Լիանա Աղաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիանա Աղաջանյան
ԾննդավայրԹեհրան
Մասնագիտությունլրագրող
Կայքlianaaghajanian.com

Լիանա Աղաջանյան Լիանա Աղաջանյանը ամերիկահայ լրագրող է։ Նա մասնագիտացել է երկար պատմողական ոճի տեքստերի և միջազգային լրագրության մեջ[1]։ Աղաջանյանը ծնվել է Թեհրանում (Իրան) և մեծացել է Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա

Լրագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղաջանյանի աշխատանքները հայտնվել են Նյու Յորք Թայմս, BBC, The Guardian, Newsweek, Foreign Policy և Al Jazeera America[2]: Նա նաև հայկական Իյանյան անկախ լրատվական թերթի խմբագիրն է։

Աղաջանյանը շատ նյութեր է գրել Հայաստանի ինչպես նաև մի քանի այլ երկրների օրինակ` Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Մոնղոլիայի մասին։ Նա ստացել է մի շարք դրամաշնորհներ և մասնակցություն տարբեր ծրագրերի ինչպես օրինակ Aging FellowshipMetlife լրագրողնեի հիմնադրամին, Ջոն Հոպքինսի համալսարանում միջազգային հաշվետվությունների նախագծին, ինչպես նաև մասնակցել է Հրանտ Դինքի հիմնադրամի կազմակերպած Հայ-թուրքական երկխոսություններին։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Աղաջանյանը Պարգևատրվել է երկրորդ Write a House ամենամյա գրական մրցույթին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Canary, Krisserin (2016 թ․ հոկտեմբերի 5). «Woman of the Week: Liana Aghajania». women.work. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 23-ին.
  2. «Liana Aghajanian, Welcome to Detroit!». HYE Times. 2016 թ․ փետրվարի 11.Կաղապար:Unreliable source?
  3. Piligian, Ellen (2015 թ․ հոկտեմբերի 2). «Second Write A House winner gets Detroit home». Detroit Free Press.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]