lilla Georgine Hansen, ապրիլի 1, 1872(1872-04-01), Քրիստիանիա, Նորվեգիա - հունիսի 11, 1962(1962-06-11), Օսլո, Նորվեգիա), նորվեգացի առաջին կին ճարտարապետը[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիլլա Հանսենը[2] ծնվել է Քրիստիանայում, այժմ՝ Օսլո, Նորվեգիա: Մարտին Հանսենի (1828-1915) և Մարեն Բյուլոի (1838-1898) դուստրը: Սովորել է Թագավորական դիզայնի դպրոցում (այժմ՝ Օսլոյի արվեստի ազգային ակադեմիա), Հերման Շիրմերի մոտ, ուսումն ավարտել է 1894 թվականին: Իր ճարտարապետական կրթությունն ավարտել է Բրյուսելում, որտեղ սովորել է Վիկտոր Հորտայի հետ: Նաև ուսանել է Օսլոյում և Կոպենհագենում: 1912 թվականին հաստատել է իր պրակտիկան: Օսլոյում գտնվող, Թոմաս Հեֆթիես դարպասի 42 հասցեի բնակելի համալիր՝ «Heftyeterrassen» -ի բեկումնալից հաջողությունից հետո, նա շարունակել է նախագծել մի շարք խոշոր վիլլաներ, ինչպես նաև հիվանդանոցային և ուսանողական շինություններ կանանց համար[3]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա առաջին հայտնի աշխատանքներն էին 1902-ին թվագրված Frønsvollenin -ը Նորդմարկայում, ծխախոտային մագնատ Նիկոլայ Անդրեսենի համար: Նրա հաջորդ աշխատանքը 1903 թվականի, պրոֆեսոր Թեոդոր Ֆրյոլիի՝ Ասքերում գտնվող ամառանոցն է: Այս երկու տներն էլ նախագծել է, նախքան իր մասնավոր գրասենյակի բացումը[4]: 1910 թվականին, Ասքերում գտնվող Հվալ ֆերմայում, սեփականատեր Վիլհելմ Ռոդեի համար նախագծել է գլխավոր շինությունը: 1912 թվականին նախագծել է վիլլա՝ Աքերի Trosterudveien 10 հասցեում Լիլ և Նիլս Ռոդենի համար: Գրեթե նույն ժամանակաշրջանում է նախագծել Օսլոի Nobels gate 10 և Fritzners gate 4 փողոցների վիլլաները[5] [6]:

1912 թվականի Ճարտարապետական մրցույթում առաջին մրցանակ է ստացել Օսլոյում գտնվող Heftyeterrassen համալիրի համար, որից էլ սկսել է վերընթաց հաջողությունները[7] [8] [9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Elisabeth Seip։ «Lilla Hansen»։ Norsk kunstnerleksikon։ Վերցված է October 1, 2017 
  2. «Lilla Georgine Hansen 1872-1962»։ Un Dia Una Arquitecta։ Վերցված է 4 September 2017 
  3. "Lilla Hansen", Store Norske Leksikon. Retrieved 18 April 2012.
  4. ^ Sogner, Knut: Andresen. A family in the Norwegian economy and society through two hundred years (Oslo, Pax Publishing 2012) Andresens cottage is pictured on p. 221.
  5. Per Holck։ «Theodor Frølich»։ Norsk biografisk leksikon։ Վերցված է October 1, 2017 
  6. «Hval (Asker gnr 44)»։ lokalhistoriewiki.no։ Վերցված է October 1, 2017 
  7. Geir Tandberg Steigan։ «Heftyeterrassen, Thomas Heftyes gate 42»։ arc!/arkitekturhistorie.no։ Վերցված է October 1, 2017 
  8. «Studiehjem for unge piker»։ lokalhistoriewiki.no։ Վերցված է October 1, 2017 
  9. «Studiehjem for unge piker»։ Studiehjemmet։ Վերցված է October 1, 2017 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Wenche Findal, Mindretallets mangfold.­ Kvinner i norsk arkitekturhistorie, Abstrakt forlag, 2003.
  • Wenche Findal, «Lilla Hansen», I: Norsk biografisk leksikon, 2002

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]