Լիազորությունների վերազանցում
Լիազորությունների վերազանցում (կամ լիազորությունների չարաշահում), իրավիճակ, երբ պետական պաշտոնյաներն կամ կառույցները (ինստիտուտները) անցնում են իրենց իրավասությունների սահմանները կամ իրենց լիազորությունների շրջանակներում կատարում են ապօրինի արարքներ, որոնք ազդում են ծառայողական պարտականությունների կատարման վրա: Այս երևույթը կարող է, օրինակ, արտահայտվել անօրինական որոշումների ընդունման, քաղաքացիների իրավունքների խախտման կամ հանրային միջոցների չարաշահման ձևով: Լիազորությունների վերազանցումները հաճախ պատճառ են դառնում պաշտոնյային օրենքով սահմանված կարգով պաշտոնանկ անելու կամ իմպիչմենթ հայտարարելու համար, քանի որ այն խաթարում է պետական ինստիտուտների հեղինակությունն ու դրանց նկատմամբ հանրային վստահությունը: Լիազորությունների վերազանցումը նաև անմիջական կապ ունի կոռուպցիայի հետ[1][2][3]: Պաշտոնյաների կողմից լիազորությունների վերազանցումը հաճախ ուղեկցվում է կոռուպցիոն գործարքներով, ինչպիսիք են ապօրինի արտոնությունների տրամադրումը, հանրային ռեսուրսների յուրացումը, իրավապահ համակարգի լծակների կամ ներուժի չարաշահումը և այլն: Նման գործողությունները ոչ միայն վնասում են հանրային շահին, այլև խորացնում են համակարգային խնդիրները՝ խոչընդոտելով արդարության և հաշվետվողականության սկզբունքների իրականացումը:
Ինտիտուցիոնալ վերազանցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինստիտուցիոնալ վերազանցումը պետական իշխանության (պետական ինստիտուտների) կողմից ինչ-որ մեկի (հաճախ երեխաների կամ տարեցների) նկատմամբ վատ վերաբերմունքն է[4]։ Դա կարող է արտահայտվել տարբեր ձևերով՝ տնային պայմաններում երեխաների նկատմամբ բռնության արարքներից (անտեսում, ֆիզիկական և սեռական բռնություն և այլն) մինչև սպասարկման ընդունելի չափանիշներից վատ աշխատող աջակցության ծրագրերի հետևանքներ կամ վարքագծի փոփոխմանն ուղղված կոպիտ կամ անարդար ձևերի կիրառում և այլն[4]:
Լիազորությունների վերազանցման դեմ պայքարելու համար անհրաժեշտ են ուժեղ վերահսկողական մեխանիզմներ, հակակոռուպցիոն անկախ մարմինների արդյունավետ աշխատանք և հանրային հաշվետվողականության ամրապնդում: Հանրության իրազեկվածությունը կարևոր է որպես կանխարգելիչ միջոց: Երբ քաղաքացիները գիտեն իրենց իրավունքները և պետական մարմինների իրավասությունների սահմանները, պաշտոնյաների կողմից լիազորությունների չարաշահումը դառնում է ավելի դժվար և ռիսկային: Այս ամենի արդյունքում հնարավոր է ստեղծել ավելի թափանցիկ և պատասխանատու կառավարման համակարգ, որը կնպաստի արդարության և օրենքի գերակայության ամրապնդմանը:
Օրինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԱՄՆ-ի դաշնային դատավոր Ջեյմս Փեքը Ներկայացուցիչների պալատի կողմից իմպիչմենթի ենթարկվեց 1830 թվականին՝ լիազորությունների վերազանցման համար։ Նա դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի պատրվակով բանտարկել էր մի տղամարդու այն բանից հետո, երբ վերջինը հրապարակայնորեն քննադատել էր դատավորին[5]։ Մեկ տարի անց Սենատն արդարացրել է Փեքին։ Ձայների համամասնությունը հետևյալն էր․ 21 ձայն՝ մեղավոր, իսկ 22-ը՝ անմեղ[5][6][7]։
