Լիանա Ավգուստին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լիանա Ավգուստին
գերմ.՝ Liane Augustin
Eurovision Song Contest 1958 - Liane Augustin 2.png
Ծնվել էնոյեմբերի 18, 1927(1927-11-18) կամ սեպտեմբերի 18, 1928(1928-09-18)[1][2]
ԾննդավայրԲեռլին, Վայմարյան Հանրապետություն
Մահացել էապրիլի 30, 1978(1978-04-30)[1] կամ ապրիլի 29, 1978(1978-04-29)[2]
Մահվան վայրՎիեննա, Ավստրիա[1]
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Flag of Austria.svg Ավստրիա
Մասնագիտությունդերասանուհի և երգչուհի
ԺանրերՀիթ

Լիանա Ավգուստին (անգլ.՝ Augustin, նոյեմբերի 18, 1927(1927-11-18) կամ սեպտեմբերի 18, 1928(1928-09-18)[1][2], Բեռլին, Վայմարյան Հանրապետություն - ապրիլի 30, 1978(1978-04-30)[1] կամ ապրիլի 29, 1978(1978-04-29)[2], Վիեննա, Ավստրիա[1]), գերմանա-ավստրիացի երգչուհի և դերասանուհի: 1958 թվականին ներկայացրել է Ավստրիան Եվրատեսիլ երգի մրցույթում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիանա Ավգուստինը ծնվել է 1928 թվականին: Նրա մայրը գերմանացի հայտնի դերասանուհի էր, իսկ հայրը՝ օդաչու: 1944 թվականին պատերազմի պատճառով տասնվեցամյա Լիանան մոր հետ տեղափոխվում են հոր մոտ՝ Վիեննա: 1946 թվականին Լիանան սկսում է իր երաժշտական կարիերան: Նա երգել է «Boheme Bar» գիշերային ակումբում և շուտով սկսում է մեծ ժողովրդականություն վայելել տեղի հասարակության շրջանում: Արդյունքում Լիանան պայմանագիր է կնքել «Vanguard Records» ձայնագրության ընկերության հետ, և ստեղծել է իր սեփական խումբը՝ «Boheme Bar Trio»: Խմբի երգերը հաճախ էին հնչում տեղական ռադիկայանների եթերում:

«ÖRF» հեռուստաընկերությունը Լիանային ընտրում է ներկայացնելու Ավստրիան Եվրատեսիլ 1958-ում: Երգչուհին իր «Die ganze Welt braucht Liebe» երգով Եվրատեսիլում զբաղեցնում է հինգերորդ տեղը՝ ստանալով ութ միավոր[3]:

Հետագայում մինչև 1964 թվականը Լիանան հաճախ էր համերգային շրջագայությունների մեկնում Եվրոպա և ԱՄՆ: Նա նաև հայտնի էր որպես դերասանուհի. նա խաղացել է ընդամենը վեց ֆիլմերում[4]:

Լիանա Ավգուստինը մահացել է 1978 թվականին Վիեննայում:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Orient-Express (1952)
  • The Bohème Bar (1953)
  • A Continental Cocktail (1953)
  • Café Continental (1954)
  • Glowing Embers (1955)
  • Berlin Cabaret Songs (1955)
  • Vienna Midnight (1956)
  • Rendezvous avec Liane (1956)
  • Paris Midnight (1956)
  • Die Dreigroschenoper (1956)
  • Embraceable you (Liane sings George Gershwin; 1957)
  • Winter Wonderland (1957)
  • Vienna by Night (1957)
  • Paris After Midnight (1957)
  • Night and Day (Songs of Cole Porter; 1958)
  • April in Paris (1962)

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Schenk’ mir Dein Herz (1952)
  • April in Portugal (1953)
  • Lass die Welt darüber reden (1957)
  • Ich sage Dir adieu (1957)
  • Deine Liebe (1957)
  • Da hilft kein Rosenstrauß (1964)

Կոմպիլացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Liane Augustin singt Robert Stolz (2002)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Die Fiakermilli (1953)
  • Lavendel (1953)
  • Der rote Prinz (1954)
  • …und wer küßt mich? (1956)
  • Liebe, die den Kopf verliert (1956)
  • Licht auf der Piazza (1962)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Grand Prix du Disque für die Teilnahme an der Produktion Die Dreigroschenoper als Polly Peachum

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • R. E. B, Liane. Retrieved June 2, 2009.
  • Feier zur Benennung des Augustinplatzes. Retrieved June 10, 2009.
  • Jan Feddersen: Ein Lied kann eine Brücke sein, Hoffmann und Campe, 2002

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]