Լիլիան Գիլբրեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիլիան Գիլբրեթ
Lillian Gilbreth
Ծնվել էմայիսի 25, 1878(1878-05-25)[1][2][3][…]
Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1][4]
Մահացել էհունվարի 2, 1972(1972-01-02)[2][3][4][…] (93 տարեկան)
Ֆինիքս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունարդյունաբերական ինժեներ, հոգեբան, ուսուցչուհի, լուսանկարիչ, գրող, գործարար, գյուտարար, ճարտարագետ-մեխանիկ և ճարտարագետ
Հաստատություն(ներ)Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում և Պերդյու համալսարան
Գործունեության ոլորտscientific management?, հոգեբանություն[5] և գրականություն[5]
ԱնդամակցությունԿանանց ինժեներական ընկերություն
Ալմա մատերԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի[6], Բրաունի համալսարան[6] և Oakland High School?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[5]
Պարգևներ
Ամուսին(ներ)Ֆրենկ Ջիլբրեթ Բանկեր[6]
Երեխա(ներ)Ֆրենկ Բանկեր Ջիլբրեթ,Կր., Էրնեստին Ջիլբրեթ Քերի և Robert Moller Gilbreth?[9]
 Lillian Moller Gilbreth Վիքիպահեստում

Լիլիան Էվելին Մոլեր Գիլբրեթ (անգլ.՝ Lillian Evelyn Moller Gilbreth, մայիսի 25, 1878(1878-05-25)[1][2][3][…], Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1][4] - հունվարի 2, 1972(1972-01-02)[2][3][4][…], Ֆինիքս, ԱՄՆ), ամերիկացի գիտնական, մենեջմենթի խորհրդատու, հոգեբան, կազմակերպությունների և էրգոնոմիկայի կադրային ռեսուրսների մասնագետ։ Իր ամուսնու՝ Ֆրենկ Ջիլբրեթի հետ մասին հանդիսանում է շարժումների մասին գիտության հիմնադիրներից մեկը (անգլ.՝ motion study), աշխատանքի գիտական կազմակերպման մի շարք մեթոդների հեղինակ։ Հատուկ ուշադրություն է դարձրել հոգեբանության բնագավառին, հատկապես՝ արտադրական և կրթական գործընթացներում։ Զբաղվել է կառավարչական ոլորտի այնպիսի ոլորտների ուսումնասիրմամբ, ինչպիսիք են մոտիվացիան, աշխատավայրի ռացիոնալացումը։ Լիլիան Գիլբրեթի հաջորդ պրոֆեսիոնալ հետաքրքրությունների շրջանակը ներառում է սպառման հոգեբանությունը, վիրավորների և սահմանափակ կարողությունների տեր անձանց վերականգնումը (այդ թվում՝ Էպիլեպսիայով հիվանդների և կույրերի), տնային տնտեսուհու աշխատանքի կազմակերպումը, խոհանոցի դիզայնը։ Կառավարման գիտական կազմակերպման դպրոցի ներկայացուցիչների շրջանակներում[10] առաջին անգամ ստացել է փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան։

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիլիան Մոլեր Գիլբրեթը ծնվել է Օքլենդում, Կալիֆորնիա, հայտնի ձեռնարկատեր Ուիլյամ Մոլերի ընտանիքում[11]։ Լիլիանի ծնողները պատկանում էին ամերիկյան հասարակության բարձրագույն խավին, սակայն Մոլերները՝ Լիլիանի հայրական ընտանիքը, ավելի բարձր հասարակական դիրք էին գրավում, քան Դելգերները՝ մայրական գծով հարազատները[12]։

Ջոն Մոլերը՝ Լիլիանի պապը, զբաղվում էր շաքարավազի արտադրությամբ սկզբում իր հայրենիքում՝ Գերմանիայում, ապա՝ ԱՄՆ–ի արևելյան ափերին։ Նյու Յորքում Մոլերները ապրում էին Մանհեթենի հանրահայտ 37-րդ փողոցում[13]։ Պատանեկության տարիներին Ուիլյամ Մոլերը աշխատում էր իր հոր շաքարավազի արտադրության գործարանում[14]։ Տեղափոխվելով Օքլենդ՝ նա ուներ սանիտարատեխնիկական սարքավորումների մի խանութ[15]։ Լիլիանի մայրը՝ Էնի Դելգեր Մոլերը, տնային տնտեսուհի էր։

Լիլիանի՝ մայրական գծով պապը համարվում էր Օքլենդի առաջին միլիոնատերերից մեկը[16]։ Ֆրեդերիկ և Էրնեստինա Դելգերները արտագաղթել էին Գերմանիայից ԱՄՆ 1847 թվականին։ Միայն երեք տարի անց նրանք Նյու Յորքից տեղափոխվել էին Սան Ֆրանցիսկո՝ հուսալով հարստանալ Ոսկու տենդի ժամանակ՝ 1849 թվականին։ Սան Ֆրանցիսկոյում Դելգերը իսկապես հարստացավ․ սկզբում նա կոշկակարի արհեստանոց ուներ[17], ապա նա զբաղվում էր Օքլենդի անշարժ գույքի գործարքներով[18]։

Լիլիանը Մոլերների ինը երեխաներից ամենամեծն էր[19]։ Լիլիանի ծնունդից չորս տարի առաջ մահացել էր Մոլերների առաջին դուստրը՝ Ադելաիդան (1873-1874)[12]։

