Լիբերիայի քաղաքացիական երկրորդ պատերազմ
| Վայր | Լիբերիա | |
|---|---|---|
| Սկսած | 21 ապրիլի 1999 | |
| Ավարտված | 18 օգոստոսի 2003 | |
| Մասնակից | Armed Forces of Liberia, Anti-Terrorist Unit, Liberian National Police, Liberians United for Reconciliation and Democracy, Movement for Democracy in Liberia | |
Լիբերիայի քաղաքացիական երկրորդ պատերազմ (անգլ.՝ Second Liberian Civil War), զինված հակամարտություն Լիբերիայում երկրի կառավարության և ապստամբ խմբերի միջև 1999-2003 թվականներին։ Այն ավարտվել է ապստամբական խմբավորումների հաղթանակով և երկրի նախագահ Չարլզ Թեյլորի փախուստով։ Պատերազմից հետո Լիբերիայում տեղակայվել են ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը, և ստեղծվել է ժամանակավոր կառավարություն։ Պատերազմի ընթացքում հարյուրհազարավոր մարդիկ զոհվել են կամ դարձել փախստականներ։
Նախադրյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1996 թվականին ավարտվել է Լիբերիայի առաջին քաղաքացիական պատերազմը։ Խաղաղության համաձայնագիրը նախատեսել է երկրում համընդհանուր ընտրություններ։ 1997 թվականի հուլիսի 19-ին Լիբերիայում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, որոնցում հաղթել է Չարլզ Թեյլորը, ով հավաքել է ձայների 75,33%-ը։ Նրա աջակցության նախընտրական քարոզարշավն անցկացվեցլ է «Չարլզ Թեյլորը սպանել է հորս, սպանեց մորս, բայց ես դեռ կքվեարկեմ նրա օգտին» կարգախոսով[1] (անգլ.՝ He killed my ma, he killed my pa, but I will vote for him[2], թարգմանության մեկ այլ տարբերակ է «Նա սպանեց մորս, նա սպանեց հորս։ Ես քվեարկում եմ նրա օգտին»[3])։
Նախագահական ընտրություններից հետո վերադարձը խաղաղ կյանքին երկար չի տևել. 1999 թվականի սկզբին զինված ընդդիմությունը Գվինեայի և Սիերա Լեոնեի աջակցությամբ, սկսել է նախապատրաստվել Թեյլորի ռեժիմի դեմ ռազմական գործողությունների։
Հակառակ կողմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականի առաջին կեսին զինված ապստամբ խմբերը սկսել են ներխուժել հարևան Գվինեայից[4]։ Գվինեան ակտիվորեն աջակցել է այդ խմբավորումներին՝ դառնալով ապստամբների ռազմական և ֆինանսական օգնության հիմնական աղբյուրը։ 2000 թվականի հուլիսին այս խմբերը ստեղծել են «Միացյալ լիբերիացիները հանուն հաշտեցման և ժողովրդավարության» (անգլ.՝ «Liberians United for Reconciliation and Democracy» (LURD) կազմակերպությունը՝ Սեկու Կոննեի գլխավորությամբ։ Թեյլորը ապստամբների դեմ պայքարելու համար հավաքագրել է մի շարք անկանոն զորքեր, որոնց մեծ մասը նախկինում հանդիսացել են Լիբերիայի ազգային հայրենասիրական ճակատի (National Patriotic Front of Liberia, NPFL) անդամներ։ Նա նաև օգտագործել է բանակն ու մասնագիտացված ստորաբաժանումները, այդ թվում՝ Հակաահաբեկչական խումբը։
Պատերազմի առաջընթացը
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատերազմի սկիզբը
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիբերիան ներգրավված է եղել բարդ եռակողմ հակամարտության մեջ հարևան Սիերա Լեոնեի և Գվինեայի հետ։ Լիբերիայի նախագահ Թեյլորը քաղաքացիական պատերազմի ժամանակ ակտիվորեն աջակցել է Սիերա Լեոնեի ապստամբ խմբերին[5]: Ի պատասխան՝ Սիերա Լեոնեն, Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Գվինեան[6] աջակցել են Թեյլորի դեմ կռվող ապստամբ խմբերին։ Դրա արդյունքում միջազգային հանրությունը Թեյլորին մեղադրել է Սիերա Լեոնեի ապստամբներին աջակցելու մեջ։ 2001 թվականի հունվարին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սահմանել է պատժամիջոցներ Լիբերիայի դեմ. Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի զեկույցում նշվել է, որ Թեյլորը «շարունակում է սրել հակամարտությունը Սիերա Լեոնեում» ՝ ապստամբներին ադամանդի դիմաց զենք մատակարարելով[7]:
Պատերազմի գագաթնակետը
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջազգային պատժամիջոցների և Գվինեայի և Սիերա Լեոնեի աջակցության արդյունքում լիբերիացի ապստամբները սկսել են հետ մղել կառավարական զորքերը: 2002 թվականի փետրվարի 8-ին Թեյլորը Լիբերիայում[8] հայտարարել է արտակարգ դրություն։ 2002 թվականի փետրվարի կեսերին LURD ստորաբաժանումները մոտեցել են մայրաքաղաք Մոնրովիային 44 կիլոմետր հեռավորության վրա: Ապստամբները նաև հարձակումներ են իրականացրել կառավարական զորքերի դեմ երկրի հարավ-արևմտյան հատվածում։ 2002 թվականի առաջին կեսին ապստամբները արշավանքներ են իրականացրել Բոմիում, Բոնգում, Մոնսերադոյում և վերահսկողություն հաստատել այս շրջանների բազմաթիվ բնակավայրերի վրա: 2002 թվականին, երբ կառավարական ուժերը գրավեցին Բոպոլու քաղաքը արտակարգ դրությունը հանվեց։
2003 թվականի սկզբին Լիբերիայի «Ժողովրդավարության շարժում» զինված խմբավորումը Կոտ դ'Իվուարից ներխուժել է երկրի հարավային հատված (անգլ.՝ «Movement for Democracy in Liberia» (MODEL) ). Սա հանգեցրել է նրան, որ Լիբերիայի կառավարությունը վերահսկի երկրի միայն 1/3-ը: Չնայած ժամանակավոր անհաջողություններին, LURD-ը վերահսկել է հյուսիսային Լիբերիան և սպառնացել մայրաքաղաքին: 2003 թվականի մարտին ապստամբները հարձակում են գործել մայրաքաղաքի վրա, որը վերահսկվել է Թեյլորի ուժերի կողմից։
Լիբերիայում իրավիճակի վատթարացումը հանգեցրել է խաղաղության համաժողովի գումարմանը, որը նախագահել է Գանայի նախագահը և ECOWAS-ի ղեկավար Ջոն Կուֆուրը: 2003թվականի մայիսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկարաձգել է պատժամիջոցները, իսկ հունիսի 4-ին Սիերա Լեոնեի հատուկ դատարանը Թեյլորին կալանավորելու միջազգային օրդեր է արձակել՝ նրան անվանելով ռազմական հանցագործ։ Նրան մեղադրել է Սիերա Լեոնեում խաղաղ բնակիչների ջարդերի և խոշտանգումների մեջ, ինչպես նաև պատանդների, բռնաբարության և սեռական ստրկության համար[7]։ Հուլիսի 3-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը կոչ է արել Թեյլորին հրաժարական տալ[9]։ 2003 թվականի հուլիսի 18-ին ապստամբների ստորաբաժանումները սկսել են Մոնրովիայի պաշարումը։ Քաղաքի հրետանային գնդակոծությունը հանգեցրել է խաղաղ բնակիչների և մեծ թվով փախստականների մահվան։ Հուլիսի 19-ին LURD ստորաբաժանումները զանգվածային հրետանային կրակի են ենթարկել մայրաքաղաքի հյուսիս-արևմտյան ծայրամասերը, գրավել ռազմավարական նշանակություն ունեցող Սուրբ Պողոս կամուրջը և կատաղի մարտեր են սկսել կառավարական զորքերի հետ ծովային նավահանգստի տարածքում[10]: Ապստամբները մայրաքաղաքի կենտրոնին մոտեցել են 5 կիլոմետր հեռավորության վրա[11]։ Հուլիսի 28-ի երեկոյան Լիբերիայի դեմոկրատիայի շարժումը (MODEL) գրավել է երկրի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Բյուքենանը[12]։
Պատերազմի ավարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականին Լեյմահ Գբոուին կազմակերպել է Լիբերիայի կանանց խաղաղության շարժում: Այն սկսվել է ձկան շուկայում աղոթող և երգող կանանց փոքր խմբից: Ժամանակի ընթացքում Մոնրովիայում ավելի շատ քրիստոնյա և մահմեդական կանայք ներգրավվեցին շարժման մեջ: Գբովիի ղեկավարությամբ շարժումը կարողացավ կազմակերպել հանդիպում Թեյլորի հետ և նրանից ստանալ խոստում՝ մասնակցելու Գանայում նախատեսված խաղաղ բանակցություններին[13]։
2003 թվականի հուլիսի 29-ին LURD-ը հայտարարել է հրադադար[14]։ ECOWAS-ի հովանու ներքո երկիր են բերվել նիգերիացի խաղաղապահներ[15]։ 2003թ. օգոստոսի 10-ին Նախագահ Թեյլորը ռադիոյով դիմել է իր համաքաղաքացիներին՝ ավարտելով իր ելույթը հետևյալ խոսքերով. «Տա Աստված, ես կվերադառնամ»[16]: Օգոստոսի 11-ին՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման նախօրեին, Թեյլորը հրաժարական է տվել և փախել Նիգերիա, որտեղ նրան քաղաքական ապաստան են տրամադրել։
