Լիանա Հայդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լիանա Հայդ
Liane Haid Alexander Binder 001.gif
Ծնվել էօգոստոսի 16, 1895(1895-08-16)[1][2][3][4][5]
ԾննդավայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա[1]
Մահացել էնոյեմբերի 28, 2000(2000-11-28)[1][2][3][4][5] (105 տարեկանում)
Մահվան վայրWabern bei Bern
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիա
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և երգչուհի
Պարգևներ և մրցանակներDeutscher Filmpreis

Լիանա Հայդ (գերմ.՝ Liane (Juliane) Haid, օգոստոսի 16, 1895(1895-08-16)[1][2][3][4][5], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[1] - նոյեմբերի 28, 2000(2000-11-28)[1][2][3][4][5], Wabern bei Bern), ավստրիացի դերասանուհի և երգչուհի, նրան հաճախ անվանում են առաջին ավստրիական կինոաստղ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիանա Հայդը ծնվել է 1895 թվականի օգոստոսի 16-ին, Վիեննայում: Սերում է ազնվական ընտանիքից, նրա քույրը` Գրիտ Հայդը, նույնպես եղել է կինոդերասանուհի: Լիանայի բեմական կարիերան սկսվել է թատերական բալետային ներկայացումներով: Ստացել է նաև համակողմանի վոկալ կրթություն, որը հետագայում նրա համար շատ օգտակար է եղել: 1915 թվականին Յակոբ Ֆլեկի մոտ նկարահանվել է իր առաջին ֆիլմում: Երբ ռեժիսոր Ռիխարդ Օսվալդը տեղեկացավ նրա մասին, 1921 թվականին առաջարկեց Լիանային նկարահանվել «Լեդի Համիլթոն» համր ֆիլմի գլխավոր դերում: Նույն ռեժիսորի «Լուկրեցիա Բորջիա» ֆիլմում մեկ այլ կարևոր դերում նկարահանվելուց հետո պատրաստվել է մեկնել Հոլիվուդ, սակայն ամուսնանալով Ավստրո-Հունգարիայի նախկին գործերի նախարար Հենրիխ Կարլ Հեյմերլի թոռան՝ բարոն Ֆրիդրիխ Հեյմերլի (Friedrich Haymerle, 1881-1969) հետ, հրաժարվել էայդ առաջարկից:

Առաջին ձայնային ֆիլմը, որում նկարահանվել է Լիանան, եղել է «Der unsterbliche Lump»-ը, որին հաջորդել են այլ ֆիլմեր: Նրա գործընկերների թվում են եղել Հանս Ալբերսը, Վիլլի Ֆորստը և Գուստավ Ֆրյոլիխը: Շատ ֆիլմերում երգել է, ինչին նպաստել է նրա վոկալ կրթությունը: 1937 թվականին Լիանան ամուսնալուծվել է երկրորդ ամուսնուց՝ բեռլինցի դերասան և ռեժիսոր Հանս Սոմբորնից: Դրանից հետո նա սկսել է ավելի քիչ դերեր ստանալ և ամուսնացել է շվեյցարացի բժիշկ, դոկտոր Կարլ Սպայհերի (Carl Spycher) հետ, որին ուղեկցում էր մերձարևադարձային հետազոտությունների և ուղևորությունների ընթացքում: Բնակվել է Շվեյցարիայում, սակայն 30 տարվա ամուսնությունից հետո ամուսնալուծվել է երրորդ ամուսնուց: Դրանից հետո Լիանան բնակվել է Բաբեռն-Բեռնում երկրորդ ամուսնությունից իր որդու՝ Պիեռի (Peter Pierre Spycher, ծնվ. 1940) հետ:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Լիանա Հայդը նկարահանվել է միայն մեկ ֆիլմում՝ «Im Krug zum grünen Kranze» և 1953 թվականին պաշտոնապես ավարտել է իր կարիերան:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 2000 թվականի նոյեմբերի 28-ին՝ Բաբերն-Բեռնում: Թաղված է Դորնբահերի տոհմական դամբարանում:

Լիանա Հայդի գերեզմանը

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականին գերմանական կինոյում ունեցած վաստակի համար Լիանա Հայդը ստացել է Filmband in Gold մրցանակ: 2008 թվականին Վիեննայի Հերնալս շրջանի փողոցներից մեկը կոչվել է նրա անունով՝ Liane-Haid-Weg:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմաներեն

  • 1915 Mit Herz und Hand fürs Vaterland
  • 1916 Mit Gott für Kaiser und Reich
  • 1916 Auf der Höhe
  • 1916 Der Landstreicher
  • 1916 Die Tragödie auf Schloß Rottersheim
  • 1916 Lebenswogen
  • 1917 Mir kommt keiner aus
  • 1917 Der Verschwender
  • 1917 Der Doppelselbstmord
  • 1917 Der König amüsiert sich
  • 1917 Der Schandfleck
  • 1918 So fallen die Lose des Lebens
  • 1919 Die Ahnfrau
  • 1921 Das Geld auf der Straße
  • 1921 Der Roman eines Dienstmädchens
  • 1921 Lady Hamilton
  • 1922 Lucrezia Borgia
  • 1923 Schlagende Wetter
  • 1926 Die Brüder Schellenberg
  • 1926 Im weißen Rößl
  • 1926 Als ich wiederkam
  • 1926 Der Sohn des Hannibal
  • 1927 Der goldene Abgrund
  • 1927 Der letzte Walzer
  • 1927 Die weiße Sklavin
  • 1928 Marquis d’Eon, der Spion der Pompadour
  • 1930 Der unsterbliche Lump
  • 1930 Das Lied ist aus
  • 1931 Die Männer um Luci
  • 1932 Ich will nicht wissen, wer du bist
  • 1933 Madame wünscht keine Kinder
  • 1933 Eine Frau wie du
  • 1933 Der Stern von Valencia
  • 1933 Sag mir wer du bist
  • 1933 Polizeiakte 909 (Taifun)
  • 1933 Keine Angst vor Liebe
  • 1934 Besuch am Abend
  • 1936 Ungeküsst soll man nicht schlafen geh’n
  • 1936 Whom the Gods Love
  • 1937 Peter im Schnee
  • 1940 Die unvollkommene Liebe
  • 1953 Im Krug zum grünen Kranze

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #13544697X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 filmportal.de — 2005.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 FemBio

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kay Weniger. Das große Personenlexikon des Films. Die Schauspieler, Regisseure, Kameraleute, Produzenten, Komponisten, Drehbuchautoren, Filmarchitekten, Ausstatter, Kostümbildner, Cutter, Tontechniker, Maskenbildner und Special Effects Designer des 20. Jahrhunderts. Band 3: F - H. John Barry Fitzgerald — Ernst Hofbauer. Schwarzkopf & Schwarzkopf, Berlin 2001, ISBN 3-89602-340-3.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]