Լիլիան մեծանում էր շատ անհանգիստ[20][21], վախկոտ և ամաչկոտ երեխա։ Նրա մայրը հաճախ էր բողոքում վատ ինքնազգացողությունից[22], և Լիլիանի մոտ հիվանդագին անհանգստություն առաջացավ նրա կյանքի համար[23]։ Վեցից մինչև ինը տարեկան Էնի Մոլերը ինքն էր իր դստերը ուսուցանում, որովհետև փխրուն Լիլիանի հոգեբանությունը չէր դիմացել դպրոցի առաջին երկու փորձերին՝ վեց և ութ տարեկանում[24]։ Ինը տարեկան հասակում, շնորհիվ ծնողների ջանքերի, ովքեր ամեն ինչ արեցին, որպեսզի իրենց դստեր մեջ հանգստություն և համարձակություն սերմանեն, Լիլիանը հաղթահարեց կոլեկտիվի վախը և գնաց դպրոց[25]։

Վաղ տարիքից Լիլիանը պաշտում էր գրքերը[26]։ Վերջիններս նրա համար անհանգստություններից և իրական կյանքի անհաջողություններից թաքնվելու միջոց էին[27]։ Լիլիանը դպրոցում երբեք հանրահայտ չի եղել և երբեք համադասարանցիների կողմից սիրային բացիկներ չի ստացել։ Ցանկանալով ինչ–որ հաճելի բան անել Լիլիանի համար՝ նրա մայրը իր կողմից պատրաստած սիրային բացիկները բերում էր դպրոց և դասընկերների անունից հանձնում նրան։ Սակայն Լիլիանը շատ լավ գիտեր այդ «խորամանկության» մասին[28]։ Բարձր դասարաններում Լիլիան հայտնաբերեց, որ կարողանում է բանաստեղծություններ գրել, որոնք ուսուցիչների և համադասարանցիների շրջանում մեծ իրարանցում առաջացրին[29]։

Չնայած նրան, որ կանանց բարձրագույն կրթությունը չէր ընդունվում որպես հարուստ ընտանիքի աղջիկների կյանքի ընտրություն, Լիլիանի ծնողները թույլ տվեցին իրենց դստերը 1896 թվականին ընդունվել Բերքլիի համալսարանի անգլերենի ֆակուլտետ՝ հուսալով, որ նա արագորեն կամուսնանա և կրթություն ստանալու անհրաժեշտությունն էլ ի չիք կդառնա[30]։ Համալսարանական տարիներին Լիլիանը վերջնականապես հաղթահարեց ամոթխածությունը և հաճույքով մասնակցում էր թատերական ներկայացումներին[31]։

1900 թվականին Լիլիանը ստացավ բակալավրի աստիճան և ակադեմիական հաջողությունների համար ընտրվեց դիպլոմների հանձնման արարողության երեք խոսնակներից մեկը[32]։ Նա Բերքլիի համալսարանը ավարտած առաջին կինն էր, ով արժանացել էր նման պատվի[33]։ 1900 թվականի Բերքլիի համալսարանի շրջանավարտներին ուղղված ճառը կոչվում էր "Կյանք՝ հնարավորություն, թե՞ փակուղի" (անգլ․՝ Life - A Means or an End)[34]:

Ոգեշնչված հաղթանակներով՝ Լիլիանը միացավ Կոլումբիական համալսարանի մագիստրոսական ծրագրին 1900 թվականին։ Բերքլիի համալսարանի գրականության պրոֆեսորը խորհուրդ տվեց Լիլիանին ընտրել Ջեյմս Բրենդեր Մեթյուսի պրոֆեսորին իր մագիստրոսական դիսերտացիայի գիտական ղեկավարի կարգավիճակում։ Գալով Կոլումբիական համալսարան՝ պարզվեց, որ պրոֆեսոր Մեթյուսը չի ղեկավարում համալսարանում սովորող կանանց դիպլոմային աշխատանքները[35]։

Լիլիանը տեղափոխվեց հոգեբանության ֆակուլտետ և հուսով էր, որ կուսումնասիրի մարդկային մոտիվացիայի առանձնահատկությունները՝ պրոֆեսոր Էդվարդ Լի Թորնդայքի ղեկավարությամբ։ Նա շատ էր կարոտում ընտանիքը, ծանր էր տանում ուսանողական շինության կենցաղային անհարմարությունները։ Վերջիվերջո, նա հիվանդացավ և վերադարձավ Կալիֆորնիա 1901 թվականին[36]։ 1902 թվականին Լիլիանը ավարտեց Բերքլիի համալսարանի մագիստրոսական ծրագիրը «անգլիական գրականություն» մասնագիտացմամբ[37]՝ գրելով ավարտական աշխատանք՝ Բեն Ջոնսոնի «Բարդուղիմեոսյան տոնավաճառ» պիեսի հիման վրա[38]։

