Լիթոգենեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Լիթոգենեզ ( լիթ... և հուն. Yevefrig — ծագում ), նստվածքային ապարների առաջացման և հետագա փոփոխությունների բնական պրոցեսների ամբողջություն։ Գլխավոր գործոններն են տեկտոնական շարժումները և կլիման։ Լիթոգենեզի մասին հասկացությունն առաջարկել է Ի. Վալտերը, 1894 թվականին։ Լիթոգենեզը բաժանվում է հետևյալ փուլերի. մակերևութային հիպերգենեզ ( տես Հիպերգեն պրոցեսներ ), նստվածքների ներբերումը հոսքի վերջնական ջրավազանները և վերջնական նստեցումը՝ սեդիմենտոգենեզ, դիագենեզ, կատագենեզ, ապարների ( հատկապես կավային ) բաղադրության վերափոխումը դրանց հետագա խորասուզման ժամանակ՝ մետագենեզ կամ բուն մետամորֆիզմ։ Ավելի հաճախ Լիթոգենեզն արտահայտվում է գեոսինկլինալներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 613 CC-BY-SA-icon-80x15.png