Jump to content

Լիդյա Վալենտին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիդյա Վալենտին
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացումծանրամարտիկ
Երկիր Իսպանիա
Ծննդյան ամսաթիվփետրվարի 10, 1985(1985-02-10) (41 տարեկան)
ԾննդավայրՊոնֆեռադա, Լեոնի շրջան, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա
Հասակ՝1,69 մետր
Քաշ74 կգ
🌐

Լիդյա Վալենտին (իսպ.՝ Lidia Valentín Pérez, փետրվարի 10, 1985(1985-02-10), Պոնֆեռադա, Լեոնի շրջան, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա), մինչև 75 կգ քաշային կարգում հանդես եկող իսպանացի ծանրորդ, օլիմպիական չեմպիոն (2012), Եվրոպայի քառակի չեմպիոն (2014, 2015, 2017 և 2018), ծանրամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն (2017 և 2018)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիդյա Վալենտինը ծնվել է 1985 թվականի փետրվարի 10-ին Պոնֆերադա քաղաքում[2]։ Ծանրամարտով սկսել է զբաղվել 11 տարեկանից Իսահակ Ալվարեսի ղեկավարությամբ։ Նրա մարզական կարիերայի առաջին նշանակալի հաջողությունը Ստրասբուրգում (2007) Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալն էր։ 2008 թվականին Պեկինի Օլիմպիական խաղերում զբաղեցրել է 5-րդ տեղը, ինչն այդ պահին լավագույն արդյունքն էր իսպանացի ծանրորդների անցկացրած օլիմպիադաներում։ Հաջորդ Օլիմպիական փուլի ընթացքում նա ևս երեք անգամ դարձել Է Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր, իսկ Լոնդոնի Օլիմպիական խաղերում մոտ է եղել մեդալների նվաճմանը, սակայն մնացել է չորրորդ հորիզոնականում։ Այնուամենայնիվ, բոլոր երեք մրցանակակիրներին դոպինգ օգտագործելու համար մեդալներից զրկելուց հետո Լիդյա Վալենտինը տեղափոխվեց առաջին հորիզոնական[3] և դարձավ օլիմպիական չեմպիոն։ Հատկանշական է, որ բրոնզե մեդալն այս մրցույթում բաժին է հասել B խմբի մարզուհուն։

2013 թվականին Վրոցլավի աշխարհի առաջնությունում զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը, սակայն ռուսաստանցի Օլգա Զուբովայի որակազրկումից հետո դարձել է բրոնզե մեդալակիր։ 2014 թվականին Թել Ավիվում կայացած Եվրոպայի առաջնությունում առաջին անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ 2015 թվականին պաշտպանեց այդ տիտղոսը։

2018 թվականի նոյեմբերի սկզբին Աշխաբադում կայացած աշխարհի առաջնությունում իսպանացի մարզուհին, մինչև 81 կգ քաշային կարգում երկամարտի 249 կգ արդյունքով նվաճել է ոսկե մեդալ։ Ընդ որում հրում վարժությունում նա փոքր բրոնզե մեդալ է նվաճել 136 կգ քաշով, իսկ պոկում վարժությունում փոքր ոսկե մեդալ է նվաճել 113 կգ արդյունքով։

2019 թվականի Բաթումում կայացած Եվրոպայի առաջնությունում Լիդյան նվաճեց արծաթե մեդալ՝ 1 կգ զիջելով բելառուս Դարյա Նաումովային։ Պոկում վարժությունում նա նվաճեց փոքր ոսկե (108 կգ), իսկ հրում վարժությունում փոքր արծաթե (133 կգ) մեդալներ։