Աշխատանքի գիտական կազմակերպման հայեցակարգերի մշակման մեջ ներդրումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1904 թվականից մինչև 1924 թվականը համագործակցել է իր ամուսնու՝ Ֆրեկն Ջիլբրեթի հետ։ Ջիլբրեթ ամուսինները միասին մշակել են կառավարման գիտական մեթոդներ։ Ի տարբերություն Ֆրեդերիկ Թեյլորի՝ Ջիլբրեթները շեշտը դնում էին աշխատանքի մարդասիրական բաղկացուցչի վրա, ցույց էին տալիս անձնակազմի ճիշտ ընտրության և վերապատրաստման կարևորությունը։ Նրանք առաջինն էին աշխատանքի գիտական կազմակերպման դպրոցի ներկայացուցիչների շրջանակներում, ովքեր ուշադրություն դարձրին աշխատողների ֆիզիկական և հոգեբանական հարմարությանը՝ ապացուցելով, որ ոչ թե աշխատանքի արագությունը, այլ աշխատողների կողմից աշխատանքից ստացած բավարարվածության զգացումն է արտադրողականության բարձրացման կարևորագույն գործոններից մեկը։ Ընկերություններում Ջիլբրեթները մտցրին հանգստյան դադարները, ուսուցման համակարգայնությունը, առաջարկեցին աշխատատեղերի ավելի հարմար կազմակերպում և այլն[39]։

Ջիլբրեթ ամուսինները համարվում են միկրոքրոնոմետրի[10], ցիկլոգրաֆի և ցիկլոգրաֆիկ մեթոդի հեղինակները։ Նրանք են հիմք դրել աշխատանքի շարժումը միկրոտարրերի բաժանելու տեսության հիմքը[40] և ղեկավարել են այդ գործընթացները քրոնոմետրի օգնությամբ։

Ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց աշխատանքային պայմանների բարելավմանը ուղղված ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիլիան Ջիլբրեթը ղեկավարել է սահմանափակ հնարավորություններ ունեցող աղջիկների ինտեգրման կոմիտեն[41]։

1954-1958 թվականներին համագործակցել է Հարոլդ Սմոլիի հետ հիվանդների պայմանները ուսումնասիրման ծրագրի շրջանակներում։ Հետազոտում էին սանիտարների աշխատանքը, դեղերի ու սարքավորումների գնման և պահպանման առանձնահատկությունները, ինչպես նաև աշխատանք էր տարվում հիվանդների համար հարմարավետ մահճակալների ստեղծման շուրջ[42][43]։

1960-ական թվականների սկզբում Ճարտարապետության ամերիկյան համալսարանի հետ համատեղ՝ վերլուծություն է կատարել այն շինությունների վերաբերյալ, որտեղով պետք է շարժվեին սահմանափակ կարողությունների տեր անձիք։ Այդ ծրագրի շրջանակներում մի շարք շինություններ համալրվեցին հատուկ շարժվելու սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց համար նախատեսված թեքահարթակներով և վերելակներով[44]։

Անդամակցել է սահմանափակ աշխատունակություն ունեցող մարդկանց աշխատանքի կազմակերպման կոմիտեին (անգլ.՝ Committee on the Employment of the Handicapped)[44]:

1950-ականների սկզբում պոլիոմելիտի արագ տարածումը բերեց շարժվելու սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց թվի կտրուկ աճի։ Լիլիան Ջիլբրեթն իր ջանքերն ուղղեց ավելի հարմար տնային պայմանների ստեղծմանը, որ կհամապատասխաներ սահմանափակ կարողություններ ունեցող, հատկապես՝ սրտային հիվանդություններով տառապող տնային տնտեսուհիների հնարավորություններին[45]։ Զուգահեռաբար Լիլիանը խորհրդատվական աշխատանք էր իրականացնում մանկական հագուստ արտադրողների հետ՝ արտադրության տեխնոլոգիայի բարելավման և հագուստների ավելի հեշտ պահպանման վերաբերյալ[46]։

Համագործակցությունը ամերիկյան կառավարության հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

1950–ական թվականների սկզբին Լիլիան Ջիլբրեթը մտնում էր Հարի Թրումենի քաղաքացիական պաշտպանության կոմիտեի կազմի մեջ[47]։

Տան խոհանոցի դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

1920-ական թվականներին տնային տեխնիկա արտադրողները սկսեցին կնոջը դիտարկել որպես իրենց մարքեթինգային նախաձեռնությունների նպատակային լսարան։ Այդ ժամանակ ամերիկյան տնային տնտեսություններում հայտնվեցին առաջին սառնարանները, և թե՛ գազային, թե՛ էլեկտրական ընկերությունները մրցակցում էին միմյանց միջև առավել կատարյալ սառնարանային սարքավորում ստանալու մեջ[48]։ 1929 թվականին Բրուքլինի քաղաքային գազային ընկերությունը (անգլ.՝ Brooklyn Borough Gas Company) ընդունեց Լիլիան Ջիլբրեթին «Ժամանակակից խոհանոց» ծրագրի մշակման համար (անգլ.՝ Kitchen Practical)[49]: Ծրագրի նպատակը, ամենից առաջ, Բրուքլինի քաղաքային գազային ընկերության արտադրանքի գովազդն էր։ Բացի այդ՝ ծրագիրը ցույց էր տալիս Լիլիան Ջիլբրեթի հետազոտությունների արդյունքները տնային տնտեսուհու՝ խոհանոցում կատարած շարժումների վերաբերյալ։

Մինչև 1920-ական թվականների վերջը խոհանոցի ավանդական դիզայնն իրենից ներկայացնում էր մեծ սենյակ, որի անկյուններում կահույք էր դրված՝ ճաշասեղան, ամանեղենի համար հատուկ պահարան, սառույցի պահպանման տարա, վառարան և լվացարան։ Մթերքի և խոհանոցային ապրանքների պահպանումը համակարգված չէր․ հաճախ դրանք պահպանում էին շատ անհարմար, նկուղային տարածքներում։

