Լիլիթ Գալոյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Լիլիթ Դավթի Գալոյան | |
|---|---|
| Լիլիթ Գալոյան | |
2013 թվականին | |
| Պետություն(ներ) | |
| Ծննդյան ամսաթիվ | հունիսի 17, 1983 (42 տարեկան) |
| Ծննդավայր | Երևան, Հայաստան |
| Կոչում | Գրոսմայստեր (2009) Միջազգային վարպետ (2010) |
| Ներկայիս վարկանիշ | 2285 |
| ՖԻԴԵ համար | 13301314 |
| 365chess | Lilit_Galojan |
| Chesstempo համար | 68066 |
| ICCF համար | 68066 |
| Մասնակցել է | Կանանց շախմատային օլիմպիադա 2014[1], Կանանց շախմատային օլիմպիադա 2012[1], Կանանց շախմատային օլիմպիադա 2010[1], Կանանց շախմատային օլիմպիադա 2008[1] և Կանանց շախմատային օլիմպիադա 2002[1] |
Լիլիթ Դավթի Գալոյան (հունիսի 17, 1983, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ շախմատիստուհի, կանանց գրոսմայստեր (2009)[2][3][4], տղամարդկանց միջազգային վարպետ (2010), Հայաստանի կրկնակի չեմպիոնուհի (2008, 2009)։ Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամ (2002, 2005, 2008-2017)[5]։
Համարվում է երրորդ հայ շախմատիստուհին, որը նվաճել է տղամարդկանց միջազգային վարպետի կոչումը։
2022 թվականի դեկտեմբերին Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի գիտխորհրդի կողմից Լիլիթ Գալոյանին շնորհվել է մանկավարժության դոցենտի գիտական կոչում[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիլիթ Գալոյանը ծնվել է 1983 թվականին, Երևանում։ Շախմատ խաղալ սովորել է ութ տարեկանում։ Շախմատային հաջողությունների մեջ մեծ դեր են ունեցել Լիլիթի հայրը և եղբայրը՝ ՖԻԴԵ-ի վարպետ Լևոն Գալոյանը։
2002 թվականին ընդգրկվել է Հայաստանի կանանց հավաքականում՝ Շախմատային օլիմպիադային մասնակցությունը եղել է Լիլիթ Գալոյանի Հայաստանից դուրս երրորդ միջազգային մրցաշարը։
Մասնակցել է շախմատի համաշխարհային հինգ օլիմպիադայի՝ 35-րդ (Սլովենիա, Բլեդ 2002), 38-րդ (Գերմանիա, Դրեզդեն 2008), 39-րդ (Ռուսաստան, Խանտի Մանսիյսկ 2010), 40-րդ (Թուրքիա, Ստամբուլ 2012), 41-րդ (Նորվեգիա, Տրոմսյո 2014)։
| «Օլիմպիադա խաղալը պատասխանատու է, քանի որ ոչ միայն քեզ համար ես խաղում, այլ մի ամբողջ թիմի, իսկ քո ամեն մի քայլը կարող է հաջողություն բերել թիմին կամ դժվարության առջև կանգնեցնել[3]»։ - Լիլիթ Գալոյան
|
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի Սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի մարզական լրագրության և շախմատի ամբիոնը և ստացել լրագրության բակալավրի աստիճան՝ մարզական լրագրություն մասնագիտությամբ և ֆիզիկական կուլտուրայի մագիստրոսի աստիճան՝ ֆիզիկական կուլտուրա և սպորտ մասնագիտությամբ։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամուսին՝ Արման Գալոյան
- Երեխաներ՝ Լևոն ու Արփի (զույգեր)
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի շարք միջազգային մրցաշարերի մրցանակակիր և հաղթող է՝
- Երևանի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոնուհի, 1995 թվական։
- Հայաստանի առաջնության մինչև 12 տարեկան աղջիկների չեմպիոնուհի, 1995 թվական։
- Հայաստանի առաջնության մինչև 14 տարեկան աղջիկների չեմպիոնուհի, 1997 թվական։
- Հայաստանի առաջնության մինչև 16 տարեկան աղջիկների չեմպիոնուհի, 1998 թվական։
- Հայաստանի առաջնության մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոնուհի, 1999 թվական։
