Լիլիան Չիվիոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լիլիան Չիվիոտ
Ծնվել է 1876[1]
Վախճանվել է 1936[1]
Մահվան վայր Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտություն նկարչուհի
Lilian Cheviot Վիքիպահեստում

Լիլիան Չիվիոտ (անգլ.՝ Lilian Cheviot, 1876[1] - 1936[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի նկարչուհի, որի տաղանդը ծաղկում է ապրել 1894-1924 թվականներին։

Ձմեռային տոնակատարության ճանապարհին

Կյանք և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիլիան Չիվիոտն ապրել է Հարավային Մոլեսեյում` Սուրեյում, և 1895 w6 1899 թվականներին ցուցադրվել է Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում[2]։ Չիվիոտը սովորել է Ֆրանկ Կալդերոնի գեղանկարչության անիմալիստական դպրոցում և Վոլտեր Դոնի Կյանքի դպրոցում: 1895 թվականին «Ահա շատ ․․․» (There's many a Slip) և 1899 թվականին` «Կատուներ» (Kittens) նկարներով մասնակցել է Թագավորական ակադեմիայի ցուցահանդեսին[3]։ Նրա On the way to the Horse Fair («Ձիու տոնավաճառի ճանապարհին») ստեղծագործությունը ներառված է 1905 թվականի «Աշխարհի կին նկարիչներ» գրքում[4]։

1911 թվականի նրա պատկերազարդումները ներառված են «Շան նոր գիրքը» գրքում[5]։

Լիլիան Չիվիոտը հայտնի է կենդանիների նկարներով և շների դիմանկարներով[6]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Public Catalogue Foundation — 2003.
  2. Lilian Cheviot in Bénézit
  3. «Lilian Cheviot Artist Summary»։ Burlington Paintings։ Վերցված է 26 March 2016 
  4. Women Painters of the World on Project Gutenberg
  5. The new book of the dog; a comprehensive natural history of British dogs and their foreign relatives, with chapters on law, breeding, kennel management, and veterinary treatment on archive.org
  6. Secord William (2009)։ Dog Painting, A History of the Dog in Art։ Woodbridge, Suffolk: Antique Collectors' Club։ էջ 426։ ISBN 978-1-85149-576-4