Լիբեռո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Լիբեռո (իտալ.՝ libero «ազատ»)՝ վոլեյբոլում խաղացող, որը կատարում է միայն պաշտպանողական գործողություններ:

Հիմնական առաջադրանքները, որը կատարում է լիբեռոն խաղի ընթացքում, հանդիսանում է հակառակորդի հարձակվողական հարվածների, բլոկից անդրադարձների ընդունումը: Ինչպես նաև լիբեռոներին արգելվում է հարձակվելը և բլոկի իրականացումը: Վոլեյբոլում այս օրենքները ընդունվել են 1998 թվականից:

Կանոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

19.1. Լիբեռոյի նշանակումը.

19.1.1. Յուրաքանչյուր ակումբ իրավունք ունի իր թիմում ունենալ ամենաշատը 2 խաղացող մասնագիտացած պաշտպանության մեջ՝ «Լիբեռո»։
Եթե թիմը ցանկանում է մասնակցել համաշխարհային առաջնությունների ավելի քան 12 խաղացողով, ապա նրա կազմում անպայման պետք է լինեն 2 պաշտպանության մեջ մասնագիտացած խաղացողներ՝ «Լիբեռո»։

19.1.2. Բոլոր լիբեռոները մինչև խաղի սկիզբը պետք է գրանցվեն հատուկ աղյուսակում։

19.1.3. Լիբեռոներից մեկը, որին մարզիչը առաջինը կնշի լինում է թիմի հիմնական լիբեռոն, իսկ երկրորդը պահեստային։

19.1.4. Լիբեռոն չի կարող լինել թիմի ավագ։

19.2. Համազգեստ

Լիբեռոները պետք է հագնեն այնպիսի համազգեստ, որը հակադիր կլինի թիմի մյուս խաղացողների համազգեստին։ Լիբեռոյի համազգեստը կարող է լինել այլ ընկերության, բայց պետք է համարակալումը պետք է լինի նույն ձև։

19.3. Գործողություններ կապված լիբեռոյի հետ

19.3.1. Խաղային գործողություններ

19.3.1.1. Լիբեռոյին թույլատրվում է փոխարինել յուրաքանչյուր խաղացողի հետևի գծում։

19.3.1.2. Նա սահմանափակված է, որպես հետևի գծի խաղացող և նրան չի թույլատրվում ավարտել հարձակվողական հարվածը, եթե գնդակը ամբողջությամբ գտնվում է ցանցի վերին գծից բարձր։

19.3.1.3. Նրան չի թույլատվում մատուցել, մեկուսացնել կամ փորձել մեկուսացնել։

19.3.2. Խաղացողների փոխարինում

19.3.2.1. Լիբեռոների փոխարինումը չի համարվում սովորական փոխարինում։ Նրանք սահմանափակ չեն, բայց երկու փոփոխությունների արանքում պետք է գոնե մեկ խաղարկում լինի, բացառություն են վնասվածքի դեպքերը։ Լիբեռոյին կարող է փոխարինել միայն այն խաղացողը, որին նա է փոխարինել։

19.3.2.2. Փոխարինումը պետք է կատարվի միայն այն դեպքում, երբ գնդակը գտնվում է խաղից դուրս և մատուցման սուլիչը դեռ չի հնչել։ Խաղի սկզբում լիբեռոն չի կարող մտնել դաշտ մինչև երկրորդ մրցացվարը չստուգի մեկնարկային կազմը։

19.3.2.3. Սուլիչից հետո, բայց մինչև մատուցումը կատարված փոխարինումը չեղյալ չի համարվում, սակայն տրվում է նախազգուշացում խաղից հետո։ Հետագա այդպիսի փոխարինումները կբերեն խաղի ընդհատմանը։

19.3.2.4. Լիբեռոն և փոխարինված խաղացողը կարող են մտնել և դուրս գալ խաղադաշտից միայն լիբեռոյի փոխարինման համար նախատեսված տարածքով։

19.3.2.5. Լիբեռոյի սխալ փոխարինման հետևանքները նույնն են ինչ սխալ անցումի ժամանակ։

19.3.3. Նոր լիբեռոյի նշանակում

19.3.3.1. Մարզիչը իրավունք ունի փոխել ներկայիս լիբեռոյին պահեստայինով յուրաքանչյուր պատճառով, սակայն ամբողջ խաղի ընթացքում մեկ անգամ և միայն այն բանից հետո, երբ փոխարինված խաղացողը կվերադառնա խաղադաշտ։ Սկզբնական լիբեռոն այլևս չի կարողանա մասնակցել խաղին։ Պահեստային լիբեռոյի վնասվածքի դեպքում մարզիչը կարող է լիբեռո նշանակել յուրաքանչյուր խաղացողի, բացառությամբ սկզբնական լիբեռոյի։ Թիմի ավագը կարող է հանձնել իր պարտականությունները և դառնալ թիմի լիբեռո։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]