1930 թվականին հիմնվելով աշխատանքային շարժումների հետազոտությունների արդյունքների վրա՝ Լիլիան Ջիլբրեթը «Նյու Յորք Գերալդ Թրիբյուն» ամսագրի համար մշակեց խոհանոցի մոդել։ Այդ ծրագրում հատուկ ուշադրություն էր դարձվում կահույքի բարձրությանը, որը պետք է համապատասխաներ տնային տնտեսուհու հասակին[50]։

Ջիլբրեթի առաջարկած ծրագրում ճաշասեղանը միավորվում էր գազօջախի հետ որպես մեկ աշխատանքային համակարգ։ Վերին հատվածում տեղադրվում էին մթերքի պահպանման համար նախատեսված պահարանը, ներքևում՝ ամանեղենի պահարանները։ Սառնարանը գտնվում էր աշխատանքային գոտու անմիջական հարևանությամբ[51]։

Լիլիան Ջիլբրեթի ծրագրի առանձնահատկությունը անվավոր սեղանի ներմուծումն էր, որը լրացուցիչ աշխատանքային հարթակ էր ստեղծում։ Այն օգտագործվում էր, հիմնականում կեղտոտ ամանները սեղանից լվացարան տեղափոխելու համար։ Լվացարանը գտնվում էր երկրորդ աշխատանքային գոտու կենտրոնում, որտեղ գտնվում էին օճառը, սպունգը և ամանները չորացնելու հարմարանքը[52]։

Լիլիանը փորձ անցկացրեց խոհանոցում շարժումը նվազագույնի հասցնելու նպատակով՝ որպես առաջադրանք օգտագործելով ելակով տորթի պատրաստումը[53]
։ «Շրջանային շարժման» (անգլ.՝ circular routing) սկզբունքի օգտագործման արդյունքում Լիլիանը կրճատեց այն գործողությունների քանակը, որ անհրաժեշտ էին տորթի պատրաստման համար՝ 97–ից 64, իսկ քայլերի թիվը, որ կատարում է տնային տնտեսուհին, 281–ից 45[48]։

1940-ականներին «շրջանային շարժման» սկզբունքը սկսեց անվանվել «աշխատանքային եռանկյուն»[54]։

Խոհանոցի դիզայնի բնագավառում մյուս նորամուծությունները ներառում են․

  • ոտնակի ամրացումը աղբարկղին,
  • սառնարանի դռան մեջ հատվածների՝ դարակների առկայությունը,
  • էլեկտրական հարիչը[55][56]։

1948 թվականին Լիլիանը զբաղվում էր տնային խոհանոցի ծրագրմամբ, որի դիզայնը կհամապատասխաներ այն տնային տնտեսուհիներին, որոնք տառապում են սրտային հիվանդություններով։ Ծրագիրը կոչվում էր Heart Kitchen և հովանավորվում էր Նյու Յորքի սրտային հիվանդություններով տառապողների ասոցիացիայի կողմից[57]։ Նախագծված խոհանոցի ցուցադրությունը անցկացվում էր Նյու Յորքի համալսարանի Bellevue հիվանդանոցի վերականգնողական կենտրոնում[58]։

«Շատով էժան» գիրքը և ֆիլմը[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականին Լիլիանի երկու երեխաները՝ Էնեստինա Քերի Ջիլբրեթը և Ֆրանկ Ջիլբրեթ կրտսերը, հրատարակեցին «Շատով էժան» (անգլ.՝ Cheaper by the Dozen) հումորային վեպը, որը նկարագրում էր Ջիլբրեթների ընտանիքի կենցաղը մինչև 1924 թվականը։

Ստեղծագործության գաղափարը պատկանում է Էրնեստինա Ջիլբրեթ Քերիին։ 1944 թվականին նա իր երկրորդ երեխան ունեցավ, ինչի հետ կապված՝ թողեց աշխատանքը Macy's–ում և որոշեց իրենց փորձել գրական գործում։ 1945 թվականի կեսերին Էրնեստինան վերջացրեց "Շատով էժան" ձեռագիրը և իր մոր խորհրդով՝ ցույց տվեց եղբորը՝ Ֆրենկին, որը այդ ժամանակ խմբագիր էր աշխատում Charleston Post & Courier թերթում։ Ֆրենկ Ջիլբրեթ կրտսերը նշանակալիորեն կրճատեց վեպը և այնտեղ հումորային մաս մտցրեց։

Գրքի համար փաստերի հավաքմանը մասնակցում էին Ջիլբրեթների բոլոր երեխաները։ Օգտագործվել են նաև Ambidextrous ընտանեկան թերթի համարները, որոնք թողարկվել են ամեն Սուրբ Ծնունդին։

Վերջին տարիները և մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ գործունեությունը փաստացիորեն ավարտել է 1968 թվականի սկզբին՝ կապված առողջության կտրուկ վատթարացման հետ։ Լիլիանի մոտ կանխորոշվել էր աթերոսկլերոզ և հայտնաբերվել ու մաշկի վրայից հեռացվել էին մի քանի քաղցկեղանման գոյացություններ[59]։

