Լիզա Ջափարիձե
| Լիզա Ջափարիձե | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 19, 2003 (22 տարեկան) Թբիլիսի, Վրաստան |
| Երկիր | |
| Ժանրեր | փոփ |
| Մասնագիտություն | երգչուհի |
| Գործիքներ | վոկալ |
Լիզա Ջափարիձե (վրացերեն՝ ლიზა ჯაფარიძე, առավել հայտնի է Lizi Pop (վրաց.՝ ლიზი პოპი ) բեմական անունով. սեպտեմբերի 19, 2003, Թբիլիսի, Վրաստան), վրացի երգչուհի[1], դերասանուհի, պարուհի, մոդել, հեռուստահաղորդավարուհի։ 2011 թվականին նկարահանվել է «Գազարի պատմություն» մյուզիքլում՝ հանդես գալով նապաստակի դերում[2]։ 2014 թվականին, հաղթելով ազգային ընտրության փուլում, «Happy Day» երգով ներկայացրել է Վրաստանը «Մանկական Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթում[3] և զբաղեցրել 11-րդ տեղը։ Չնայած գրաված ոչ բարձր դիրքին՝ նրա կատարումը մի քանի տարի շարունակ եղել է ամենաշատ դիտումների արժանացած մանկական երգը եվրատեսիլյան ալիքում:
2017 թվականին Լիզան Հելեն Կալանդաձեի հետ վարել է հայրենի երկրի մայրաքաղաքում՝ Թբիլիսիում անցկացված «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի միջազգային եզրափակիչ փուլը:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 2004 թվականի սեպտեմբերի 19-ին Թբիլիսիում: Սովորել է վրաց-ամերիկյան դպրոցում: Մայրենի վրացերենից զատ՝ տիրապետում է անգլերենին, ռուսերենին, ֆրանսերենին[4]: 2011 թվականից հաճախել է Բզիկեբիստուդիոյի վոկալի պարապմունքներին. այստեղ նրա ուսուցիչը Գիգա Կուխիանիձեն էր, ում գրած երգերը ներկայացվել են Մանկական Եվրատեսիլում 2008, 2011, 2012, 2013 թվականներին վրացի մասնակիցների կողմից:
2021 թվականին Լիզան թողարկել է "Desire" սինգլը, որ հեղինակել են ինքն ու Գիգա Կուխիանիձեն:
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարին | Վերնագիրը | Ալբոմը |
|---|---|---|
| 2012 | "Make-Up!" | Ալբոմներում չընդգրկված սինգլներ |
| 2013 | "Cloud" | |
| "Zgapari galagshi" (Candy վրացական երաժշտախմբի հետ) | ||
| 2014 | "Happy Day" | |
| 2015 | "An Unloved Child's Pain" | |
| 2016 | "Our Future" | |
| 2020 | "Toxic World" |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Betty wins in Armenia!». ESCKaz.com.
- ↑ «About Lizi Japaridze - (Lizi Pop)». EBU (inglés).
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Lizi Pop to present Georgia at JESC». Georgian Public Broadcaster. 15 de agosto de 2014.
{{cite web}}:|archive-url=requires|archive-date=(օգնություն); Unknown parameter|fechaarchivo=ignored (|archive-date=suggested) (օգնություն) - ↑ Halpin, Chris (2017 թ․ հոկտեմբերի 3). «HAPPY DAY! LIZI POP AND HELEN KALANDADZE TO HOST JUNIOR EUROVISION 2017». Wiwibloggs.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Պարգևներ և ձեռքբերումներ | ||
|---|---|---|
| Նախորդող՝ The Smile Shop՝ Give Me Your Smile երգով |
Վրաստանը Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում 2014 |
Հաջորդող՝ The Virus՝ Gabede երգով |
| Նախորդող՝ |
Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթ վարող 2017 |
Հաջորդող՝ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիզա Ջափարիձե» հոդվածին։ |