Լիդիա Գեյլեր Տեխադա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լիդիա Գեյլեր Տեխադա
Lidia Gueiler Tejada
Lidia Gueiler Tejada.png
 
Քաղաքացիություն՝ Flag of Bolivia.svg Բոլիվիա
Կուսակցություն՝ Revolutionary Party of the Nationalist Left
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դիվանագետ
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր օգոստոսի 28, 1921(1921-08-28)[1]
Ծննդավայր Կոչաբամբա, Բոլիվիա
Վախճանի օր մայիսի 9, 2011(2011-05-09)[2][1] (89 տարեկանում)
Վախճանի վայր Լա Պաս, Բոլիվիա
 
Ինքնագիր Signature of Lidia Gueiler Tejada (1921-2011).svg

Լիդիա Գեյլեր Տեխադա (իսպ.՝ Lidia Gueiler Tejada, օգոստոսի 28, 1921(1921-08-28)[1], Կոչաբամբա, Բոլիվիա - մայիսի 9, 2011(2011-05-09)[2][1], Լա Պաս, Բոլիվիա), բոլիվիացի քաղաքական գործիչ, Բոլիվիայի նախագահ (1979-1980):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կոչաբամբեում` գերմանացի էմիգրանտի և բոլիվուհու ընտանիքում[3]: Սովորել է հաշվապահություն:

Որոշ ժամանակ կապված էր տրոցկիստական Հեղափոխական բանվորական կուսակցության հետ [4]: 1948 թվականին անդամակցեց Ազգայնական հեղափոխական շարժում կուսակցությանը: 1952 թվականին հեղափոխության արդյունքում կուսակցության իշխանության գալուց հետո` ընտրվում է կոնգրեսի անդամ (1956-1964): 1964 թվականի հեղաշրջումը ստիպեց նրան էմիգրանտ դառնալ, որտեղ նա անցկացրեց հետագա 15 տարիները: Այստեղ նա միանում է Խուան Լեչինի Ձախ ազգային-հողափոխական կուսակցությանը (Ձախ ազգայնականների հեղափոխական կուսակցություն), դառնալով Հեղափոխական ձախ ճակատի փոխնախագահ[5]:

1979 թվականին Բոլիվիա վերադառնալուց հետո ընտրվեց Բոլիվիայի պատգամավորների պալատի նախագահ (բոլիվիական կոնգրեսի ներքին պալատ): Համընդհանուր ընտրություններին նույն տարվա հուլիսին թեկնածուներից և ոչ մեկը անհրաժեշտ թվով ձայն չհավաքեց: Օգոստոսին զինվորականները փոխանցում են իշխանությունը ժամանակավոր նախագահ Վալտեր Գեվարային: Նոյեմբերին իշխանությունը զավթում է գնդապետ Ալբերտո Նատուշ, որը, համընդհանուր դիմադրության բախվելով, հրաժարվում է իշխանությունից: Նոյեմբերի 17-ին երկրի ղեկավարի պարտականություններն իրականացնելու համար առաջին անգամ ընտրվում է կին նախագահ` Լիդիա Գեյլեր Տեխադան:

1980 թվականի հունիսի ընտրությունների ժամանակ հաղթում է ձախ ուժերի թեկնածու Էռնան Սիլես Սուասոն: Սակայն հուլիսի 17-ին բանակը հեղաշրջում է իրականացնում, իշխանության է գալիս նրա զարմիկը և քաղաքական հակառակորդ` գեներալ Լուիս Գարսիա Մեսա Տեխադան: Երկրում քաղաքացիական պատերազմ է սկսվում: Գեյլեր Տեխադան նորից ստիպված է լինում լքել երկիրը և մինչև 1982 թվական ռազմական բռնապետության անկումն ապրում է Ֆրանսիայում:

1980-ական թվականենրի կեսից նա դիվանագիտական աշխատանքով է զբաղված.

1982-1983 թվականներին - դեսպան Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում,

1983-1986 թվականներին - դեսպան Կոլումբիայում,

1992-2001 թվականներին - դեսպան Վենեսուելայում:

2001 թվականից թոշակի է անցել:

2009 թվականի հունիսին ընտրվեց Մարդու իրավունքների հիմնադրամի պատվավոր նախագահ Բոլիվիայում:

2011 թվականի մայիսի 9-ին, երկարատև հիվանդությունից հետո վախճանվում է Լա Պասում: Նա 89 տարեկան էր[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio
  2. 2,0 2,1 2,2 http://web.archive.org/web/20110902154734/http://world.globaltimes.cn/americas/2011-05/653331.html
  3. Lydia Una Rubia De Ojos Verdes "Lydia Gueiler Tejada, hija legítima de Moisés Gueiler, nacido en Alemania, y de doña Raquel Tejada Albornoz, dama cochabambina" By Alfonso Crespo
  4. Kinnear Karen (2011)։ Women in Developing Countries: A Reference Handbook։ ABC-CLIO։ էջ 155։ ISBN 1598844253 
  5. Crespo Rodas, Alfonso. Lydia: una mujer en la historia. La Paz: Plural Ed, 1999. p. 121
  6. Lidia Gueiler Tejada: Politician who became only the West's second female president

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]