Մասնագիտությունից հեռանալու մասին հայտարարել է 1968 թվականի դեկտեմբերի 3–ին մի համաժողովի շրջանակներում։ Իր կարճ ճառի ընթացքում նա սկզբում ինչ–որ բան արտահայտեց գերմաներենով, ապա ավելացրեց․ «Ինչպես ասում էր իմ մայրիկը․ «Սրտի ձայնը հնչում է այն ժամանակ, երբ շուրթերը լռություն են պահպանում»»[60]։

1968 թվականից մինչև 1969 թվականի ապրիլը ապրել է իր դստեր՝ Էրնեստինա Ջիլբրեթ Քերիի տանը Պարադիզ Վելի նահանգում, Արիզոնա նահանգ[60][61]։ Դրանից հետո հաջորդել են մի քանի միկրոինսուլտներ, որոնց արդյունքում խախտվել են հենաշարժիչ համակարգի մի շարք գործառույթներ և տեղի է ունեցել հիշողության մասնակի կորուստ։

Մահացել է 1972 թվականի հունվարի 2–ին, առավոտյան ժամը երկուսին[62], Ֆինիքս քաղաքի Beatitudes ծերանոցում[62]։

Համաձայն Լիլիան Ջիլբրեթի կտակի՝ նրա աչքերը պետք է օգտագործեին հետազոտություններ անցկացնելու նպատակով, սակայն վիրաբույժների չափազանց մեծ զբաղվածության պատճառով՝ կտակի այդ մասը իրականություն չդարձավ[63]։ Լիլիան Ջիլբրեթի դիափոշին շաղ տվեցին Ատլանտյան օվկիանոսում՝ Նանթաքեթ քաղաքի մոտ, Մասաչուսեթս նահանգում։ Լիլիան Ջիլբրեթ անունը ավելացվեց Ֆրենկ Ջիլբրեթի գերեզմանին (քաղաք Ֆերֆիլդ, Մեն)[63]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրական գծով

  • Պապը՝ Ֆրեդերիկ Ուիլյամ Դելգեր (անգլ.՝ Frederick William Delger) (11.03.1822[64]-25.04.1898)
  • Տատիկը՝ Էրնեստինա Բլեխեր Դելգեր (անգլ.՝ Ernestine Blecher Delger) (18.12.1830[65]-06.01.1906)
  • Մորաքույրը՝ Լիլիան Դելգեր Փաուերս (անգլ.՝ Lillian Delger Powers) (1866-1953), ամերիկյան հոգեբան, Զիգմունդ Ֆրոյդի ուսանողուհին 1924-1926 թվականներին[66]

Հայրական գծով

  • Պապը՝ Յոհան (Ջոն) Մոլեր (անգլ.՝ Johan (John) Moller) (18.02.1815-12.05.1902)[67]
  • Տատը՝ Ադելհայթ Քուլման (անգլ.՝ Adelheit Kuhlman) (1819-22.06.1899)[68]

Մոտիկ բարեկամներ

  • Մայրը՝ Էնի Դելգեր Մոլեր (անգլ.՝ Annie Delger Moller) (24.12.1854-11.10.1930)
  • Հայրը՝ Ուիլյամ Մոլեր (անգլ.՝ William Moller) (23.02.1845-08.09.1923)
  • Ամուսինը՝ Ֆրենկ Բանքեր Ջիլբրեթ (անգլ.՝ Frank Bunker Gilbreth Sr.) (07.07.1868-14.06.1924), ամերիկյան ճարտարագետ–կառուցող, աշխատանքի գիտական կազմակերպման դպրոցի ներկայացուցիչ, շարժումների գիտության հիմնադիրներից մեկը, հայտնագործող։

Երեխաներ

  • Էն Մոլեր Ջիլբրեթ Բարնի (անգլ.՝ Anne Moller Gilbreth Barney) (09.09.1905[69]-16.02.1987)
  • Մերի Էլիզաբեթ Ջիլբրեթ (անգլ.՝ Mary Elizabeth Gilbreth) (13.12.1906-31.01.1912[70])
  • Էրնեստինա Ջիլբրեթ Քերի (անգլ.՝ Ernestine Gilbreth Carey) (05.04.1908[71]-04.11.2006), ամերիկյան գրող, «Շատով էժան» գրքի համահեղինակ։
  • Մարթա Բանքեր Ջիլբրեթ Թոլմեն (անգլ.՝ Martha Bunker Gilbreth Tallman) (05.11.1909[72]-15.11.1968)
  • Ֆրենկ Ջիլբրեթ կրտսեր (անգլ.՝ Frank B. Gilbreth Jr.) (17.03.1911[73]-18.02.2001), ամերիկյան գրող, 1940-1950-ական թվականներին հայտնի մի շարք գրքերի հեղինակ, «Շատով էժան» գրքի համահեղինակ։
  • Ուիլյամ Մոլեր Ջիլբրեթ (անգլ.՝ William Moller Gilbreth) (18.12.1912[74]-14.04.1990)
  • Լիլիան Մոլեր Ջիլբրեթ Ջոնսոն[75] (անգլ.՝ Lillian Moller Gilbreth Johnson) (17.06.1914-23.06.2001)
  • Ֆրեդերիկ Մոլեր Ջիլբրեթ[76] (անգլ.՝ Frederick Moller Gilbreth) (род. 08.12.1916)
  • Դենիել Բանքեր Ջիլբրեթ (անգլ.՝ Daniel Bunker Gilbreth) (17.09.1917[77]-13.06.2006)
  • Ջոն Մոլեր Ջիլբրեթ (անգլ.՝ John Moller Gilbreth) (29.05.1919[78]-25.12.2002)
  • Ռոբերտ Մոլեր Ջիլբրեթ (անգլ.՝ Robert Moller Gilbreth) (04.07.1920[79]-24.07.2007)
  • Ջեյն Մոլեր Ջիլբրեթ Հեփս (անգլ.՝ Jane Moller Gilbreth Heppes) (22.06.1922[80]-10.01.2006)

