Լիլիթ Բլեյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լիլիթ Բլեյան
250px
Հիմնական տվյալներ
Ծնվել էհունիսի 2, 1978(1978-06-02) (42 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Ժանրերսոուլ, փոփ, ջազ
Մասնագիտություներգահան, երգչուհի, լրագրող, հեռուստահաղորդավար
Գործիքներվոկալ
Գործունեություն2010–present
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Կայքlilitbleyan.com

Լիլիթ Բլեյան (հունիսի 2, 1978(1978-06-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ստեղծագործող՝ երգերի հեղինակ, երգչուհի, նախկինում՝ լրագրող, հեռուստահաղորդավար։ Երգերի լեզուն՝ հայերեն, իսպաներեն, իտալերեն, անգլերեն։ Առաջին ձայնասկավառակը՝ «Ուրիշ քաղաքում», թողարկվել է Երևանում 2011 թ․ նոյեմբերին[1][2][3][4]: Երկրորդ սկավառակը՝ «Paciencia», իսպաներեն և անգլերեն երգերով, թողարկվել է 2013 թ․ նոյեմբերին[5]:

Կենսագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Երևանում՝ 1978 թ․ հունիսի 2-ին։ Երգեր սկսել է գրել դեռևս մինչև դպրոց հաճախելը։ Ավարտել է երաժշտական յոթնամյա դպրոց՝ ջութակի դասարանը։ 1992-1994 թթ․ երգել է Երևանի «Ալան Հովհաննես» կանանց կամերային երգչախմբում։ 11-12 տարեկանում, տարվելով իսպանալեզու երգերով, սկսում է ինքնուրույն սովորել լեզուն, և դպրոցն ավարտելով՝ կրթությունը շարունակում է Երևանի Պետական Համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետում՝ իսպանական բաժնում։ Համալսարանական կրթությանը զուգահեռ՝ ավարտել է հեռուստալրագրության դասընթացներ և սկսում աշխատել Երևանում հեռարձակվող անկախ «Ա1+» հեռուստաընկերությունում՝ նախ՝ որպես լրագրող, այնուհետև՝ որպես խմբագիր և լրատվական թողարկումների հաղորդավար։

2002 թվականից սկսած իրականացնել է տարբեր հասարակական նախագծեր՝ ստեղծելով վերլուծական կայքեր, կազմակերպելով քննարկումներ հասարակական և տարածաշրջանային խնդիրների շուրջ, նկարահանելով սոցիալական տեսահոլովակներ։

2010 թվականին «Ա1+» հեռուստաընկերության ինտերնետային տարբերակի համար պատրաստում է հաղորդումների մի քանի շարք։

2010-ին որոշում է ձայնագրել իր երգերից մի քանիսը։ Հենց առաջին՝ «Սպասող գնացքներ» երգն անմիջապես սիրվում է ունկնդրի կողմից։ Առաջին ձայնասկավառակը՝ «Ուրիշ քաղաքում», թողարկվում է 2011 թ․ նոյեմբերին։

Լիլիթի երկրորդ՝ իսպաներեն և անգլերեն նոր երգերից կազմված «Paciencia» (Համբերություն) ալբոմը թողարկման է պատրաստվում 2013 թ․ նոյեմբերին։

Ձայնասկավառակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ուրիշ քաղաքում» (2011, Երևան)[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Քաղաքից քաղաք – From Town to Town
  2. Տրամադրություն - Mood
  3. Սպասող գնացքներ – Waiting Trains
  4. Երազելով ծովի մասին – Dreaming of the Sea
  5. Մութ սենյակում – In a Dark Room
  6. Սպասելով ամռանը – Waiting for the Summer
  7. Հին հետքերով – Old Traces
  8. Siempre tu' (իսպաներեն) - Siempre tu' (Spanish)
  9. Սպասող գնացքներ (իսպաներեն) – Waiting Trains (Spanish version)

Paciencia (Երևան, 2013)[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. El Corazón como prisión
  2. Volverás
  3. Por el Mediterráneo
  4. Paciencia
  5. Coloreando
  6. Un Día
  7. Una semana en Barcelona
  8. Christmas Night
  9. El Después
  10. Castillo de arena
  11. Falling
  12. Siempre Tú (from the album «In another City»)
  13. Christmas Night – Armenian version

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]