Լիբիգի մսի էքստրակտի ընկերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լիբիգի մսի էքստրակտի ընկերություն
Liebig Company Memorial Trading Card 01.12.001 front.tif
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է1865
Liebig's Extract of Meat Company Վիքիպահեստում

Լիբիգի մսի էքստրակտի ընկերությունը ԼԵՄԿՈ (LEMCO - Liebig's Extract of Meat Company) բրենդի արտադրողն էր և մսի պահածոյի ու տավարի մսի սննդարար արգանակի խորանարդների գյուտարարը: Այն կոչվում էր 19-րդ դարի գերմանացի օրգանական քիմիկոս բարոն Յուստուս ֆոն Լիբիգի անունով, ով զարգացրեց ու խթանեց տավարի մսի էքստրակտի (մսի քամվածքից ստացվող սննդի) արտադրությունը:

Նախնական զարգացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1847 թվականին Յուստուս ֆոն Լիբիգը զարգացրեց տավարի մսի խտացված արգանակի արտադրությունը՝ հույս ունենալով շուկան ապահովել մսի էժան ու սննդարար փոխարինիչով նրանց համար, ովքեր ի վիճակի չեն իրենց հաճախ թույլ տալ՝ մսամթերք գնել: Նրա մեթոդը կայանում էր նրանում, որ անջատում էր ճարպը մսից, միսը կտարտում փոքրիկ մասնիկների, եփում էր եռացող ջրում, որպեսզի ստացվի 6-8 տոկոս պինդ զանգվածով հեղուկ, և ապա տաքացնում էր ավելի ցածր ջերմաստիճանով, մինչև ստացված զանգվածը դառնար 80 տոկոս պինդ զանգվածով մածուկ: Սակայն Եվրոպայում միսը բավականին թանկ էր՝ մատակարարելու համար անհրաժեշտ հումքը՝ այդ քամվածքը (էքստրակտ) ստանալու համար:

Լիբիգի արգանակի քամվածքի ֆրանսերեն գովազդ. 1900 թ.:
Լիբիգի արգանակի քամվածքի իտալերեն գովազդ. 1900 թ.:

Լիբիգն իր մեթոդը հրապարակեց 1847 թվականին՝ ներկայացնելով գործընթացի մանրամասները: Լիբիգն իր գործընթացի մասին հստակորեն ասում էր, որ դրա արդյունքում իր արտադրությունից կկարողանան օգտվել մեծ թվով մարդիկ, քանզի այն բավականին էժան կարժենա: Նման ընկերությունների մեծ մասն արտադրում էր մսի քամվածքի փոքր խմբաքանակ՝ հիմնվելով Լիբիգի գաղափարների վրա, հաճախ օգտագործելով նրա անունն իրենց արտադրանքի փաթեթների վրա:

1862 թվականին Ջորջ Քրիստիան Ջիբերտը, մի երիտասարդ գերմանացի, որ երկաթուղային ինժեներ էր Ամերիկայում, այցելում է Եվրոպա և մի առիթով կարդում Լիբիգի հայտնի նամակները՝ քիմիայի վերաբերյալ: Համոզվելով, որ մեթոդը կարելի է կիրառել արդյունաբերության մեջ, նա գրում է Լիբիգին՝ հրավիրելով արտադրամաս բացելու Հարավային Ամերիկայում: Օգտագործելով տավարի միս, որը նախքան պահածոյացնելը կամ սառեցնելը մորթվում էր միայն կաշվի արտադրության համար, նա հույս ուներ արտադրել մսի էքստրակտ՝ եվրոպական գնի մեկ երրորդի չափով: Նա այցելում է Մաքս Յոզեֆ ֆոն Պետենկոֆերի «Արքայական դեղատունը», որ գտնվում էր Մյունխենում, և Քոբլենցում գտնվող Ֆրիդրիխ Մոհրի լաբորատորիան, որտեղ փոքր քանակությամբ արգանակի քամվածք էր արտադրվում:

Լիբիգի համաձայնությամբ և ձեռներեցների ու ֆերմերների մի խմբի աջակցությամբ, Ջիբերտը հիմնում է Societe de Fray Bentos Giebert & Cie ընկերությունը, և կառուցում արդյունահանման փորձնական գործարան Ուրուգվայում, Վիլլա Ինդեփենդենսիայի մոտ: Այն ավելի ուշ կոչվեց Ֆրեյ Բենթոս՝ Ուրուգվայի այն նավահանգստային քաղաքի անունով, որտեղ գտնվում էր: 1864-ի վերջերին 12 հազար ֆունտ ստերլինգ արժողությամբ 50 հազար ֆունտ մսի քամվածք արտահանվեց ու վաճառվեց: Հաջորդ տարում Ջիբերտը Լիբիգին առաջարկեց ստանձնել ընկերության տնօրինությունը՝ նախնական կանխիկ վճարով և տարեկան աշխատավարձով:

Լիբիգի մսի քամվածքի (էքստրակտի) ընկերությունը հիմնադրվեց 1865 թվականի դեկտեմբերի 4-ին Լոնդոնում՝ 150 հազար ֆունտ ստերլինգ կապիտալով: Լիբիգը վերահսկում էր Եվրոպական երկրներ արտահանվող արտադրանքի որակը: Լիբիգի հետ գործակցելով, Ջիբերտը կարող էր պնդել, որ ինքը Լիբիգի մսի էքստրակտի պաշտոնապես արտոնված արտադրողն է:

Մյուս ընկերությունները ևս օգտագործում էին Լիբիգի անունը՝ մսի քամվածքի արտադրանքը շուկա հանելիս: Բրիտանիայում օրենքով լավագույնս պաշտպանված էր Լիբիգի անունը մրցակիցների կողմից օգտագործելու իրավունքը այն հիմքով, որ դարձել էր այդ արտադրանքի ընդհանուր տերմին և անվան կիրառումն այլևս սովորական երևույթ էր:

Դատավորները պնդում էին, որ «գնորդները պետք է օգտագործեն իրենց աչքերը» և համարում էին, որ շուկայում պետք է ներկայացվեն տարբեր ընկերությունների արտադրանքն՝ սպառողներին տարբերակիչ նշանների միջոցով հնարավորություն տալով տարբերելու, թե որ արտադրանքն է պարզապես կրում Լիբիգի անունը, և որն է արտադրվում հենց բարոն Լիբիգի համագործակցությամբ:

Արտադրանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիբիգի՝ 1876 թվականի ապրանքանիշը՝ Լիբիգի մսի պահածոյի համար:

Լիբիգի մսի քամվածքը սևավուն թանձր զանգված էր, որ շուկա էր հանվում անլուսաթափանց սպիտակ ապակե շշերով, որի պարունակությունը խտացված արգանակ էր և աղ (4%): Մսի և խտացված արգանակի հարաբերակցությունը կազմում էր 30:1, այսինքն պահանջվում էր 30 կգ միս՝ 1կգ քամվածք ստանալու համար: Քամվածքն ի սկզբանե ենթադրում էր բուժիչ հատկություններ ու սննդային արժեք ունեցող արտադրանք՝ որպես իրական մսի ցածր գնով փոխարինիչ: Քանի որ հետագայում կատարված հետազոտությունները նրա սննդային արժեքը կասկածի տակ դրեցին, սկսեցին կարևորվել օգտակարությունն ու բաղադրությունը, և այն շուտով գնահատվեց որպես մատչելի ու պիտանի սնունդ: Արտադրանքը ձեռք բերեց սպառողի համակրանքն ու մեծ պահանջարկ վայելեց Եվրոպայի միջին խավի ընտանիքներում: Հայտնի է, որ ավելի ուշ՝ 1860-ականներին, Լոնդոնի Սուրբ Թոմաս հիվանդանոցը տարեկան սպառում էր 12 հազար չափաբաժին դյուրամարս սնունդ: 1875 թվականից Ֆրեյ Բենթոս արտադրամասը տարեկան արտադրում էր 500 տոննա արգանակի քամվածք: Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ընթացքում այն առաջարկվում էր զինվորներին՝ իր հեշտ փոխադրման և օգտագործման համար: Այն անգամ օգտագործվում էր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ Հակահիտլերյան խմբավորման կողմից: 1873 թվականին Լիբիգն սկսեց արտադրել աղ դրած տավարի մսի պահածո, որը վաճառվում էր Ֆրեյ Բենթոսի պիտակով: Ֆրեյ Բենթոսը 1881 թվականին Լիբիգի գլխավորությամբ թողարկեց նոր ապրանքանիշ. «Տավարի եփած և աղ դրած մսի պահածո»: Սառնարանների ներմուծման շնորհիվ ընկերությունն ի վերջո կարող էր արտադրել ու արտահանել նաև սառեցված հում միս: Մեծ քանակությամբ մսամթերքի արտադրության և այն ծովով աշխարհի տարբեր վայրեր հասցնելու և սպառելու շնորհիվ Ուրուգվայի Ֆրեյ Բենթոս նավահանգստային քաղաքը կոչվեց Աշխարհի Խոհանոց: «Ֆրեյ Բենթոս» մսի պահածոները, որի արտադրությունն այժմ իրականացնում է Բաքստերս ընկերությունը, մինչև այժմ վաճառվում են Եվրոպայում: Բրենդը նաև առաջարկում է մսի կարկանդակներ, որոնք արտադրվում են 1958 թվականից:

Լիբիգի ընկերության գովազդային բացիկները՝ հայկական թեմաներով[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերի և Գելաթի վանքի առջև՝ վրացիների պատկերող բացիկ:
Վանա լիճը, Վանի բերդը և վանեցի հայերը, որ տիկով ու կժերով ջուր են տանում:

Լիբիգի ընկերությունը, մեծ շուկա ունենալով ամբողջ Եվրոպայում և այլ երկրներում, նաև իր արտադրանքը գովազդելու յուրօրինակ միջոց էր մտածել. թողարկվում էին բացիկներ՝ աշխարհի տարբեր երկրների ու ժողովուրդների մասին պատկերներով ու տեղեկություններով, ներկայացնելով բնության, տեղանքի և ազգագրական առանձնահատկությունները: Լիբիգյան այդ բացիկների շարքում տեղ են գտել նաև Հայաստանին ու հայ ժողովրդին նվիրված բացիկներ: Դրանք ընդգրկված են «Փոքր Ասիայի ժողովուրդները» շարքում, որոնցից մեկի վրա պատկերված են Վանի բերդը և վանեցի հայերը՝ կժերով ու տիկով ջուր կրելիս: Բացիկի դարձերեսին ֆրանսերենով ներկայացված է հայ ժողովրդի նկարագիրը: Այնտեղ գրված է, թե «հայերը պատկանում են հնդ-գերմանական (այդպես է անվանված) ժողովուրդների իրանյան ճյուղին, մինչև Ք.Ա. 6-րդ դարը ենթարկվել են Բաբելոնի թագավորությանը, որին հաջորդող դարաշրջանում ձեռք են բերել ինքնուրույնություն: Այն երկիրը, որտեղ ապրում են հայերը, լեռնային է, հարուստ է աղբյուրներով և ունի խիստ կլիմա: Հարուստ է բամբակի, խաղողի ու ցորենի արտադրությամբ: Մեր ներկայացրած պատկերում, - ասված է շարունակության մեջ, - ցույց է տրված, թե որքան դժվար է նրանց կյանքը. Վանա լճի մոտերից նրանք շալակած ջուր են կրում դեպի լեռների բարձունքներում գտնվող իրենց բնակավայրերը»: Մեկ այլ բացիկում, որ դարձյալ ընդգրկված է «Փոքր Ասիայի ժողովուրդները» շարքում, ներկայացված են հայերն՝ իրենց ազգային տարազով և վրացիներ՝ Գելաթի Սուրբ Աստվածածին վանքի մոտ:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cansler, Clay (Fall 2013). "Where's the Beef?". Chemical Heritage Magazine. 31 (3). Retrieved 4 November 2014.
  • Graham-Yooll, Andrew (1981). The forgotten colony : a history of the English-speaking communities in Argentina. London: Hutchinson. ISBN 9780091453107. Retrieved 4 November 2014.
  • Farrer, Keith (2005). To feed a nation : a history of Australian food science and technology. Collingwood: CSIRO Publ. p. 45. ISBN 9780643091542. Retrieved 4 November 2014.
  • "That Great Kitchen of the World". Welcome Uruguay. Retrieved 18 November 2014.
  • "Uruguay - Feeding the British troops through two world wars". Meat Trade News Daily. 31 Dec 2011. Retrieved 18 November 2014.
  • Mattison, Richard V., ed. (1883). "The Quinologist". VI (1). Philadelphia: s.n.: 55–58. Retrieved 4 November 2014.
  • Mattison, Richard V., ed. (January 1883). "The Quinologist" (Volume 1-2 ed.). Philadelphia: s.n.: 184–186. Retrieved 4 November 2014.
  • "Pharmacolegean" (May 18, 1907). "Some Pharmaceutical Lawsuits". Pharmaceutical Journal. 78: 635–637. Retrieved 4 November 2014.
  • Hall, Tom (21 September 2003). "Sunset in a one-pie town". The Observer. Retrieved 18 November 2014.
  • "Advertisement". The Dublin Journal of Medical Science. 93 (January): 34. 1892. Retrieved 18 November 2014.
  • Stanley, Henry M. (2001). In darkest Africa or the quest, rescue, and retreat of Emin Governor of Equatoria. (Reprint ed.). Santa Barbara, Calif.: Narrative Press. ISBN 978-1589760448. Retrieved 18 November 2014.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]