Լիանա Ալեքսանյան (երաժիշտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիանա Ալեքսանյան
Ծնվել էդեկտեմբերի 5, 1980(1980-12-05) (43 տարեկան)
Երկիր Հայաստան
Մասնագիտությունօպերային երգչուհի, երաժիշտ և դաշնակահարուհի
Երգչաձայնսոպրանո
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Կայքlianaaleksanyan.com

Լիանա Ռոբերտի Ալեքսանյան (դեկտեմբերի 5, 1980(1980-12-05)), գերմանաբնակ հայ դաշնակահարուհի, երգչուհի (սոպրանո)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիանա Ալեքսանյանը ծնվել է 1980 թվականի դեկտեմբերի 5-ին, Երևանում։ Իր երաժշտական կարիերան սկսել է 9 տարեկանում՝ Միրզոյանի անվան երաժշտական դպրոցում[2]։ 2005 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Հայաստանի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Սերգեյ Դանիելյանի դասարանը։

Սովորելու տարիներին հանդես է եկել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ Վիոլետայի դերում, Ջուզեպե Վերդիի «Տրավիատա» օպերայում, Անուշի դերում Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայում։

Լիանա Ալեքսանյանը մասնակցել «Concours international de Chant» (2004, 3-րդ մրցանակ, Թուլուզ), «Hans Gabor Belvedere» (2004, դիպլոմ, Վիեննա), «Competizione dell’opera» (2007, դիպլոմ, Դրեզդեն) մրցույթներին։ 2006-2010-ին Գերմանիայի Բրաունշվայգ քաղաքի օպերային թատրոնում եղել է մեներգչուհի։ Նրա դերերգերից են եղել Ջիլդա, Դեզդեմոնա, Ամելիա, Վիոլետտա (Ջ. Վերդիի «Ռիգոլետտո», «Օթելլո», «Սիմոն Բոկկանեգրա», «Տրավիատա»), Միմի (Ջ. Պուչչինիի «Բոհեմ»), Տատյանա (Պ. Ի. Չայկովսկու «Եվգենի Օնեգին»)։ Համբուրգի օպերային թատրոնում Լիանա Ալեքսանյան երգել է Լյուչիա դի Լամերմուր (Գ. Դոնիցետտիի «Լյուչիա դի Լամերմուր»), Բլանշ (Ֆ. Պուլենկի «Կարմելիտաների երկխոսությունը»), Միքայելա (Ժ. Բիզեի «Կարմեն»)։ Երաժիշտը հանդես է եկել նաև Օսլոյի, Վիեննայի, Բեռնի, Շտուտգարտի, Դյուսելդորֆի, Քյոլնի (Գերմանիա), «Կոլոն» (Արգենտինա), Միլանի «Լա Սկալա» և այլ օպերային թատրոններում (Չիո-Չիո սան՝ Ջ. Պուչչինիի «Մադամ Բատերֆլայ», Դոննա Աննա՝ Վ. Ա. Մոցարտի «Դոն Ժուան»)[3]։

2018 թվականին Լիանա Ալեքսանյանը դիրիժոր Էդուարդ Թոփչյանի և Հայաստանի ազգահին ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավերով Հայաստանում մասնակցել է Ջ. Պուչչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերայի բեմադրությանը և ներկայացնել գլխավոր հերոսուհու կերպարը[4]։

Մինչ հայաստանյան ելույթները Լիանա Ալեքսանյանը Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ հանդես է եկել Ռուսաստանի ազգային նվագախմբի հետ և կատարել Արտյոմովի «Ռեքվիեմ»-ը։ Կատարումը նվիրված է եղել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

2021 թվականին Լիանա Ալեքսանյանը Իտալիայի Բերիի Պետրուցելի թատրոնում կատարել է Տոսկայի պարտիան[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հարցազրույց գերմանաբնակ օպերային երգչուհի, սոպրանո Լիանա Ալեքսանյանի հետ».
  2. Liana Aleksanyan
  3. Հայ երաժշտության հանրագիտարան. Երևան: «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»,. 2019. էջ 21. {{cite book}}: Text "Գիտահրատարակչական խորհուրդ՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ" ignored (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  4. Լիանա Ալեքսանյան
  5. Լիանա Ալեքսանյանն Իտալիայի առաջատար թատրոններից մեկում կատարել է Տոսկա օպերան

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։