Լիթլ Սասկաչևան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լիթլ Սասկաչևան
Little Saskatchewan River.jpg
LittleSask2.jpg
Բնութագիր
Երկարություն185
Ավազանի մակերես4100 կմ²
Ավազան4100 կմ²
Ջրահոսք
ԱկունքՕդի լիճ
ԳետաբերանԱսսինիբոյն
 · Գետաբերանի տեղակայումAssiniboine River?
 · Կոորդինատներ
Տեղակայում
ԵրկիրԿանադա Կանադա
ԵրկրամասՄանիտոբա

Լիթլ Սասկաչևան (անգլ.՝ Little Saskatchewan River), գետ Կանադայի Մանիտոբա նահանգի արևմտյան մասում։ Սկիզբ է առնում Ռայդինգ Մաունթին ազգային պարկի (անգլ.՝ Riding Mountain National Park) տարածքում, Օդի լճից (անգլ.՝ Lake Audy)։ Մոտ 105 կմ հոսում է դեպի հարավ Մանիտոբայի համայնքներով և Ռափիդ Սիթի քաղաքի միջով։ Գետի ընդհանուր երկարությունը 185 կիլոմետր է։ Բրանդոնից մոտ 9,7 կիլոմետր դեպի արևմուտք այն միախառնվում է Ասսինիբոյնի հետ։ Գետի ավազանի մակերեսը 4100 կմ² է։ Այն ներառում է բազմաթիվ լճեր և երեք ջրամբար (Միննեդոսա, Ռափիդ Սիթի ջրամբար և Ուատոպանա)։ Գետի ավազանի տարածքում ապրում է մոտավորապես 9480 մարդ, իսկ ամռանը բնակչության թիվը ավելանում է։ Գետի շրջակայքում աճեցնում են ցորեն, ձիթատու մշակաբույսեր և սևուկ[1]։

1911 թվականին Կանադայի աշխարհագրական խորհուրդը գետին տվել էր «Միննեդոսա գետ» անվանումը, սակայն սկզբնական անունը վերադարձվել է 1978 թվականին[2]։

Ամենաշատ ջրի ամենօրյա ծախսը գրանցվել է 1969 թվականի ապրիլի 14–ին և կազմել է 105 մ³ վայրկյանում։ Տարվա ընթացքում ջրի միջին հոսքի ծավալը 142 կմ³ է[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Little Saskatchewan River Watershed — State of the Watershed Report» (անգլերեն)։ uarcd.com։ July 2008։ Վերցված է 2014-03-04 
  2. Geographical Names of Manitoba: Manitoba Conservation 2000.
  3. Տեղեկությունը վերցված է Water Survey of Canada-ի հաշվետվություններից

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]