Լիլի Բրաուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիլի Բրաուն
Ծննդյան անունգերմ.՝ Amalie von Kretschmann
Ծնվել էհուլիսի 2, 1865(1865-07-02)[1][2][3][…]
ԾննդավայրHalberstadt, Հարց, Սաքսոնիա-Անհալթ, Գերմանիա[4][5]
Վախճանվել էօգոստոսի 9, 1916(1916-08-09)[1][6] (51 տարեկան)
Վախճանի վայրԿլայնմախնով, Պոտսդամ Միտելմարկ, Բրանդենբուրգ, Գերմանիա[6]
Մասնագիտությունգրող և խմբագիր
Լեզուգերմաներեն
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն
ԿուսակցությունԳերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
ԱմուսինGeorg von Gizycki? և Հայնրիխ Բրաուն[5]
ԶավակներOtto Braun?[7]
 Lily Braun Վիքիպահեստում

Լիլի Բրաուն (գերմ.՝ Lily Braun, ծննդյամբ` Ամալիա ֆոն Կրեչման (գերմ.՝ Amalie von Kretschmann), հուլիսի 2, 1865(1865-07-02)[1][2][3][…], Halberstadt, Հարց, Սաքսոնիա-Անհալթ, Գերմանիա[4][5] - օգոստոսի 9, 1916(1916-08-09)[1][6], Կլայնմախնով, Պոտսդամ Միտելմարկ, Բրանդենբուրգ, Գերմանիա[6]), գերմանացի գրող, սոցիալիստ և ֆեմինիստ, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիլի Բրաունը ծնվել է Պրուսիայի Սաքսոնիայի նահանգի Հալբերշտադտ քաղաքում՝ պրուսական բանակի հետևակային գեներալ Հանս ֆոն Կրետշմանի և նրա կնոջ՝ Ջենիի ֆոն Գուստեդտի ընտանիքում (1843-1903)։ Նրա մայրական տատը՝ գրող Ժենի ֆոն Գուստեդտը (1811–1890), եղել է Նապոլեոնի եղբայր, Վեստֆալիայի թագավոր Ժերոմ Բոնապարտի և նրա սիրուհի Դիանա Ռաբե ֆոն Պապենհայմի արտաամուսնական դուստրը։ Լիլի Բրաունի բարեկամուհի Մարիաննա ֆոն Կրեչմանը 1984 թվականից մինչև 1994 թվականը ամուսնացած էր Գերմանիայի նախագահ Ռիխարդ ֆոն Վայցզեկերի հետ։

Դաստիարակվելով «պրուսական առաքինություններին» համապատասխան՝ նա, այնուամենայնիվ, տատի ազդեցության տակ մեծացավ որպես ուղղակի և բաց անհատականություն։ Վաղ հասակից սկսեց կասկածի տակ դնել ծնողների բուրժուական արժեքները, ինչպես նաև պրուսական հասարակության մեջ կանանց ճնշված դիրքը։ Երբ հայրը թոշակի անցավ 1890 թվականին, նա իրեն սկսեց ապահովել գրականության և պատմության վերաբերյալ աշխատությունների հրատարակությունից ստացված եկամտի հաշվին։ Խզելով իր կապերը արիստոկրատական-պահպանողական միջավայրից՝ նա միացավ այսպես կոչված «Բարոյական շարժմանը», որը ձգտում էր ավանդական կրոնների փոխարեն ստեղծել բարոյական համակարգ։ 1893 թվականին Լիլի Բրաունը ամուսնացավ իր ղեկավարի, Բեռլինի Ֆրիդրիխ-Վիլհելմի համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր Գեորգ ֆոն Գիժիցկի հետ, որը «Բարոյական մշակույթի հասարակության» հիմնադին էր և կապված էր Սոցիալ Դեմոկրատական կուսակցության հետ, բայց դրա անդամ չէր։ Նա սկսեց հետաքրքրվել սոցիալիզմի և ֆեմինիզմի գաղափարներով և աշխատում էր կանանց Die Frauenbewege ung թերթում որպես լրագրող։ ԳՍԴԿ պաշտոնական մտնելուց առաջ նա մի շարք ակնարկներ էր գրել կանանց հարցի վերաբերյալ։ Այս բնագավառում նրա հիմնական գործերից են՝ Die Frauenfrage («Կանանց հարցը, նրա պատմական զարգացումը և դրա տնտեսական կողմը» 1904), «Frauenarbeit und Hauswirtschaft» («Կանանց աշխատանքը և տնային տնտեսությունը», 1896), «Die Politik und die Frauen» («Քաղաքականությունը և կանայք», 1904)։

1896 թվականին իր առաջին ամուսնու մահից հետո նա ամուսնացավ սոցիալ-դեմոկրատ քաղաքական գործիչ և հրապարակախոս Հայնրիխ Բրաունի հետ, որի հետ համատեղ հրատարակեց ռեֆորմիստական «Die Neue Gesellschaft» ամսագիրը։ Նրանց որդին՝ բանաստեղծ Օտտո Բրաունը, Առաջին աշխարհամարտի վերջին ամիսներին սպանվեց Արևմտյան ճակատում։