Հիմնական արդյունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Վայր Քաշային կարգ Պոկում (կգ) Հրում (կգ) Երկամարտ Հորիզոնական
1 2 3 Հորիզոնական 1 2 3 Հորիզոնական
Օլիմպիական խաղեր
2008Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան, Պեկին75 կգ110 1101152130137138 32502nd
2012Անգլիա Անգլիա, Լոնդոն75 կգ115 1151201140145148 12651st
2016Բրազիլիա Բրազիլիա, Ռիո դե Ժաներյո75 կգ112116 116213513814132573rd
Աշխարհի առաջնություն
2002Լեհաստան Լեհաստան, Վարշավա63 կգ80 80 80 92.5 92.5120 13
2005Կատար Կատար, Դոհա75 կգ100105107 7115 115120 1322011
2006Դոմինիկյան Հանրապետություն Դոմինիկյան Հանրապետություն, Սանտո Դոմինգո75 կգ100 100 10013120 120 120
2007Թաիլանդ Թաիլանդ, Չիանգմայ75 կգ105110115 5125130135 52406
2009Հարավային Կորեա Հարավային Կորեա, Կոյան75 կգ112118 119 4130136 136 92426
2010Թուրքիա Թուրքիա, Անթալիա75 կգ112 112117 6135 135 135
2011Ֆրանսիա Ֆրանսիա, Փարիզ75 կգ1121171204133138142 72585
2013Լեհաստան Լեհաստան, Վրոցլավ75 կգ117122 1222nd138146 146 3rd2603rd
2014Ղազախստան Ղազախստան, Ալմաթի75 կգ120 120 1243rd140147 148 42604
2015Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Հյուստոն75 կգ
2017Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Անահյամ75 կգ1101151181st1301351401st2581st
2018Թուրքմենստան Թուրքմենստան, Աշխաբադ81 կգ1081101131st1301361363rd2491st
2019 Թաիլանդ Թաիլանդ, Պատտայա 81 կգ 105 108 112 5 130 134 138 3rd 246 2nd
Եվրոպայի առաջնություն
2005Բուլղարիա Բուլղարիա, Սոֆիա75 կգ100 100105 6110115120 72156
2006Լեհաստան Լեհաստան, Վլադիսլավովո75 կգ103 103108 5118122125 72257
2007Ֆրանսիա Ֆրանսիա, Ստրասբուրգ75 կգ1051101152nd12513013242473rd
2008Իտալիա Իտալիա, Լինյանո Սաբիադորո75 կգ110115118 2nd130135 135 3rd2452nd
2009Ռումինիա Ռումինիա, Բուխարեստ75 կգ1121171201st132 132 1323rd2523rd
2010Բելառուս Բելառուս, Մինսկ75 կգ110115 115413213714042554
2011Ռուսաստան Ռուսաստան, Կազան75 կգ1121171223rd132142146 3rd2643rd
2012Թուրքիա Թուրքիա, Անթալիա75 կգ112117123 1st135143146 2nd2602nd
2013Ալբանիա Ալբանիա, Տիրանա75 կգ115120124 2nd135140142 2nd2602nd
2014Իսրայել Իսրայել, Թել Ավիվ75 կգ1151201211st1371441471st2681st
2015Վրաստան Վրաստան, Թբիլիսի75 կգ112116 1181st1351411451st2631st
2017Խորվաթիա Խորվաթիա, Սպլիտ75 կգ112115118 2nd1321371st2521st
2018Ռումինիա Ռումինիա, Բուխարեստ75 կգ1071121151st130135140 1st2501st
2019Վրաստան Վրաստան, Բաթում76 կգ1051081101st1301331362nd2412nd
Միջերկրական խաղեր
2013Թուրքիա Թուրքիա, Մերսին75 կգ1121151201st1351401451st265--
2018Իսպանիա Իսպանիա, Տառագոնա75 կգ1051101121st130137--1st249--

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.iwf.net/2018/05/08/award-gala-of-2017-lifter-of-the-year-trophies/
  2. «Results by Events | International Weightlifting Federation». www.iwf.net. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.
  3. «IWF PUBLIC DISCLOSURES». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիդյա Վալենտին» հոդվածին։