Համագործակցությունը համալսարանների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1935–1948՝ Պերդյու համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետի պրոֆեսոր[81][82]։
  • 1940՝ Նյու Հեմփշիրի համալսարանի ավարտական միջոցառման ճառը[83]։
  • 1941՝ Արտադրական հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր, Նյուարքի ճարտարագիտական քոլեջի կադրային հարաբերությունների ուսումնասիրման ամբիոնի վարիչ։
  • 1952՝ Միլզ քոլեջի պատվավոր դոկտոր, Օքլենդ, Կալիֆորնիա[84]։
  • 1953՝ Փրինսթոնի համալսարանի ճարտարապետական գիտությունների դոկտոր[85]։
  • 1953–1964՝ Աշխատել է Քոնեքթիքութի համալսարանի խորհրդատու։
  • 1955՝ Մադիսոնում Վիսկոնսինի համալսարանի պատվավոր դոկտոր և ճարտարագիտական ֆակուլտետի հրավիրյալ պրոֆեսոր[86][87][88]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1921՝ Արտադրական ճարտարագետների միության պատվավոր անդամ[89]։
  • 1931՝ Ֆ․ Ջիլբրեթի անվան մեդալ[90]։
  • 1944՝ Հանրի Գանթի մեդալ[91]։
  • 1948՝ «Տարվա կին» տիտղոս, որը առաջադրվել է ԱՄՆ–ի կանանց ասոցիացիայում[92]։
  • 1949՝ Սոցիալական գիտությունների ինստիտուտի մեդալ։
  • 1951՝ Ուոլաս Քլարթի մրցանակ։
  • 1954՝ Արևմուտքի ճարտարագետների միության մրցանակ, Վաշինգտոն[93]։
  • 1954՝ Գիտական կառավարման միջազգային կոմիտեի ոսկե մեդալ (անգլ.՝ International Committee of Scientific Management, CIOS)[94]:
  • 1954՝ Բերքլիի Կալիֆորնիական համալսարանի «ականավոր շրջանավարտ»[95]։
  • 1956՝ Գերմանիայի ճարտարագետների միության մրցանակ (գերմ.՝ Verein Deutscher Ingenieure)[96]:
  • 1957՝ «Հարավային Կալիֆորնիայի» առանձնահատուկ մրցանակ։
  • 1957՝ Նյու Ջերսի նահանգի «Տարվա մայրիկ» տիտղոս[97]։
  • 1959՝ Քոլիմորի շքանշան, տրվել է Նյուարքի ճարտարագիտական քոլեջի կողմից։
  • 1959՝ Համակարգերի և ընթացակարգերի ամերիկյան ասոցիացիայի շքանշան։
  • 1959՝ «Հարյուրամյակի մայր» տիտղոս, տրվել է Արտադրական մենեջմենթի միության կողմից[97]։
  • 1961՝ Հասարակական հարաբերությունների ուսումնասիրման ներդրման համար հատուկ մրցանակ, տրվել է Սոցիալական հետազոտությունների նոր դպրոցի կողմից։
  • 1962՝ Ֆիլիպինների մենեջերների և արդյունաբերական ճարտարագետների ասոցիացիայի մրցանակ։
  • 1963՝ Association Interprofessionnelle pour l'Etude du Travail մրցանակ։
  • 1965՝ "Աշխատող կնոջ համար" ազգային մրցանակ, Դեթրոյթի աշխատանքային կենտրոնի գլխավոր ասոցիացիա։
  • 1965՝ Նախագահական մրցանակ, Վերականգնողական ազգային ասոցիացիա։
  • 1965՝ ԱՄՆ–ի ճարտարագիտական գիտությունների ազգային ակադեմիայի մրցանակ[98][99]։
  • 1966՝ ՄաքԷլիգոթի փոքր շքանշան, Մարքեթի համալսարանի կանանց ասոցիացիա[100]
  • 1966՝ Հուվերովյան շքանշան[101][102]
  • 1967՝ Ֆրենկ Ջիլբրեթի շքանշան, Անգլիա։
  • 1968՝ Թանկարժեք թագի շքանշան։
  • 1978՝ ԱՄՆ–ի ազգային գիտական շքանշանի առաջադրում[103]
  • 1984՝ նամականիշի թողարկում, ԱՄՆ[63][101]
  • 1995՝ միացել է ԱՄՆ–ի կանանց փառքի ազգային սրահին[104]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gilbreth, Lillian M. As I Remember: An Autobiography by Lillian Gilbreth. - Norcross, Ga.: Engineering and Management Press, 1998. - 249 p. ISBN 978-0-89806-186-4
  2. Gilbreth, Lillian M.; Thomas, Orpha M.; Clymer, Eleanor. Management in the Home: Happier Living Through Saving Time and Energy. - Dodd, Mead & Company, 1954. - 241 p.
  3. Gilbreth, Lillian M., Yost, Edna. Normal Lives for the Disabled. - The Macmillan company, 1948. - 298 p.
  4. Gilbreth, Lillian M., Cook, Alice Rice. The foreman in manpower management. - McGraw-Hill Book Co., Inc., 1947.
  5. Gilbreth, Lillian M. Living with our children. - New York: W.W. Norton, 1928. - 254 p.
  6. Gilbreth, Lillian M. The Home-maker and Her Job. - New York: Appleton, 1927. - 154 p.
  7. Gilbreth, Lillian M. The Quest of the One Best Way: A Sketch of the Life of Frank Bunker Gilbreth (Management History Ser: No. 21). - Hive Pub Co., 1973. - 64 p. ISBN 978-0-87960-032-7
  8. Gilbreth, Frank B.; Gilbreth, Lillian M. Motion study for the handicapped. - University of Michigan Library, 1920. - 244 p.
  9. Gilbreth, Frank B.; Gilbreth, Lillian M. Applied Motion Study: A Collection of Papers On the Efficient Method to Industrial Preparedness. - Nabu Press, 2010. - 280 p. ISBN 978-1-147-31419-9 (первое издание - 1917)
  10. Gilbreth, Frank B.; Gilbreth, Lillian M. Fatigue Study, the Elimination of Humanity's Greatest Unnecessary Waste. A First Step in Motion Study. - Forgotten Books, 2010. - 238 p. ISBN 978-1-4510-0032-0 (первое издание - 1916)
  11. Gilbreth, Lillian M. Some Aspects of Eliminating Waste in Teaching, Ph.D. diss., Brown University, 1915[105]
