Լիլի Բլիքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լիլի Բլիքեր
Dr. Caroline Bleeker achter een draaibank.tif
Ծնվել էհունվարի 17, 1897(1897-01-17)[1][2] կամ 1897
Միդդելբուրգ, Նիդերլանդներ, Նիդերլանդներ
Մահացել էնոյեմբերի 8, 1985(1985-11-08)[2][3] կամ 1985
Zeist, Զեյստ, Ուտրեխտ (համայնք), Նիդերլանդներ, Նիդերլանդներ
ՔաղաքացիությունFlag of the Netherlands.svg Նիդերլանդներ
Մասնագիտությունգիտնական, մաթեմատիկոս, ֆիզիկոս, Դիմադրության մարտիկ և instrument maker
Ալմա մատերՈւտրեխտի համալսարան
Caroline Bleeker Վիքիպահեստում

Կարոլին Էմիլի "Լիլի" Բլիքեր (հոլ.՝ Caroline Emilie Bleeker, հունվարի 17, 1897(1897-01-17)[1][2] կամ 1897, Միդդելբուրգ, Նիդերլանդներ, Նիդերլանդներ - նոյեմբերի 8, 1985(1985-11-08)[2][3] կամ 1985, Zeist, Զեյստ, Ուտրեխտ (համայնք), Նիդերլանդներ, Նիդերլանդներ), հոլանդացի ֆիզիկոս, ով հայտնի է գիտական գործիքների նախագծման և արտադրության իր աշխատանքներով:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիլի Բլիքերը ծնվել է 1897 թվականին Ջոն Լամբերտ Բլիքերի և Մարթա Գերհարդինա Դյոհնեի ընտանիքում: Եղել է ընտանիքի հինգ երեխաներից կրտսերը: Մեծացել է հոլանդական Միդլբուրգ քաղաքում[4]: Հաճախել է Պիտերստրատի ավագ դպրոց: Դասավանդել է միջնակարգ դպրոցում, որպեսզի կարողանա սովորել Ուտրեխտի համալսարանում: 1919-1926 թվականներին եղել է Ուտրեխտի համալսարանի ֆիզիկայի լաբորատորիայի գլխավոր ասիստենբտ, 1926 թվականի հունվարի 1-ին դարձել է միակ գլխավոր ասիստենտը[5]: Ֆիզիկական գիտությունների դոկտորի աստիճան ստացել է Ուտրեխտի համալսարանից` պաշտպանելով ալկալոիդների սպեկտրի վերաբերյալ թեզ[4][5]:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական աստիճան ստանալուց հետո Բլիքերը ծավալել է խորհրդատվական գործունեություն նախ իր հյուրասենյակում, ապա գործարանի փոքրիկ սենյակում: Գիտական և օպտիկական սարքավորումների ստեղծման համար բացել է գործարան[5]: Մինչև 1936 թվականը ընկերության ուշադրության կենտրոնում է եղել լաբորատորիայի և բարձր ճշգրտության էլեկտրական չափման գործիքների համար սարքավորումների արտադրությունը: 1936 թվականին Բլիքերը որոշել է բացել օպտիկական արտադրամաս, 1937 թվականին սկսել է արտադրել օպտիկական գործիքներ: Բլիքերի արտադրությունը Նիդերլանդներում գլխավորել է նախկինում գոյություն չունեցող օպտիկական արտադրությունը: 1938 թվականին Բլիքերը բանակցություններ սկսեց հոլանդական ռազմական ընկերությունների հետ՝ նրանց համար հեռադիտակներ արտադրելու համար: 1940 թվականին, երբ Նիդերլանդները ներգրավվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ, Բլիքերը դադարեցնում է հեեռադիտակների արտադրությունը, քանի որ չի ցանկանում գերմանական բանակի համար արտադրանք ստեղծել: Սակայն նա ամբողջ արտադրությունը չի դադարեցնում: Նա հոլանդական համալսարանների և նրանց ուսանողների համար արտադրում է մանրադիտակներ: Բլիքերը իր գործարանում թաքցրել է հրեաների, սակայն 1944 թվականին ինչ որ մեկը գերմանական իշխանություններին հայտնել է այդ մասին: Բլիքերը կարողացել է օգնել թաքնված հրեաներին փախչել և ամուսնու հետ ստիված է եղել թաքնվել[5]: Այդ ժամանակաշրջանում նրա գործարանը փակվել է: Պատերազմի ավարտից հետո Բլիքերը բացել է նոր գործարան, որն առաջինն է արտադրել Ֆրից Ցերնիկեի ստեղծած փուլացայտուն մանրադիտակները[4][5]:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուտրեխտի համալսարանի շենքերից մեկն անվանվել է Բլիքերի անունով[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]