Լիզա Լամպանելլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լիզա Լամպանելլի
Lisa Lampanelli Musto Party 2011 David Shankbone.JPG
Ծննդյան թիվ՝հուլիսի 19, 1961(1961-07-19)[1] (58 տարեկան)
Ծննդավայր՝Trumbull, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, ստենդ ափ երգիծաբան, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
IMDb։ID 1800369
insultcomic.com

Լիզա Լամպանելլի (անգլ.՝ Lisa Lampanelli, հուլիսի 19, 1961(1961-07-19)[1], Trumbull, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[2]), ծագումով իտալացի և լեհ ամերիկացի սթենդափ կոմիկ, կինոյի և հեռուստատեսության կատակերգական դերասանուհի։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայզա Մեյրի Լեմպյունեյլը (դերասանուհու իրական անունը) ծնվել է 1961 թվականի հուլիսի 19-ին Թրամբալլում, Կոնեկտիկուտ նահանգ։ Ունեցել է երկուական եղբայր և քույր, երեք քառորդով իտալուհի է[3], քառորդով՝ լեհ։ Նրա մայրը՝ Գլորիա Լեմպյունեյլը (օրիորդական ազգանունը՝ Վելգոթ, ծնված 1927 թվականին[4]), ոստիկանությունում աշխատել է մեքենագրուհի, հայրը՝ Լեոնարդ Լեմպյունեյլը, աշխատել է Sikorsky Aircraft ձեռնարկությունում, ապա դարձել է նկարիչ[5]։

Լիզան սովորել է իր հայրենի քաղաքի Սուրբ Իոսիֆի հռոմեա-կաթոլիկական դպրոցում[4], ապա Բոսթոնի քոլեջում և Սիրաքյուսի համալսարանում ուսանել է ժուռնալիստիկա[6], Հարվարդի համալսարանում անցել է որակավորման բարձրացման դասընթացներ[7]։ Կրթությունն ավարտելուց հետո աշխատել է խմբագիր (անգլ.՝ Copy editing) «Հանրաճանաչ մեխանիկա» հանդեսում և խմբագրի օգնական «Rolling Stone» ամսագրում[8], կապ է ունեցել մի քանի այլ թերթերի հետ[5]։ Որոշ ժամանակ անց նա հասկացել է, որ լրագրությունը նրան չի հետաքրքրում և որոշել է դառնալ ուսուցչուհի, ինչի համար ընդունվել է Կոլումբիայի համալսարան, սակայն արագորեն հրաժարվել է նաև մանկավարժությունից[7]։ Արդյունքում ՝ Լիզան հայտնվեց կատակերգական ակումբների բեմում:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիզայի գործունեությունը (բեմական մականունը՝ Queen of Mean[3][9]) որպես սթենդափ կատակերգու սկսվել է 1990-ական թվականների սկզբին Նյու Յորքում[10]։ Նրա ելույթների ժանրերն են՝ Insult comedy, իմպրովիզացիա, Observational comedy, Լամպանելլիի կատակների հիմնական օբյեկտները դառնում են ռասային-էթնիկական փոխադարձ հարաբերությունները (էթնիկական կատակներ), սեքս, առօրյա կյանք[11]։ Հենց Լամպանելլիի խոսքերով ասած՝ իր մանրապատումների ոճի վրա ամենամեծ ազդեցությունն ունեցել են Դին Մարտինը[10] և Դոն Ռիքլսը[5][12]։

Լամպանելլի մանրապատումներից մեկի օրինակ.

— Քանի՞ լատինոս է պետք լոգարանը մաքրելու համար։ — Ոչ մի։ Դա նեգրերի աշխատանք է։
— Ի՞նչ կանվանեք սևամորթ կնոջը, որը յոթ աբորտ է արել։ — Հանցագործության դեմ մարտնչող։
— Սարա Փեյլինը հինգ երեխա ունի։ Ի՞նչ է, նա սևամո՞րթ է։

Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006` Առողջության հսկող / Larry the Cable Guy: Health Inspector՝ Ջեյնի մայր
  • 2007` «Դելտա ֆարս» գործողություն / Delta Farce՝ Կոննի
  • 2007—2008 — Ռինո 911! / Reno 911!՝ սուրբ Գոլդբերգ (2 էպիզոդներում)
  • 2008՝ Ողջ մնալու դպրոց / Drillbit Taylor՝ կամեո, Ռոննի Լամպանելլիի մայրը[8]
  • 2010՝ Խմբակային սեքս / Group Sex՝ Լիզա, մատուցողուհի
  • 2011՝ Ուիթնի / Whitney՝ միսիս Ջենքս (1 էպիզոդում)
  • 2012` Aqua Teen Hunger Force / Aqua Teen Hunger Force — Դարլին (1 էպիզոդում, հնչյունավորում)
  • 2012 — Մի՛ անհետացիր / Not Fade Away՝մորաքույր Ջոզի
  • 2013` Սիմփսոնները / The Simpsons — Ռամոնա («Վտանգ գնացքում» էպիզոդում, հնչյունավորում)

