Լիդիա Գիմոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Լիդիա Գրիգորի Գիմոյան
Ծնվել էօգոստոսի 26, 1947 (72 տարեկան)
ԾննդավայրԴոնեցկ, Ուկրաինա Ուկրաինա
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի բժշկական ինստիտուտ
Մասնագիտությունբժիշկ, նյարդախտաբան
ԿոչումՊրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
ԱշխատավայրՆյարդաբանության կենտրոն
ՊաշտոնԳիտական ղեկավարի տեղակալ
Ծնողներհայր՝ Գրիգոր Գիմոյան

Լիդիա Գրիգորի Գիմոյան (1947, օգոստոսի 26, Դոնեցկ), հայ բժիշկ, նյարդախտաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (2004), պրոֆեսոր[1]:

Պրոֆեսոր, էլեկտրաէներգետիկ Գրիգոր Գիմոյանի դուստրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիդիա Գիմոյանը ծնվել է Դոնեցկում՝ պրոֆեսոր Գրիգոր Գիմոյանի ընտանիքում։ 1971 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: Վերապատրաստվել է Մոսկվայի Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության ինստիտուտում, դոկտորական վերապատրաստում անցել է Կիևի գերոնտոլոգիայի ինստիտուտում։

1985-2000 թվականներին եղել է Երևանի 2-րդ բուժմիավորման նյարդաբանության բաժանմունքի վարիչ, 2000-2005 թվականներին՝ ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի ընթերակա։ 2005 թվականից՝ նյարդաբանության կենտրոնի գիտական ղեկավարի տեղակալ[2][3]:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ առողջապահության նախարարության պատվոգիր

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են գլխուղեղի անոթային, նյարդային համակարգի ողնաշարածին հիվանդություններին։

  • Գլխուղեղի կաթվածի կանխարգելման, բուժման և հիվանդների վերականգնման ժամանակակից մոտեցումները, ուսումնական ձեռնարկ, ռուսերեն, 2005:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԵՊԲՀ, Նյարդաբանության ամբիոն
  2. Աշխատանքային տվյալներ med-practic.com կայքում
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005