Լիբերիայի պատմություն
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Լիբերիայի պատմություն։ Լիբերիայի ժողովուրդների վաղ շրջանի պատմությունը վատ է ուսումնասիրված։ XIX դարի 2-րդ կեսին, երբ Լիբերիայի տարածքի առափնյա մասերում երևացին եվրոպացիները, բնիկները դեռևս վարում էին բնատնտեսություն։ 1821 թ. ԱՄՆ-ի նեգրերի մի խումբ տեղական առաջնորդներից գնեց Փրովիդենս կղզին նրա դիմաց գտնվող մայրցամաքի հատվածը։ Այդ տարածքում հիմնվեց ԱՄՆ-ում ազատագրված նեգրերի բնակավայր Մոնրովիա անունով (ի պատիվ ԱՄՆ-ի պրեզիդենտ Մոնրոյի), իսկ ամբողջ գաղութը կոչվեց Լիբերիա (լատ. liber-ազատ բառից)։ 1834–36 թվականներին առաջացան նոր բնակավայրեր, որոնք միմյանցից անկախ էին։ 1839 թ. Լիբերիայի բնակավայրերը միավորվեցին ֆեդերալ սկզբունքներով։
1847 թվականի հուլիսի 26-ին հռչակվեց Լիբերիայի Հանրապետությունը։ Ներգաղթողները, որոնք իրենց անվանում էին ամերիկանա–լիբերիացիներ, տիրապետող դիրք գրավեցին պետական, վարչական մարմիններում և տնտեսության մեջ։ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան XIX դարի 2-րդ կեսից փորձեցին անեքսիայի ենթարկել Լիբերիային։ 1911 թ. Լիբերիան հասավ նրան, որ այդ երկրները ճանաչեցին իր սահմանները։ Ներգաղթածների և բնիկների միջև պայքարը և եվրոպական երկրների ագրեսիան ծանրացրին երկրի ֆինանսական դրությունը։ Լիբերիան ստիպված դիմեց արտաքին փոխառությունների:1918 թվականին Լիբերիան Անտանտի կազմում ձևականորեն մասնակցեց առաջին համաշխարհային պատերազմին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ(1939 - 1945 թթ.)Լիբերիան պաշտոնապես միացավ (1944) հակաֆաշիստական դաշնակցությանը։ ԱՄՆ–ը Լիբերիայում կառուցեց ռազմաբազաներ։ 1944-ին Լիբերիայի պրեզիդենտ (մինչև 1971 թ.) Տաբմենը հռչակեց «միավորման քաղաքականություն», որի նպատակն էր բնիկների ևներգաղթածների սերունդների միջև անհավասարության վերացումը։ 1945 թ. բնիկները (տղամարդիկ) ընտրելու իրավունք ստացան, որը սահմանափակված էր գույքային ցենզով։ Սակայն միջէթնիկական հակասությունները լրիվ չհաղթահարվեցին։ Ետպատերազմյան տարիներին ուժեղացավ ազգային բուրժուազիայի և բանվոր դասակարգի ձևավորման ընթացքը։ 1959թվականին Լիբերիան ԱՄՆ–ի հետ կնքեց ռազմական պայմանագիր՝ «Լիբերիայի դեմ ագրեսիայի կամ ագրեսիայի սպառնալիքի դեպքում» կոնսուլտացիաների վերաբերյալ։ Լիբերիան Աֆրիկայի միասնության կազմակերպության գործուն անդամներից է․ դատապարտում է ռասիզմը ՀԱՀ-ում, Հարավային Ռոդեզիայում։ 1971-ի հուլիսին պրեզիդենտ դարձավ Տոլբերտը։ 1972 թվականին դեսպանություններ փոխանակվեցին ԽՍՀՄ-ի և Լիբերիաի միջև։ 1973 թվականից 74-ին դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին սոցիալիստական մի շարք երկրների հետ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 605)։ |