- Հայաստանի շախմատի կենտրոնական տան առաջնության (ՀՇԿՏ) հաղթող, 1999, 2000, 2006 թվականներ։
- Հայաստանի կանանց առաջին խմբի հաղթող 1997 թվական։
- Հայաստանի կանանց բարձրագույն խմբի առաջնության արծաթե մեդալակիր 2001, 2002
- Հայաստանի կանանց բարձրագույն խմբի առաջնության չեմպիոնուհի, 2008, 2009 թվականներ։
- Եվրոպայի առաջնությունում չորրորդ տախտակում արժանացել է անհատական արծաթե մեդալի, 2005 թվական[7]
- Եվրոպայի առաջնությունում երրորդ տախտակում արժանացել է բրոնզե մեդալի, 2009 թվական[8][9][10]
- Եվրոպայի ակումբային առաջնությունում «Միկա» թիմի կազմում արժանացել է բրոնզե մեդալի , իսկ անհատական` երրորդ խաղատախտակում արժանացել է ոսկե մեդալի 2010 թվական[11]։
Վարկանիշի փոփոխության գծապատկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2007–2020 թվականներին դասավանդել է շախմատ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, 2012 թվականից դասավանդում է Ճարատարապետության ու Շինարարության Հայաստանի ազգային համալսարանում։
Երկու բուհերի թիմերը Լիլիթ Գալոյանի գլխավորությամբ ճանաչվել են մի շարք միջբուհական անհատական և թիմային մրցաշարերի հաղթողներ և արժանացել մեդալների Հայաստանում և արտերկրում, ինչպես նաև միջբուհական անհատական մրցաշարերի ժամանակ բարձր արդյունքի համար նրա ուսանողները երկու անգամ նվաճել են տարվա լավագույն ուսանող-մարզիկ տիտղոսը։
Գիտական աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Շախմատը բուհում» ուսումնամեթոդական ձեռնարկ, Երևան, 2017,
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 OlimpBase
- ↑ «Galojan, Lilit». FIDE. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ 3,0 3,1 Լիլիթ Գալոյան. Տրամադրվածությունս մարտական է
- ↑ Գալոյան Լիլիթ
- ↑ «All Women's Champions of Armenia». Armchess. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 3-ին.
- ↑ Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանին շնորհվել է դոցենտի կոչում
- ↑ 15th European Women's Team Chess Championship 2005։
- ↑ «Chess-Results Server Chess-results.com - 17th European Women's Team Chess Championship 2009». chess-results.com. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Chess-Results Server Chess-results.com - 17th European Women's Team Chess Championship 2009». chess-results.com. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Chess-Results Server Chess-results.com - 17th European Women's Team Chess Championship 2009». chess-results.com. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Chess-Results Server Chess-results.com - 15th European Club Cup for Women 2010». chess-results.com. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ ՖԻԴԵ ցուցակներով Էլոյի վարկանիշ. Աղբյուրներ: fide.com, benoni.de, olimpbase.org
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլիթ Գալոյան» հոդվածին։ |
|
- Հունիսի 17 ծնունդներ
- 1983 ծնունդներ
- Ապրող անձինք
- Շախմատի գրոսմայստերներ
- Անձինք այբբենական կարգով
- Շախմատիստներ այբբենական կարգով
- Երևան քաղաքում ծնվածներ
- Հայ գրոսմայստերներ
- Հայ շախմատիստներ
- Շախմատային օլիմպիադաների մասնակիցներ
- Շախմատի Հայաստանի չեմպիոնուհիներ
- Շախմատի կանանց գրոսմայստերներ
- Շախմատի միջազգային վարպետներ
- Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շրջանավարտներ