  12. Gilbreth Lillian M. The Psychology of Management: The Function of the Mind in Determining, Teaching and Installing Methods of Least Waste. - Nabu Press, 2011. - 360 p. ISBN 978-1-247-92234-8 (первое издание - New York: Sturgis and Walton, 1914)[105]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Lancaster J. Making Time: Lillian Moller Gilbreth, a Life Beyond "Cheaper by the Dozen"Northeastern University Press, 2004. — P. 21. — ISBN 978-1-55553-612-1
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Luminous-Lint — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://ethw.org/Lillian_Moller_Gilbreth
  5. 5,0 5,1 5,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. 6,0 6,1 6,2 Ogilvie M. B. The Biographical Dictionary of Women in Science: Pioneering Lives From Ancient Times to the Mid-20th CenturyRoutledge, 2003. — Vol. 1. — P. 501. — 798 p. — ISBN 978-1-135-96342-2
  7. Gilbreth, Lillian Moller - National Women's Hall of FameNational Women's Hall of Fame.
  8. https://www.washingtonaward.com/directory/1950s/
  9. Geni(բազմ․) — 2006.
  10. 10,0 10,1 Мескон 2007, с. 56
  11. Lancaster 2006, p. 21
  12. 12,0 12,1 Des Jardins 2012, p. 4
  13. Gilbreth 1998, p. 3
  14. Gilbreth 1998, p. 2
  15. Gilbreth 1998, p. 11
  16. «Frederick William Delger на OaklandWiki». OaklandWiki. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
  17. Des Jardins 2012, p. 3
  18. «Frederick William Delger on Findagrave». Findagrave. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
  19. Nancy Kriplen. «Lessons From Lillian Gilbreth, Ultimate Working Mom: Echoes». Bloomberg.com.
  20. Gilbreth 1998, p. 19
  21. Lancaster 2006, p. 31
  22. Lancaster 2006, p. 27
  23. Des Jardins 2012, p. 7
  24. Des Jardins 2012, p. 8
  25. Des Jardins 2012, p. 9-10
  26. Lancaster 2006, p. 37
  27. Gilbreth 1998, p. 21
  28. Lancaster 2006 p. 39
  29. Des Jardins 2012, p. 11
  30. Des Jardins 2012, p. 24
  31. Gilbreth 1998, p. 70
  32. Gilbreth 1998, p. 72
  33. Laura L. Koppes. «Lillian Evelyn Moller Gilbreth». Վերցված է 2013 թ․ օգոստոսի 22-ին.
  34. «President Wheelers's First Class Receives Diplomas». California Digital Newspaper Collection, San Francisco Call, Volume 87, Number 178, 17 May 1900. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 22-ին.
  35. Gilbreth 1998, p. 75
  36. Des Jardins 2012, p. 29
  37. «Lillian Gilbreth's Profile on ASME». ASME. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
  38. Ben Jonson's Comedy of Bartholomew Fair: A Study. University of California. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 22-ին.
  39. Гастев 2011, с. 367
  40. Гастев 2011, с. 366-367
  41. Lancaster 2006, p. 315
  42. «The History of Health Systems @Georgia Tech». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 30-ին.
  43. «History of the Healthcare Information and Management Systems Society» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 30-ին.
  44. 44,0 44,1 Lancaster 2006, p. 343
  45. «Modern Kitchen Fills Need of Heart Disease Patients». The Montreal Gazette. 1948 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 30-ին.
  46. «Dr. Gilbreth's Kitchen». National Museum of American History. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 30-ին.
  47. «Annual Report of 1952». Federal Defense Administration. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 30-ին.
  48. 48,0 48,1 Alexandra Lange (2012 թ․ հոկտեմբերի 25). «The Woman Who Invented the Kitchen.She couldn't cook. Images and Movies». Slate.com. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 2-ին.
  49. «Questioning Efficiency: Human Factors and Existential Phenomenology; Images and Movies». UC Berkeley. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 2-ին.
  50. Morgen Witzel (2005). Encyclopedia of History of American Management. Continuum. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.
  51. Blanche Halbert (1931). «The Herald Tribune Kitchen; Section from the book "The Better Homes Manual"». Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.
  52. Mary Ellen Snodgrass (2004). The Ency Kitchen History. Taylor & Francis. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 2-ին.
  53. Mary Drake McFeely (2001). Can She Bake a Cherry Pie?:American Women and the Kitchen in the Twentieth Century. University of Massachusetts Press. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.
  54. Timothy Cresswell (2012). On the Move: Mobility in the Modern Western World. Routledge. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.
  55. Social History of the United States 2008, p. 203
