Լիլի Սինգհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիլի Սինգհ
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 26, 1988(1988-09-26)[1] (34 տարեկան)
ԾննդավայրՍքարբորո, Օնտարիո, Կանադա
Քաղաքացիություն Կանադա
Կրոնհինդուիզմ
ԿրթությունՅորքի համալսարան և Lester B. Pearson Collegiate Institute?
Մասնագիտությունբլոգեր, կատակերգու, յություբեր, վիդեո բլոգեր, կինոդերասանուհի, հեռուստահաղորդավարուհի և հեռուստատեսային պրոդյուսեր
Զբաղեցրած պաշտոններՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան
Պարգևներ և
մրցանակներ
Կայքlillysingh.com
 Lilly Singh Վիքիպահեստում

Լիլի Սինգհ (անգլ.՝ Lilly Singh, սեպտեմբերի 26, 1988(1988-09-26)[1], Սքարբորո, Օնտարիո, Կանադա), նաև հայտնի է որպես IISuperwomanII, հնդկական ծագմամբ կանադացի յություբեր, կատակերգու, թոք շոուի հաղորդավար, գրող և դերասանուհի։ Սինգհը սկսել է ՅուԹյուբում հոլովակներ տեղադրել 2010 թվականից։ 2017 թվականին Forbes ամսագրի ամենաշատ վարձատրվող յություբերների ցանկում զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը (10.5 միլիոն դոլար)։ Ըստ 2020 թվականի ապրիլի տվյալների, նրա ՅուԹյուբյան ալիքն ունի մոտ 15 միլիոն բաժանորդ և ավելի քան երեք միլիարդ դիտում[2][3]։ Սկսած 2014 թվականից Սինգհը մասնակցում է ամենամյա YouTube Rewind-ին[4][5]։ Forbes-ը նրան անվանել է 2019 թվականի կատակերգության 40 ամենահզոր մարդկանցից մեկը[6]։ Սինգհը ստացել է մեկ MTV Fandom Award մրցանակ, չորս Streamy Awards, երկու Teen Choice Awards և մեկ People's Choice Award:

2016 թվականին թողարկել է իր առաջին ֆիլմը` վավերագրական ֆիլմ նրա «A Trip to Unicorn Island» անվամբ համաշխարհային շրջագայության մասին։ 2017 թվականի մարտին թողարկել է իր առաջին` «How to Be a Bawse: A Guide to Conquering Life» գիրքը, որը զբաղեցրել է առաջին հորիզոնականը The New York Timesբեսթսելլերների ցանկում։ 2019 թվականի սեպտեմբերից հանդիսանում է NBC հեռուստաալիքի «Մի փոքր ուշ Լիլի Սինգհի հետ» ուշ երեկոյան թոք շոուի պրոդյուսեր և հաղորդավար[7][8]։ Սինգհը բացահայտ ԼԳԲԲՏ+ բիսեքսուալ է[9][10][11]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ Ծան.
2014 Gulaab Gang Ինքն իրեն Երգչուհի. «Mauj Ki Malharein» երգի վերարտադրություն
Dr. Cabbie Լիլի Հյուր
2016 A Trip to Unicorn Island Ինքն իրեն Վավերագրական. նաև գործադիր պրոդյուսեր
Սառցե դարաշրջան Ice Age: Collision Course Միսթի (հնչյունավորում)
Շատ վատ մայրիկները Bad Moms Քեթի [12]
2017 F the Prom Ֆոլսբուրգ [13]

Երաժշտական տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանում Արտիստ(ներ) Դեր Ծան.
2017 «Hold My Heart» Լինդսի Սթիռլինգը Phelba-յի մասնակցությամբ Ինքն իրեն
«H.A.I.R.» Humble the Poet Ինքն իրեն
2018 «Girls Like You» (բնօրինակ, Volume 2 և ուղղահայաց հոլովակ տարբերակներ) Maroon 5 խումբը Քարդի Բիի մասնակցությամբ Ինքն իրեն [14][15][16]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «The World's Highest-Paid YouTube Stars 2017: 10. Lilly Singh»։ Forbes։ Վերցված է փետրվարի 26, 2018 
  3. Wakeam Kira (սեպտեմբերի 16, 2019)։ «How Lilly Singh is making late-night TV history»։ PBS NewsHour (անգլերեն)։ Վերցված է դեկտեմբերի 27, 2019 
  4. Mangala Dilip (դեկտեմբերի 10, 2014)։ «Watch YouTube Rewind: Turn Down for 2014 Video Looks Back on Viral Trends, People, Music of Last Year»։ International Business Times։ Վերցված է հուլիսի 23, 2016 
  5. Casey Lewis (դեկտեմբերի 10, 2015)։ «YouTube's 2015 Year in Rewind Video Will Make the Last 365 Days Flash Before Your Eyes»։ Teen Vogue։ Condé Nast Digital։ Վերցված է հուլիսի 23, 2016 
  6. O'Connor Clare (հունիսի 20, 2017)։ Forbes Top Influencers: How YouTuber Lilly Singh Is Going Mainstream – And Making Millions։ Forbes.com 
  7. «YouTube star Lilly Singh to launch a late night talk show on NBC»։ Film Industry Network։ մարտի 15, 2019 
  8. León Concepción de (մարտի 15, 2019)։ «Lilly Singh, a YouTube Star, Will Host a Late-Night Show on NBC»։ The New York Times (en-US)։ ISSN 0362-4331։ Վերցված է մարտի 17, 2019 
  9. «YouTube star Lilly Singh set to become first bisexual late-night host»։ NBC News (անգլերեն)։ Վերցված է 2019-03-23 
  10. «'All these people have my back:' celebs support Lilly Singh's talk show debut»։ CBC News։ Sep 11, 2019 
  11. YouTube Star Lilly Singh is the First Woman of Indian-Origin to Host a U.S. Late Night Show -։ Rolling Stone India (en-US)։ մարտի 16, 2019։ Վերցված է հոկտեմբերի 11, 2019 
  12. Spangler Todd (փետրվարի 25, 2019)։ «YouTube Star Lilly Singh Comes Out as Bisexual, Gets Outpouring of Support»։ Variety (անգլերեն)։ Վերցված է փետրվարի 28, 2019 
  13. Fine, Benny (December 5, 2017), F*&% the Prom, Danielle Campbell, Joel Courtney, Cameron Palatas, https://www.imdb.com/title/tt5612742/, վերցված է December 26, 2017 
  14. Amatulli Jenna։ «Maroon 5, Cardi B's 'Girls Like You' Video Is a Star-Studded Dance Party»։ HuffPost։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 31, 2018-ին։ Վերցված է հունիսի 1, 2018 
  15. Glicksman Josh։ Maroon 5 Releases New Version of 'Girls Like You' Music Video: Watch։ Billboard։ Վերցված է դեկտեմբերի 31, 2018 
  16. «Maroon 5 – Girls Like You (feat. Cardi B)»։ Spotify։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-19-ին։ Վերցված է 2020-04-16 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]