- Նույն երկրից մեկ այլ դատավոր՝ Չարլզ Սուեյնը, Ներկայացուցիչների պալատի կողմից իմպիչմենթի ենթարկվեց 1904 թվականին։ Նա մեղադրվում էր կեղծ ճանապարհորդական վաուչերներ ներկայացնելու, մասնավոր երկաթուղային վագոնների ոչ պատշաճ օգտագործման, երկու փաստաբանների կողմից դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար վերջիններիս ապօրինի բանտարկելու և իր տեղամասի սահմաններից դուրս ապրելու մեջ: ԱՄՆ Սենատը նրան արդարացրել է 1905 թվականին։ Կասկած չկար, որ Սուեյնը մեղավոր էր իրեն վերագրվող հանցագործություններից մի քանիսի մեջ: Դա ընդունում էր անգամ իր փաստաբանը՝ թեպետ իր պաշտպանյալի արարքները անվանելով «չկանխամտածված»։ Այնուամենայնիվ, Սենատը հրաժարվեց դատապարտել Սուեյնին, քանի որ Սենատի անդամները չէին հավատում, որ նրա արարքները կարելի է որակել որպես «ծանր հանցագործություններ և զանցանքներ»[8]։
- Դաշնային դատավոր Ջորջ Ինգլիշը իմպիչմենթի ենթարկվեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից 1926 թվականին, սակայն հրաժարական տվեց նախքան ԱՄՆ Սենատում նրա դատավարությունը: Իմպիչմենթի հինգ հոդվածներից մեկը վերաբերում էր «բռնակալության և ճնշումների, ինչպես նաև իր պաշտոնի լիազորությունների չարաշահմանը»[9]։ Ներկայացուցիչների պալատը 306 կողմ և 60 դեմ ձայների հարաբերակցությամբ քվեարկեց իմպիչմենթի օգտին, սակայն մեղադրանքները չեղարկվեցին Ինգլիշի հրաժարականից հետո[10]։ Նա մեղադրվում էր փաստաբանների և իր առջև հանդես եկող դատավարության մասնակիցների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ[10][11][12]:
- ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը հրաժարական տվեց այն բանից հետո, երբ Ներկայացուցիչների պալատի դատական հանձնաժողովը քվեարկեց իմպիչմենթի հոդվածները հաստատելու օգտին, սակայն չհասցրեց լիագումար նիստ գումարել՝ իմպիչմենթ հայտարարելու հարցով: Իմպիչմենթի երեք հոդվածներից երկրորդը Նիքսոնին մեղադրում էր իշխանության չարաշահման մեջ՝ պնդելով, որ նա բազմիցս խախտել է քաղաքացիների սահմանադրական իրավունքները, խաթարել է օրինական հետաքննությունների, ինչպես նաև գործադիր իշխանության մարմինների լիազորությունների պատշաճ իրականացումը[13][14]:
Երկկուսակցական քվեարկության ժամանակ 21 դեմոկրատներին միացան նաև 7 հանրապետականներ՝ հավանություն տալու ԱՄՆ նախագահի իմպիչմենթին[13]:
- ԱՄՆ-ի մեկ այլ նախագահ՝ Դոնալդ Թրամփը, Ներկայացուցիչների պալատի կողմից իմպիչմենթի ենթարկվեց 2020 թվականի փետրվարի 5-ին: Սենատում իր դատավարության ժամանակ նա անմեղ ճանաչվեց։ Մեղադրանք առաջադրելուն կողմ են քվեարկել 230, իսկ դեմ՝ 197 ներկայացուցիչ[15][16]:
Իմպիչմենթի երկու հոդվածներից առաջինը վերաբերում էր իշխանության չարաշահմանը։ Նա երկրորդ անգամ իմփիչմենթի ենթարկվեց 2021 թվականի հունվարի 13-ին՝ իր լիազորությունների ավարտից մեկ շաբաթ առաջ:
- Մ.թ․215 թվականին Չինաստանում Ֆա Չժենգը Հան դինաստիայի արքա Լյու բեյի կողմից նշանակվել էր որպես Շու արքայության կառավարիչ և «մարտական ուժ տարածող հրամանատար»։ Նա նաև Լյու Բեյի գլխավոր խորհրդականն էր այդ տարածքում[17]:
Այս ժամանակահատվածում նա չարաշահել է իր լիազորությունները՝ անձնական վրեժխնդրություններ իրականացնելով նախկինում իրեն վիրավորածների նկատմամբ և անհիմն սպանելով նրանց։ Որոշ պաշտոնյաներ դիմել էին արքայի հիմնական խորհրդականներից մեկ ուրիշին և հորդորել արքային հաղորդել Ֆա Չժենգի անօրինական վարքի մասին և քայլեր ձեռնարկել նրա դեմ։ Սակայն այս հորդորի պատասխանը միջամտելուց հրաժարվելն էր[18], քանի որ բոլորի համար հայտնի փաստ էր, որ արքան բարեհաճո վերաբերմունք ունի Ֆա Չժենգի նկատմամբ[19]:
- Բռնապետական, կոռումպացված կամ թույլ պետություններում ոստիկանները կարող են անպատիժ բազմաթիվ հանցավոր գործողություններ իրականացնել իշխող ռեժիմի համար: Առանձին սպաներ կամ երբեմն ամբողջ ստորաբաժանումները կարող են կոռումպացված լինել կամ իրականացնել ոստիկանության տարբեր տեսակի խախտումներ․ դա կարող է տեղի ունենալ ամբողջ աշխարհում ոստիկանական շատ ուժերում, սակայն ավելի հաճախակի է այն դեպքերում, երբ ոստիկանների աշխատավարձերը ցածր են, և նրանք անհրաժեշտություն են զգում այդ «բացը լրացնել» կաշառքներով[20]: Ոստիկանները երբեմն գործում են չհիմնավորված դաժանությամբ, երբ չափից շատ կոշտ են արձագանքում կոնֆրոնտացիոն իրավիճակներին կամ անձից ստիպողաբար խոստովանություն կորզում այն դեպքերում, երբ նրա մեղավորությունը որոշակի իրավիճակներում կամ հանցագործությունների դեպքում կասկածելի է[18][21]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Corruption and abuse of power | Independent Office for Police Conduct». web.archive.org. 2021-01-08. Արխիվացված է օրիգինալից 2021-01-08-ին. Վերցված է 2024-12-29-ին.
- ↑ «Vanuatu officials accused of abuse of power amid corruption claims». RNZ. 2019-02-18. Վերցված է 2024-12-29-ին.
- ↑ Gerson, Michael (2019-09-24). «Opposing Trump's corrupt abuse of power is today's form of patriotism». The Washington Post.
- ↑ 4,0 4,1 Powers, J.; Mooney, A.; Nunno, M. (1990). «Institutional abuse: A review of the literature». Journal of Child and Youth Care (4 (6)): 81.
- ↑ 5,0 5,1 «Jonathan Turley, Senate Trials And Factional Disputes: Impeachment As A Madisonian Device, 49 Duke L. J. 1 (1999)». web.archive.org. 2006-03-18. Արխիվացված է օրիգինալից 2006-03-18-ին. Վերցված է 2024-12-29-ին.
- ↑ «Peck, James Hawkins | Federal Judicial Center». www.fjc.gov. Վերցված է 2024-12-29-ին.
- ↑ «GovInfo». www.govinfo.gov (անգլերեն). Վերցված է 2024-12-29-ին.
- ↑ «U.S. Senate: Impeachment». www.senate.gov. Վերցված է 2024-12-29-ին.
- ