Լիամ Էյքեն
Լիամ Էյքեն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 7, 1990[1] (29 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք |
Կրթություն | Թիշչ արվեստի դպրոց |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան |
Լիամ Պատրիկ Էյքեն (անգլ.՝ Liam Padraic Aiken, ծնվել է 1990 թվականի հունվարի 7- ին Նյու Յորքում՝ ԱՄՆ) - կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան: Առավել հայտնի է «Խորթ մայրը» ֆիլմում կատարած Բեն Հարրցիոնի և «Լեմոնի Սնիկետ: 33 անհաջողություն» ֆիլմում կատարած Կլաուս Բոդլերի դերերով:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիամ Էյքենը MTV ալիքի հաղորդավար Բիլլ Էյքենի (մահացել է 1992 էվականին) և իռլանդուհի Մոյի Էյքենի տղան է[2]: Սովորել է Դվայետ Էնգլվուդի անվան դպրոցում, այդ ընթացքում առաջին անգամ նկարահանվել է «Ֆորդ» ավտոմոբիլի գովազդում, որից հետո նրան սկսել են հրավիրել ֆիլմերում տարբեր դերերի համար: Ամենաառաջին լուրջ դերը եղել է Նեդ Գրիմի՝ Ֆեյ Գրիմի և Հենրի Ֆուլի որդու դերը, ամերիկացի ռեժիսոր Հալ Հարտլեյի «Հենրի Ֆուլ» ֆիլմում 1997 թվականին: Նրա մայրը հիացած էր նրա վաղ կարիերայով և ուզում էր, որ նա նկարահանվի ֆիլմերում:
Առաջին վառ դերy դարձել է Բեն Հարրիսոնի դերը համաժողովրդական մինչ օրս «Խորթ մայրը» ֆիլմում: Այդ դերի համար նա ստացել է Young Actor Age Ten or Younger մրցանակը: Ջուլիա Ռոբերտսի և Սյուզան Սարանդոնի հետ նկարահանումները օգնեցին նրան մուտք գործել ֆիլմերի աշխարհ: 2002 թվականին հայտնվել է Անիծված ճանապարհ ֆիլմում, իսկ 2003 թվականին գլխավոր դերով նկարահանվել է Բրդոտ, հատուկ նշանակության ջոկատ ֆիլմում:
Մի քանի անհաջող փորձից հետո, 2004 թվականին նրան հաջողվում է ստանալ գլխավոր դեր՝ Կլաուս Բոդլերի դերը «Լեմոնի Սնիկետ: 33 անհաջողություն» ֆիլմում: 2009 թվականի մարտ ամսին Էյքենին հրավիրել են, որպեսզի «Մարդասպանը իմ մեջ» թրիլլերում խաղա Ջոննի Պապպասի դերը, որտեղ նկարահանվել է Հոլիվուդյան աստղեր Քեյսի Աֆֆլեկի, Քեյթ Հադսոնի և Ջեսիկա Ալբայի հետ:
2008 թվականի աշնանը ընդունվել է Նյու Յորքի համալսարան:
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1997 — Հենրի Ֆուլ — Նեդ Գրիմ
- 1998 — Մոնտանա — երեխա
- 1998 — Իմ հիացմունքի օբյեկտը — Նատան
- 1998 — Խորթ մայրը — Բեն Հարրցիոն
- 1998 — 2009 — Օրենք եւ կարգ — տարբեր դերեր
- 2000 — Ես երազում էի Աֆրիկայի մասին — Էմմանուել Գալլմանն
- 2001 — Քաղցր նոյեմբեր — Էնբեր
- 2002 — Անիծված ճանապարհ — Փիթեր Սուլլիվեն
- 2003 — Բրդոտ, հատուկ նշանակության ջոկատ — Օուն Բեյկեր
- 2004 — Լեմոնի Սնիկետ: 33 անհաջողություն — Կլաուս Բոդլեր
- 2006 — Ֆեյ Գրիմ — Նեդ Գրիմ
- 2009 — Մարդասպանը իմ մեջ — Ջոննի Պապպաս
- 2012 — Արդեն երեխաներ չեն — Պարոն Ուիլ
- 2013 — Ինչպես լինել տղամարդ — Բրայան
- 2014 — Նեդ Ռալֆ — Նեդ Ռալֆ
Ֆետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լիամը մրցել է Հարրի Փոթերի դերի համար, բայց պարտվել է Դենիել Ռեդքլիֆին, ով ծնանդուվ Միացյալ Թագավորություններից է:
- Իր ամբողջ կյանքում առաջադրվել է մրցանակի 5 անգամ, բայց ընդամենը ստացել է 1 մրցանակ «Խորթ մայրը» ֆիլմում կատարած դերի համար:
- «Լեմոնի Սնիկետ: 33 անհաջողություն» ֆիլմի Կլաուսի դերի համար Լիամը երկար ժամանակ աճեցրել է մազերը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Internet Broadway Database — 2000.
- ↑ http://nymag.com/nymetro/movies/features/10595/