  56. Melba J.T. Vasquez (2007). Women Women of Vision: Their Psychology, Circumstances, and Success. Springer Publishing Company. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 30-ին.
  57. Cynthia Lowry (1948 թ․ նոյեմբերի 7). «Elbow-High Counter Eases Kitchen Work». St. Petersburg Times. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 30-ին.
  58. Lancaster 2006, p. 317
  59. Lancaster 2006, p. 346
  60. 60,0 60,1 Lancaster 2006, p. 347
  61. «Lillian Gilbreth Dies». Associated Press. 1972 թ․ հունվարի 3. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21–ին-ին.
  62. 62,0 62,1 Lancaster 2006, p. 348
  63. 63,0 63,1 63,2 Lancaster 2006, p. 349
  64. «San Francisco County Biographies - Frederick Delger». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21–ին-ին.
  65. «Ancestry.de - Ernestine Blecher». Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21–ին-ին.
  66. Jelliffe: American Psychoanalyst and Physician and His Correspondence with Sigmund Freud and C. G. Jung. University of Chicago Press. 1983. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21–ին-ին.
  67. «Johan "John" Moller at FindaGrave». Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21–ին-ին.
  68. «Johan "John" Moller at FindaGrave». Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21–ին-ին.
  69. Gilbreth 1998, p. 107
  70. Gilbreth 1998, p. 111
  71. Gilbreth 1998, p. 113
  72. Gilbreth 1998, p. 114
  73. Gilbreth 1998, p. 117
  74. Gilbreth 1998, p. 125
  75. Gilbreth 1998, p. 138
  76. Gilbreth 1998, p. 142
  77. Gilbreth 1998, p. 150
  78. Gilbreth 1998, p. 169
  79. Gilbreth 1998, p. 177
  80. Gilbreth 1998, p. 185
  81. Dee Anne Finken. «Pioneering Industrial Engineer Was More Than a Mother». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 30-ին.
  82. Lancaster 2006, p. 334
  83. «Past Commencement Speakers» (PDF). Վերցված է 2013 թ․ օգոստոսի 30-ին.
  84. «Towle's Awards and Activities». Վերցված է 2013 թ․ օգոստոսի 30-ին.
  85. «Honorary Degrees Awarded by Princeton». Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.
  86. Lancaster 2006, p. 339
  87. «Minutes of the postponed regular meeting of the Board of Regents of the University of Wisconsin». 1954 թ․ հուլիսի 17. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 30-ին.
  88. «Recipients of Honorary Degrees Conferred by the UW-Madison». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 30-ին.
  89. Carol Krismann (2005). Encyclopedia of American Women in Business: A-L. Greenwood Publishing Group. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 30-ին.
  90. «The first Gilbreth Medal, awarded to Lilian Gilbreth». Purdue University. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 5-ին.
  91. Agnes N. O'Connell,Nancy Felipe Russo (1990). Women in Psychology: A Bio-bibliographic Sourcebook. Greenwood Publishing Group. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 30-ին.
  92. Lancaster 2006, p. 332
  93. «Washington Award Goes to Mrs. Gilbreth». The News and Courier. 1954 թ․ ապրիլի 8. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 30-ին.(չաշխատող հղում)
  94. «Lillian Moller Gilbreth Papers, 1860-1999». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 30-ին.
  95. «Alumnus/a of the Year Recipients». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 30-ին.
  96. Lancaster 2006, p . 332
  97. 97,0 97,1 Lancaster 2006, p. 333
  98. James N. Landis (1979). Lillian Memorial Tributes: National Academy of Engineering, Volume 1 / Lillian Moller Gilbreth. Open Book, The National Academies Press. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 30-ին.
  99. «Notable Alumni and Faculty». Purdue University. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 5-ին.
  100. «Mother Still on the Move». The Milwaukee Sentinel. 1966 թ․ հունիսի 8. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 28-ին.(չաշխատող հղում)
  101. 101,0 101,1 «Lillian Gilbreth's Profile on ASME». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
  102. Hoover Medal Board of Award (1966). Lillian Moller Gilbreth, Twenty-sixth Hoover Medalist. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 28-ին.
  103. Kimble, Gregory; Alan Boneau, Michael Wertheimer (2012). Portraits of Pioneers in Psychology. Vol. 2. Psychology Press. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21–ին-ին.
  104. Gregory A. Kimble, Alan Boneau, Michael Wertheimer. Portraits of Pioneers in Psychology. Vol. 2. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  105. 105,0 105,1 Lancaster 2006, p. 356

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլիան Գիլբրեթ» հոդվածին։