Լիգուստրինա ամուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լիգուստրինա ամուրյան
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Բոգածաղկավորներ
Ընտանիք Ձիթազգիներ
Ցեղ Կիպրոս (բույս)
Տեսակ Կիպրոս փայլուն
Լատիներեն անվանում
Ligustrum lucidum Ait


Լիգուստրինա ամուրյան (լատ.՝ Ligustrum lucidum Ait), ձիթազգիների ընտանիքի, Կիպրոս ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշտադալար ծառ է՝ մինչև 10մ բարձրությամբ, որը հաճախ թփանման տեսք է ունենում։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը մուգ մոխրագույն է, սպիտակ, կետանման ոսպնյակներով։ Ընձյուղները մերկ են, դեղնամոխրավուն։ Տերևները ձվաձև են, երկարավուն, կիսասրտաձև կամ լայն սեպաձև հիմքով, կաշվեկերպ, վերևի կողմից՝ փայլուն, մուգ կանաչ, ներքևի կողմից' կապտավունից մինչև դեղնականաչավուն, դեպի ցած ոլորված եզրերով, 6-8 զույգ կողմնային ջղերով։ Տերևակոթունը ունի 1- 2 սմ երկարություն, հարթ է, փոքր-ինչ փողրակավոր։ Ծաղկաբույլերը լայն բրգաձև են, 12- 20սմ երկարությամբ, մերկ, անկյունավոր առանցքով։ Ծաղիկները համարյա նսադիր են։ Բաժակն ունի ատամնավոր եզրեր, սպիտակ կանաչավուն է, հավասար է առէջների և խողովակի երկարությանը։ Պսակի մասերը հավասար են կամ մի փոքր ավելի երկար են խողովակից։ Պտուղը կլորավուն է կամ ձվաձև, 0,6-0,8սմ տրամագծով, անփայլ սև գույնի։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում է սեպտեմբեր-հոկտեմբերին։ Մեր հանրապետության պայմաններում մշակվում է միայն հյուսիսարևելյան շրջանների ցածրադիր գոտու ծովի մակարդակից մինչև 1000-1200մ բարձրության վրա։ Իջևանում, Բագրատաշենում, և Նոյեմբերյանում առատորեն ծաղկում և պտղաբերում է։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կորեայում, միջին և հարավային Չինաստանում (Ճուբեյ, Յունան, Սիչուան)։ Ջերմասեր է, չորադիմացկուն, բավականին լուսասեր, պահանջկոտ չէ հողի նկատմամբ։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործվում է կանաչապատման բնագավառում որպես մշտադալար, բարձր դեկորատիվ ու դիմացկուն տեսակ։[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2 հատոր, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 254 էջ։