Օգոստոսի 14-ին ապստամբները վերացրել են Մոնրովիայի պաշարումը։ Հուլիսի 18-ից օգոստոսի 14-ը մայրաքաղաքի պաշարման ժամանակ զոհվել է մոտ 1000 մարդ։ 200 ամերիկացի զինծառայողներ վայրէջք են կատարել մայրաքաղաք՝ աջակցելու նիգերիացի խաղաղապահներին։ 2003 թվականի հոկտեմբերի 14-ին ստեղծվել է Ժամանակավոր կառավարություն, որը վերահսկել է երկրի տարածքի միայն 20 տոկոսը։
Հետևանքները և ՄԱԿ-ի առաքելությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակամարտության ընթացքում, ըստ տարբեր գնահատականների, զոհվել է 50 000 - 300 000 մարդ։ 2003 թվականի սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանն առաջարկել է Լիբերիայում տեղակայել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն՝ իրականացնելու Աքրայում ձեռք բերված խաղաղության համաձայնագիրը: Սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1509 բանաձևը ստեղծել է ՄԱԿ-ի առաքելությունը Լիբերիայում: Առաքելությունը ներառել է 15․000 մարդ, այդ թվում՝ զինվորական և քաղաքացիական անձնակազմ՝ խաղաղապահներ, ոստիկաններ, ինչպես նաև քաղաքական խորհրդականներ և հումանիտար աշխատողներ։ Առաքելության հիմնական նպատակն էր հաստատել խաղաղ կյանք, զինաթափել տարբեր զինված խմբավորումներին և պահպանել խաղաղությունը Լիբերիայում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Александр Габуев (2007-06-05). «Гаагский трибунал открыл Африку» (ռուսերեն). Газета «Коммерсантъ».
- ↑ Sarah Left (2003-08-04). «War in Liberia». London: The Guardian. Վերցված է 2008-01-18-ին.
- ↑ «"Он убил мою маму. Он убил моего папу. Я голосую за него". Начал работу трибунал по делу Чарльза Тейлора, бывшего президента Либерии». Общая газета. 2007-06-05.
{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ ВЛАДИМИР Ъ-КАРА-МУРЗА (2003-08-11). «Мировая общественность обвиняется в изнасиловании» (ռուսերեն). Газета «Коммерсантъ».(չաշխատող հղում)
- ↑ «Charles Ghankay Taylor» (անգլերեն). Encyclopædia Britannica. Արխիվացված է օրիգինալից 2013-05-17-ին. Վերցված է 2012-07-31-ին.
- ↑ «Вторая гражданская война в Либерии — Вавилон.wiki» (ռուսերեն). babylon.wiki-wiki.ru. Վերցված է 2017-10-28-ին.
- ↑ 7,0 7,1 Георгий СТЕПАНОВ (2003-08-10). «Упрямый Папочка» (ռուսերեն). Известия.
- ↑ «В Либерии введено чрезвычайное положение» (ռուսերեն). newsru.ru. 2002-02-09.
- ↑ АНТОН Ъ-ЧЕРНЫХ (2003-07-04). «США открывают третий фронт» (ռուսերեն). Газета «Коммерсантъ».
- ↑ «Либерийские повстанцы захватили ключевой мост на подступах к Монровии» (ռուսերեն). newsru.ru. 2003-07-20.
- ↑ «Иностранцев — на пляж, беженцев — на стадион» (ռուսերեն). Газета «Коммерсантъ». 2003-06-11.
- ↑ «Последние новости» (ռուսերեն). Газета «Коммерсантъ». 2003-07-29.
- ↑ «CNN, October 31, 2009». Արխիվացված է օրիգինալից 2020-05-18-ին. Վերցված է 2012-08-01-ին.
- ↑ «Liberian rebels declare ceasefire» (անգլերեն). Guardian. 2003-07-29. Արխիվացված է օրիգինալից 2012-08-18-ին.
- ↑ «Peacekeepers 'rushing' to Liberia» (անգլերեն). Guardian. 2003-07-24. Արխիվացված է օրիգինալից 2012-08-18-ին.
- ↑ «Президент Либерии: "Я еще вернусь"» (ռուսերեն). Русская служба Би-би-си. 10 августа 2003а. Արխիվացված է օրիգինալից 2012-04-02-ին. Վերցված է 2012-07-30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հակամարտություն Լիբերիայում(անգլերեն)
- Լիբերիայում ՄԱԿ-ի առաքելության կայքը(անգլերեն)
- Խաղաղության պայմանագրի տեքստը(անգլերեն)
- Քրիս Հոնդորսի ֆոտոշարքը(անգլերեն)