Լիլիթ Եփրեմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լիլիթ Եփրեմյան
Ծնվել էմայիսի 14, 1963(1963-05-14) (56 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Ռուսաստանի արվեստաբանության պետական ինստիտուտ
Գիտական աստիճանարվեստագիտության թեկնածու
Մասնագիտություներաժշտագետ, հոգեբան, սոցիոլոգ, լրագրող և թարգմանիչ
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ
ԱնդամությունՀայաստանի կոմպոզիտորների միություն և Հայաստանի գրողների միություն

Լիլիթ Կառլենի Եփրեմյան (մայիսի 14, 1963(1963-05-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժշտագետ, հոգեբան, սոցիոլոգ, ցեղասպանագետ, լրագրող, թարգմանիչ: Հայաստանի կոմպոզիտորների միության (1999) և Հայաստանի գրողների միության անդամ (2016) է: Արվեստագիտության թեկնածու: Միջազգային հոգեբանների «Հայք» հիմնադրամի նախագահ[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիլիթ Եփրեմյանը ծնվել է 1963 թվականի մայիսի 15-ին, Երևան քաղաքում: 1978-1984 թվականներին սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային (ղեկավար` Վաչե Ումր-Շատ) և երաժշտության տեսության (ղեկավար՝ Ռիտա Պետրոսյան) բաժիններում, 1984-1989 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության բաժնում (ղեկավար` Արմեն Բուդաղյան, Ռ. Ստեփանյան, Ն. Դերոյան, դիպլոմային աշխատանքի թեմա՝ «Բացասման բացասման օրենքը երաժշտության մեջ է»)[1]:

1991-1993 թվականներին կոնսերվատորիան Լիլիթ Եփրեմյանին նպատակային տեղ է հատկացվել ՌԴ Արվեստաբանության ինստիտուտի ասպիրանտուրայում (Մոսկվա, ղեկավար` արվեստանաբության դոկտոր Ի. Յոլյան): 2001 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի Պրակտիկ հոգեբանության կենտրոնը: Դիպլոմային աշխատանքի թեման է եղել «Ցեղասպանության տրանսգեներացիոն տրավման», որտեղ անդրադարձել է Եղեռնի հոգեբանական ուսումնասիրման խնդրին` դիտարկելով սերնդեսերունդ փոխանցվող հոգեբանական խեղումը, այդ թվում նաև արվեստագետների օրինակով (Վիլյամ Սարոյան, Արամ Խաչատրյան[2], Դավիթ Հալաջյան): 2006 թվականին ավարտել է Լրատվամիջոցների Կովկասյան ինստիտուտի տարածքագիտության բաժինը` որպես դիպլոմային աշխատանք ներկայացնելով ղարաբաղյան կոնֆլիկտի վերաբերյալ Թոմաս դե Վաալի «Սև այգի» աշխատության քննադատական վերլուծությունը[1]:

Աշխատանքային գործունեությունը սկսել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ 1987 թվականին ուսումնական լաբորատորիայում աշխատելով որպես լաբորանտ: 1989 թվականին նշանակվել է կոնսերվատորիայի գրադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ: 1993 թվականին մասնակցել է Իվանովոյում կայացած Կոմպոզիտորների ստեղծագործական տան երաժշտագետների վերապատրաստման սեմինարին` արվեստագիտության դոկտոր Մ. Արանովսկու ղեկավարությամբ: 1995 թվականին Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ”К проблеме этнической традиции в музыкальной культуре Армении” (на материале городского фольклора Еревана 1980-х годов) (Հայաստանի երաժշտական մշակույթում ազգային ավանդույթի խնդրի շուրջ) թեմայով, ուր նորովի է բացահայտվում քաղաքային երաժշտության մեջ «ազգայինի» խնդիրը (առաջարկվում է ֆունկցիոնալ մոտեցման գաղափարը), ինչպես նաև առաջին անգամ անդրադարձ է կատարվում, երաժշտական ռաբիզ երևույթի գիտական վերլուծությանը[1]:

1996-1998 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության ինստիտուտի սոցիոլոգիայի բաժնում` որպես ավագ գիտաշխատող, 1996-2006 թվականներին աշխատել է «Նովոյե Վրեմյա» թերթում, 1987 թվականից աշխատում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, 1996 թվականից` որպես դասախոս, 2002 թվականից` դոցենտ[1]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում երաժշտական սոցիոլոգիայի առաջին ուսումնական ձեռնարկի համահեղինակ է՝ ”Вопросы музыкальной социологии”/составитель А. Шамахян/, Ер.,1991:

  • «Էդուարդ Միրզոյանը նամակներում և երկխոսություններում» (“Эдвард Мирзоян в письмах и диалогах”), մենագրություն[3]:
  • Եփրեմյան, Լիլիթ (2014) Հ. Ի. Լիտինսկու դասարանում (դիտարկումներ «հետխաչատրյանական սերունդ» եզրույթի շուրջ). Կանթեղ. Գիտական հոդվածների ժողովածու, № 2-3. էջեր 372-382[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Եփրեմյան Լիլիթ | ՀԿՄ»։ composers.am (en-US)։ Վերցված է 2019-04-12 
  2. 2,0 2,1 Եփրեմյան Լիլիթ (2014-06-10)։ «Հ.Ի.Լիտինսկու դասարանում (դիտարկումներ «հետխաչատրյանական սերունդ» եզրույթի շուրջ)»։ Կանթեղ. Գիտական հոդվածների ժողովածու։ № 2-3: 372–382 
  3. «Կայացավ Լիլիթ Եփրեմյանի` Էդուարդ Միրզոյանի մասին գրքի շնորհանդեսը»։ PanARMENIAN.Net։ Վերցված է 2019-04-12 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]