2012 թվականին Լիզա Լամպանելլին մասնակցել է Celebrity Apprentice խաղային ռեալիթի շոուի 12-րդ եթերաշրջանին[14]։ Նրա հումորները ժամանակ առ ժամանակ շարժել են հեռուստադիտողների զայրույթը, նա բացահայտ հանդես է եկել այլ մասնակից-ընկերների դեմ, որոնց թվում էին Արսենիո Հոլլը, Լուի Ֆեռինյոն և Դայանա Մենդոսան[15]։ Լիզան հրաժարվել է ներողություն խնդրել այդ մասնակիցներից զայրացուցիչ պահվածքի և լատինամերիկացիների մասին կատակների համար։ Չնայած այդ ամենին՝ նա այդ շոուում 130 հազար դոլար է աշխատել, որոնք փոխանցել է «Գեյ տղամարդկանց առողջության ճգնաժամ» կազմակերպությանը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լամպանելլին առաջին անգամ ամուսնացել է 1991 թվականին, սակայն այդ ամուսնությունը կարճ ժամանակում փլուզվել է, թեպետ զույգը պահպանել է ընկերական հարաբերությունները[9]։ Նրա նախկին ամուսինը մահացել է 2008 թվականին[3]։ 2010 թվականի հոկտեմբերի 2-ին Լիզան ամուսնացել է երկրորդ անգամ։ Նրա ընտրյալը եղել է Ջիմմի Կաննիցարոն (ծնված 1961 թվականին), որը տավերնի նախկին սեփականատեր էր, Վալլի Սթրիմ գյուղից (Նյու Յորք նահանգ), որի հետ ծանոթացել էր ամուսնությունից չորս տարի առաջ։ Պսակադրության արարողությունն անցկացվել է Friars մասնավոր ակումբում[9]։ 2014 թվականի մայիսին Լամպանելլին ամուսնալուծության հայտ է ներկայացրել[16]։

Այլ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մայիսի 20-ին Լամպանելլին նախատեսել է ելույթ ունենալ Տոպիկա քաղաքում (Կանզաս)։ Իմանալով այդ մասին՝ Ուեսթբորո բապտիստական եկեղեցու անդամները (որը հայտնի իրենց ծայրահեղ հայացքներով, հատկապես վառ արտահայտված հոմոֆոբիայով) բողոքի գործողության մասին են հայտարարել՝ ընդդեմ այդ իրադարձության։ Ի պատասխան Լամպանելլին հայտնել է, որ «Գեյ տղամարդկանց առողջության ճգնաժամ» կազմակերպությանն է փոխանցելու 1000 դոլար յուրաքանչյուր բողոքողի համար։ Ցույցին եկել էր 44[17] մարդ (ներառյալ երեխաները), և Լիզան վերոնշյալ կազմակերպությանն է փոխանցել 50 000 դոլար[18]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Chocolate, Please: My Adventures in Food, Fat, and Freaks[19] (2009, տպ. HarperCollins)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Freebase Data DumpsGoogle.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Марк. Д. Аллан. Queen of Mean: Lisa Lampanelli (անգլ.) на сайте nuvo.net, 18 марта 2009
  4. 4,0 4,1 Джо Амаранте. Bunker, Rickles, Clay and… Lisa Lampanelli? (անգլ.) на сайте nhregister.com, 19 марта 2010
  5. 5,0 5,1 5,2 Пол Фари. Lampanelli Adds Insult To Ingenuity (անգլ.) на сайте washingtonpost.com, 24 января 2009
  6. Энн Фармер. Fearlessly Foul, and on the Verge of Respectability (անգլ.) на сайте nytimes.com, 10 февраля 2008
  7. 7,0 7,1 Терри Моррой. Lampanelli is building career on celebrity roasts (անգլ.) на сайте courierpress.com, 22 декабря 2006
  8. 8,0 8,1 Скотт Гордон. Интервью с Лизой Лампанелли (անգլ.) на сайте avclub.com, 21 декабря 2006
  9. 9,0 9,1 9,2 Дуглас Мартин. Lisa Lampanelli and Jimmy Cannizzaro (անգլ.) на сайте nytimes.com, 15 октября 2010
  10. 10,0 10,1 Дилан П. Гадино. Lisa Lampanelli: Highly Insulting! Արխիվացված է Մարտ 8, 2014 Wayback Machine-ի միջոցով: (անգլ.) на сайте laughspin.com, 5 февраля 2006
  11. 11,0 11,1 Джинин Бадд. Lisa Lampanelli insults her way through NU (անգլ.) на сайте huntnewsnu.com, 27 февраля 2008
  12. Мэтт Шоу. 12.08 Lisa Lampanelli (անգլ.) на сайте thepulsemag.com, 1 декабря 2008
  13. Корнелиус Рендж. Why comedians shouldn’t apologize (անգլ.) на сайте thedp.com, 20 сентября 2011
  14. Далтон Росс. Celebrity Apprentice: And the fired celebrities are… (անգլ.) на сайте popwatch.ew.com, 6 мая 2012
  15. Celebrity Apprentice: Lisa Lampanelli Unloads On Lou Ferrigno, Arsenio Hall And Dayana Mendoza (անգլ.) на сайте huffingtonpost.com, 9 апреля 2012
  16. Boardman, Madeline (2014-05-01)։ «Lisa Lampanelli Files for Divorce from Husband Jimmy Cannizzaro»։ Us Weekly (անգլերեն)։ Վերցված է 2018-05-05 
  17. В том году Баптистская церковь Уэстборо[en] насчитывала как раз около 40 членов Արխիվացված է Հունվար 10, 2012 Wayback Machine-ի միջոցով:.
  18. Билл Бланкеншип. Comic's check to AIDS center credits WBC (անգլ.) на сайте cjonline.com, 25 мая 2011
  19. Chocolate, Please: My Adventures in Food, Fat, and Freaks amazon.com կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]