Լիլի Բրաունը վաղ տարիքում անդամագրվեց ԳՍԴԿ-ին և դարձավ գերմանական ֆեմինիստական շարժման առաջնորդներից մեկը։ Կուսակցության ներսում նա հարում էր ռևիզիոնիստական թևին, որը մերժում էր պատմական նյութապաշտության տեսությունը` սոցիալիստական հեղափոխությունը և մշակութային գործունեությունը գերադասելով դասակարգային պայքարից։ Պրոլետարական և բուրժուական ֆեմինիստական շրջանակների միջև միջնորդ դառնալու նրա փորձերը կտրուկ քննադատվեցին։ Նույն կերպ մերժվեցին նրա առաջարկությունները ընտանեկան և աշխատանքային կյանքը համատեղելու վերաբերյալ։

Կանանց հարցի վերաբերյալ նրա պատասխանները քննադատվեցին սոցիալիստական ֆեմինիստուհիների կողմից, այդ թվում Կլարա Ցետկինը, մինչդեռ միջին դասի շրջանակները նրա գաղափարները համարում էին ծայրահեղ արմատական։ ԽՄՀ-ի 1-ին հրատարակության հոդվածի համաձայն՝ «Գեղագիտական-խելացի մոտեցումը սոցիալական խնդիրներին խանգարեց նրան սերտ կապ հաստատել զանգվածային աշխատանքային շարժման հետ։ Հավատարիմ մնալով Գերմանիայի սոցիալ-դեմոկրատիայի ռեֆորմիստական թևին ՝ նա նույնպես չկարողացավ ընդհանուր լեզու գտնել կուսակցության իր գաղափարակից ընկերների հետ »։ Այդ ժամանակվա Բրաունի հայացքները իրենց արտացոլումը գտան նրա «Կյանք որոնողները» (1907) և հատկապես «Սոցիալիստական հուշեր» երկհատորյակում (Memoiren einer Sozialistin, 1909–1911, «Իմ կյանքի վեպը»), որոնք քննադատության են արժանացել սոցիալ-դեմոկրատական մամուլի կողմից։

Վերջապես հիասթափվելով քաղաքական գործունեությունից՝ Բրաունը դիմեց գրականությանը։ «Տիտանների ստվերում» սենսացիոն վեպում (1908), որը գրված է գրող տատիկի կյանքի հիման վրա. գրողը պատկերում է Գյոթեի դարաշրջանի վայմարյան մշակութային կյանքը։ 1912 թվականին լույս տեսավ նրա «Die Liebesbriefe einer Marquise» («Մարկիզի նամակները») վեպը, որն արտացոլում էր ազնվականության բարքերը ֆրանսիական հեղափոխության նախօրեին։ Վեպը գրվել էր նամակների տեսքով, որոնցից առաջինը թվագրվում է 1771 թվականի հունիսի 16-ին, վերջինը` 1789 թվականի օգոստոսի 6-ին։ Քննադատների կարծիքով՝ վեպում Բրաունը դրսևորել էր գրական մեծ հմտություններ, դարաշրջանի մանրամասն ճանաչողություն և մարդկային փորձառությունները վերլուծելու կարողություն։

Լրջորեն անհանգստանալով որդու ճակատագրով՝ Լիլի Բրաունը մահացավ Ցելենդորֆում (այժմ՝ Բեռլինի մաս) 51 տարեկան հասակում, ինսուլտի հետևանքներից։ Մահից հետո նրա երկրորդ ամուսինը` Հայնրիխ Բրաունն ամուսնացավ Ջուլի Բրաուն-Ֆոգելշտեյնի հետ[8], ով հանդես եկավ նաև որպես Լիլի Բրաունի ստեղծագործությունների ժողովածուի խմբագիր[9]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Die Frauenfrage։ ihre geschichtliche Entwicklung und ihre wirtschaftliche Seite (Կանանց հարց. պատմական զարգացում և տնտեսական կողմ) (1901)
  • Wahrheit oder Legende։ Ein Wort zu den Kriegsbriefen des Generals von Kretschman (Ճշմարտություն կամ լեգենդ. գեներալ ֆոն Կրետշմարի պատերազմական տառերի նամակների մասին)
  • Die Mutterschaftsversicherung։ ein Beitrag zur Frage der Fürsorge für Schwangere und Wöchnerinnen (Մայրության ապահովագրություն. Հոդված՝ հղի կանանց և երեխաների խնամքով զբաղվող կանանց մասին)
  • Die Frauen und die Politik (Կանայք և քաղաքականություն)
  • Memoiren einer Sozialistin - Lehrjahre (Սոցիալիստի հուշեր. աշակերտական տարիներ) (Վեպ)
  • Memoiren einer Sozialistin - Kampfjahre (Կին սոցիալիստի հուշեր. պայքարի տարիներ) (Վեպ)
  • Mutterschaft։ ein Sammelwerk für die Probleme des Weibes als Mutter (Մայրություն. կնոջ` որպես մայր խնդիրները նկարագրող աշխատանքների ժողովածո)
  • Die Liebesbriefe der Marquise (Մարկիզուհու սիրային նամակները)
  • Die Frauen und der Krieg (Կանայք և պատերամզը)
  • Im Schatten der Titanen։ Erinnerungen an Baronin Jenny von Sustedt («Տիտանների ստվերում. Բարոնուհի Ջեննի ֆոն Սուստեդտի հիշողությունները»)(1908) - Բրաունի տատիկի կենսագրությունը։ Վերնագրի «Տիտաններն» են Նապոլեոն Բոնապարտը, որը ֆոն Սուստեդի քեռին էր և Գյոթեն, որին Բրաունը Վայմարում հանդիպել էր մանուկ հասակում։
  • Lebenssucher (Կյանքի որոնումներում)
  • Frauenarbeit und Beruf (Կանանց աշխատանքն ու կարիերան)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլի Բրաուն» հոդվածին։