Լիժիա Ֆագունդես Թելլես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիժիա Ֆագունդես Թելլես
պորտ.՝ Lygia Fagundes Telles
Ծննդյան անունբրազ.-պորտ.՝ Lygia de Azevedo Fagundes
Ծնվել էապրիլի 19, 1923(1923-04-19)[1][2][3][…]
ԾննդավայրConsolação District[4] կամ Սան Պաուլո, Բրազիլիա[5]
Վախճանվել էապրիլի 3, 2022(2022-04-03)[6] (98 տարեկան)
Վախճանի վայրՍան Պաուլո, Բրազիլիա[6]
Մասնագիտությունգրող, վիպասան, վիպասան և փաստաբան
Լեզուպորտուգալերեն
Քաղաքացիություն Բրազիլիա
ԿրթությունՍան Պաուլոյի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Ուշագրավ աշխատանքներSeminário dos Ratos?, As Meninas? և Antes do Baile Verde?
ԱնդամակցությունԲրազիլական գրականության ակադեմիա
ԱշխատավայրMinistry of Agriculture of Brazil?
Պարգևներ
ԱմուսինGofredo da Silva Teles Júnior?[8]
Изображение автографа
 Lygia Fagundes Telles Վիքիպահեստում

Լիժիա Ֆագունդես Թելլես (բրազ.-պորտ.՝ Lygia Fagundes Telles, ապրիլի 19, 1923(1923-04-19)[1][2][3][…], Consolação District[4] և Սան Պաուլո, Բրազիլիա[5] - ապրիլի 3, 2022(2022-04-03)[6], Սան Պաուլո, Բրազիլիա[6]), բրազիլացի գրող։ Հայտնի է իր նուրբ հոգեբանական պատմվածքներով և վեպերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիժիա Ֆագունդես Թելլեսը ծնվել է 1923 թվականին Սան Պաուլոյում։ Հոր աշխատանքի պատճառով ընտանիքը շատ հաճախ ստիպված է եղել տեղափոխվել տեղից տեղ։

Լիժիան սովորել է գիմնազիայում, շատ է ընթերցել և շուտ սկսել է փորձել ստեղծագործել։ Հորից ստացված միջոցներով 1938 թվականին հրատարակել է «Porões e Sobrados» («Հողեր ու թաունհաուսներ») պատմվածքների ժողովածուն[9][10]։

1939 թվականին Ֆագունդեսն ավարտել է Սան Պաուլուի համալսարանը՝ իրավունքի և ֆիզիկական դաստիարակության բակալավրի աստիճանով։ 1941 թվականին նա ընդունվել է Սան Պաուլուի համալսարանին կից իրավաբանական դպրոց (պորտ․՝ Faculdade de Direito do Largo de São Francisco)[11][9]՝ լինելով վեց ուսանողուհիներից մեկը ավելի քան հարյուր տղամարդկանց կողքին[12]։

1944 թվականին լույս է տեսել նրա պատմվածքների երկրորդ ժողովածուն՝ «Ապրող լողափ» («Praia Viva»), որին հաջորդել է մեկ այլ` «Կարմիր կակտուս» ժողովածուն (1949) և երկու վեպ։

Հետագա երկու տասնամյակների ընթացքում՝ 1960-1980-ական թվականներին, լույս են տեսել ևս ութ պատմվածքների ժողովածուներ և երկու վեպ։

Լիժիա Ֆագունդես Թելլեսն ստացել է Բրազիլիայի գրեթե բոլոր կարևորագույն գրական մրցանակները։ Նա արժանացել է Գրքերի ազգային ինստիտուտի, Բրազիլիայի PEN ակումբի, Քննադատների, Բրազիլիայի ակադեմիայի, Գիմարաենսա Ռոզայի և «Բոա լեյտուրի» մրցանակների։ Երկրի ամենաշատ ընթերցվող արձակագիրներից մեկն է։

Լիժիա Ֆագունդես Թելլեսն իրավաբան էր ինչպես կրթությամբ, այնպես էլ զբաղմունքով, ապրում է Ռիո դե Ժանեյրոյում, աշխատում է կանխատեսումների պետական ինստիտուտում։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրքի ազգային ինստիտուտի մրցանակ (1958)
  • Գիմարաենսա Ռոզի մրցանակ (1972)
  • Բրազիլիայի գրականության ակադեմիայի Կոելյո Նետոյի մրցանակ (1973)
  • Պեդրո Նավայի մրցանակ տարվա լավագույն գրքի համար (1989)
  • Ազգային գրադարանի մրցանակ լավագույն պատմվածքի համար
  • APLUB մրցանակ գրականության բնագավառում
  • Բունգե հիմնադրամի մրցանակ (2005)
  • Ժաբուտի մրցանակ (1966, 1974, 2000)
  • Կամոենսի մրցանակ (2005)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Erro-Peralta, Nora; Silva, Caridad, eds. (2000). «Lygia Fagundes Telles». Beyond the Border: A new age in Latin American women's fiction (Revised ed.). Gainesville, Florida: University Press of Florida. էջեր 46–47. ISBN 0-8130-1785-8.
  • Instituto Cultural Itaú (2017). «Lygia Fagundes Telles». Enciclopédia Itaú Cultural de Arte e Cultura Brasileiras (Portuguese). São Paulo, Brazil: Itaú Cultural. ISBN 978-85-7979-060-7. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 23-ին.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Lamas, Berenice Sica (2004). O duplo em Lygia Fagundes Telles: um estudo em literatura e psicologia [The duplicate in Lygia Fagundes Telles: a study in literature and psychology] (Portuguese). Porto Alegre, Brasil: EDIPUCRS. ISBN 978-85-7430-439-7.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Ruy, José Carlos (2013 թ․ ապրիլի 20). «Lygia Fagundes Telles: escrever é meu ofício» [Lygia Fagundes Telles: writing is my craft] (Portuguese). Santiago de Compostela, Galicia, Spain: Sermos Galiza. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 29-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • «Biografia: Lygia Fagundes Telles» [Biography: Lygia Fagundes Telles]. Academia Brasileira de Letras (Portuguese). Rio de Janeiro, Brazil: Brazilian Academy of Letters. 2016 թ․ ապրիլի 12. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • «Lygia Fagundes Telles é indicada ao Nobel de Literatura» [Lygia Fagundes Telles is nominated for a Nobel Prize in Literature] (Portuguese). São Paulo, Brazil: Globo1. 2016 թ․ փետրվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 29-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • «'Manifesto dos Intelectuais' pediu o fim da censura em janeiro de 77» ['Manifesto of the Intellectuals' asked for the end of the censorship in January of 77]. Folha de S.Paulo (Portuguese). São Paulo, Brazil. 1994 թ․ ապրիլի 3. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 29-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • «Prémio Camões 2005» [Camões Prize 2005]. Suplemento do JL (Portuguese). São Paulo, Brazil: Instituto Camões. XXV (87). 2005 թ․ հունիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 29-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիժիա Ֆագունդես Թելլես» հոդվածին։