Լիաննա Հարությունյան
Լիաննա Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 28, 1975 (49 տարեկան) Մեծամոր, Հայաստան կամ Մեծամոր, Հոկտեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Հայաստան |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կայք | liannaharoutounian.com/index.html/ |
Լիաննա Սամվելի Հարությունյան (հուլիսի 28, 1975, Մեծամոր, Հայաստան և Մեծամոր, Հոկտեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ օպերային երգչուհի (սոպրանո)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիաննա Հարությունյանը ծնվել է 1975 թվականի հուլիսի 28-ին Մեծամորում (ներկայում՝ ՀՀ Արմավիրի մարզում)։ 1989 թվականն աարտել է Մեծամորի երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը, 1996 թվականին՝ Երևանի պետական կոնսերվատորիայի երգեցողության բաժինը (Ս. Դանիելանի դասարան[1])։ 2002 թվականին ավարտել է Փարիզի «Բաստիլ» օպերայի երիտասարդ երգիչների վերապատրաստման ակադեմիան։ Վարպետության դասեր է առել նշանավոր երգիչներ Ռ. Սկոտոյից (սոպրանո), Ք. Լյուդվիգից (մեցցո սոպրանո), Լ. Ալվանից (տենոր), Ե. Ե. Նեստերենկոյից (բաս)։
2002 թվականից հանդես է եկել Լոնդոնի «Քովենտ Գարդեն», Բիլբաոյի «Աբաո-Օլբե», Նեապոլի «Սան Կառլո», Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերա», Սան Ֆրանցիսկոյի, Մադրիդի թագավորական, Մելբուռնի, Բրյուսելի, Ցյուրիխի, Ֆրանկֆուրտի և այլ օպերային թատրոններում. դերերգերից են՝ Դեզդեմոնա, Լեոնորա, Վիոլետտա (Ջ. Վերդիի «Օթելլո», «Տրուբադուր», «Տրավիատա»), Չիո-Չիո սան, Միմի, Տոսկա (Ջ. Պուչչինիի «Չիո-Չիո սան», «Բոհեմ», «Տոսկա»), Իոլանտա (Պ. Ի. Չայկովսկու «Իոլանտա»), Ադրիանա (Ֆ. Չիլեայի «Ադրիանա Լեկուվրյոր»), Մարգարիտ (Շ. Գունոյի «Ֆաուստ») և այլն։ Կատարել է նաև Ջ. Վերդիի «Ռեքվիեմ»-ի և Ա. Դվորժակի «Ստաբատ Մատեր»-ի սոպրանոյի երգամասերը։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջ. Արագալի անվան մրցույթի դափնեկիր (Իսպանիա),
- Վ. Բելլինիի անվան մրցույթի դափնեկիր (Իտալիա),
- «Վերդիական ձայներ» մրցույթի դափնեկիր (Բուսետտո, Իտալիա)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բարև, ես եմ / Լիաննա Հարությունյան
- Lianna Harutyunyan - "Si, mi chiamano Mimi" / La Boheme / G. Puccini
- Մերոնք. Լիաննա Հարությունյան Արխիվացված 2023-02-07 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |