Լիդա Բերբերյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիդա Բերբերյան
Ծնվել էհունիսի 20, 1938(1938-06-20) (85 տարեկան)
Երևան, Հայաստան
ՄասնագիտությունԵրաժշտագտե, արվեստաբան

Լիդա Արմենակի Բերբերյան (հունիսի 20, 1938, Երևան, Հայաստան), երաժշտագետ, արվեստաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիդան ծնվել է 1938 թվականին Երևանում։ 1938 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Թավրիզ։ Սովորել է տեղի Թամարյան, Թեհրանի Մուշեղ Դավթյան և Մարիամյան (միջնակարգ) դպրոցներում։

1965-1970 թվականներին հաճախել է Թեհրանի ազատ կոնսերվատորիան՝ ուսանելով Տ. Խառատյանի և Փարի Բարքեշլիի դասարաններում։ Սովորել է Թեհրանի համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի դաշնամուրի և արվեստաբանության բաժիններում։

1967 թվականից վերլուծող, քննադատող հոդվածներով հանդես է եկել հայկական և պարսկական մամուլում, հայ արվեստին վերաբերող զեկույցներով՝ Իրանագետների միջազգային III (1972, Թեհրան) և IV (1973, Շիրազ) համագումարներում, Էքս ան Պրովանսի (Ֆրանսիա), նաև Թեհրանի Իսլամական ազատ համալսարաններում (2000) և հայկական միություններում։

1986 թվականին Հայաստանում դասախոսություններ է կարդացել Գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտում, Մատենադարանում, Սբ Էջմիածնի Վեհարանում, Իրանահայերի միությունում։ 1982 թվականից դասավանդում է Թեհրանի հայոց թեմի հայրենագիտական երեկոյան դասընթացներում («Հայ երաժշտության պատմական զարգացումը» առարկան և դաշնամուր)։

Կազմակերպել է բազմաթիվ համերգներ՝ «Կրոնական երաժշտական երեկո», «Շարականներ և տաղեր։ Ե–Ժ տաղեր», 1984, «Ս. Ներսես Շնորհալի», «Շարականների երեկո», 1986, «Կարոս խաչ», «Առավոտ լուսո», 1986։

Մասնակցել է հայկական ներկայացումների,կինոնկարների երաժշտական ձևավորման աշխատանքներին։ Հեղինակել է «Էմանուել Մելիք-Ասլանյան. դաշնակահար-կոմպոզիտոր» (2007) գիրքը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ.,2005, էջ 576։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։