Լիամ Բոյս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիամ Բոյս
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 8, 1991(1991-04-08)[1] (33 տարեկան)
Ծննդավայր Բելֆասթ, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 184 սանտիմետր
Քաշ 85 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Լիամ Բոյս (անգլ.՝ Liam Boyce, ապրիլի 8, 1991(1991-04-08)[1], Բելֆասթ, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն), հյուսիսիռլանդացի ֆուտբոլիստ, «Հարթ Օֆ Միդլթիան» ֆուտբոլային ակումբի և Հյուսիսային Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոյսը ֆուտբոլային կարիերան սկսել է «Կլիֆտոնվիլ» ակումբում։ Իր մեկնարկային մրցաշրջանի բոլոր մրցույթներում խփել է 19 գնդակ՝ դառնալով ակումբի լավագույն ռմբարկու[2]։ 2010 թվականին Լիամի նկատմամբ ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերել շոտլանդական «Սելտիկ»-ը և գերմանական «Գրոյտեր Ֆյուրտ»-ը[3], բայց արդյունքում նա տեղափոխվել է Բրեմենի «Վերդեր II», որտեղ ոչ երկար ժամանակ հանդես է եկել փոխարինող կազմում։ 2012 թվականին սկզբին Բոյսը վերադարձել է «Կլիֆտոնվիլ» ակումբ[4]։ Վերադառնալուց հետո վերջին մրցաշրջանում նա օգնել է ակումբին հաղթել Հյուսիսային Իռլանդիայի ֆուտբոլի առաջնությունը և Գավաթը և դարձել է առաջնության լավագույն ռմբարկու[5]։ Հաջորդ մրցաշրջանում Բոյսը ամբողջությամբ կրկնել է ձեռքբերումը և հաղթելով առաջնությունը, սակայն դարձել է հարձակվողների ցուցակում երրորդը։

2014 թվականի ամռանը ավարտվել է Լիամի պայմանագիրը և նա ազատ գործակալի իրավունքով տեղափոխվել է «Ռոս Քաունթի»[6]։ Օգոստոսի 10-ին «Սենտ Ջոնսթոն»-ի դեմ խաղում առաջնաելույթ է ունեցել Շոտլանդիայի Պրեմիեր լիգայում[7]։ Օգոստոսի 16-ին «Կիլմարնոկ»-ի դեմ խաղում Բոյսը խփել է իր առաջին մեկնարկային գոլը «Ռոս Քաունթ»-ի կազմում[8]։ 2015 թվականի ապրիլի 13-ին «Սենթ Միրեն»-ի դեմ խաղում նա հեթ-տրիկ է արել[9]։ 2016/2017 մրցաշրջանում Լիամը դարձել է թիմի լավագույն ռմբարկու։

2017 թվականի ամռանը Բոիսը տեղափոխվել է անգլիական «Բերթոն Ալբիոն»՝ ստորագրելով եռամյա պայմանագիր[10]։ Մի քանի շաբաթ անց Լիամը ստացել է ծնկի լուրջ վնասվածք[11]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի փետրվարի 9-ին Ազգերի գավաթում Շոտլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում Բոյսը նորամուտ է ունեցել Հյուսիսային Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում[12]։ 2017 թվականի հունիսի 2-ին Նոր Զելանդիայի հավաքականի դեմ ընկերական խաղում Լիամը խփել է առաջի գոլը ազգային թիմի կազմում[13]։

Գոլ Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցույթ
01. 2017 թվականի հունիսի 2 Վինձոր Պարկ, Բել Ֆաստ, Հյուսիսային Իռլանդիա Նոր Զելանդիա Նոր Զելանդիայի ֆուտբոլի ազգային հավաքական 1:0 1:0 Ընկերական խաղ

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային

«Կլիֆտոնվիլ»
  • Հյուսիսային Իռլանդիայի ֆուտբոլի առաջնությու ն 2012/13
  • Հյուսիսային Իռլանդիայի ֆուտբոլի առաջնությու ն 2013/14
  • 2012/13 Լիգայի գավաթի դափնեկիր
  • 2013/14 Լիգայի գավաթի դափնեկիր

Անհատական

  • Հյուսիսային Իռլանդիայի առաջնության լավագույն ռմբարկու (29 գնդակ) - 2013/14
  • Շոտլանդիայի առաջնության լավագույն ռմբարկու (23 գնդակ) - 2016/17

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Cliftonville striker Liam Boyce on trial at Celtic» (անգլերեն). BBC Sport. 2010 թ․ հուլիսի 8. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 31-ին.
  3. «Liam Boyce could be bound for German Bundesliga» (անգլերեն). BBC Sport. 2010 թ․ օգոստոսի 16. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 31-ին.
  4. «Cliftonville set to beat Glentoran in battle to sign Liam Boyce» (անգլերեն). BBC Sport. 2012 թ․ հունվարի 12. Վերցված է 2012 թ․ հունվարի 12-ին.
  5. «Cliftonville Football Club». cliftonvillefc.net (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 6-ին.
  6. «Cliftonville striker Liam Boyce agrees move to Ross County» (անգլերեն). BBC Sport. 2014 թ․ հունիսի 13. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
  7. «Ross County vs. Saint Johnstone 1:2» (անգլերեն). SoccerWay.com. 2014 թ․ օգոստոսի 10. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
  8. «Ross County vs. Kilmarnock 1:2» (անգլերեն). SoccerWay.com. 2014 թ․ օգոստոսի 16. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
  9. «Saint Mirren vs. Ross County 0:3» (անգլերեն). SoccerWay.com. 2015 թ․ ապրիլի 13. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
  10. «Brewers sign striker in record-breaking deal» (անգլերեն). Burton Albion Official Site. 2017 թ․ հունիսի 20. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 20-ին.
  11. Fullteron, Gareth (2017 թ․ օգոստոսի 1). «Belfast Live». Liam Boyce ruled out for majority of season after rupturing anterior cruciate ligament (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  12. «Northern Ireland vs. Scotland 0:3» (անգլերեն). SoccerWay.com. 2011 թ․ փետրվարի 9. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
  13. «Northern Ireland vs. New Zealand 1:0» (անգլերեն). SoccerWay.com. 2017 թ․ հունիսի 2. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիամ Բոյս» հոդվածին։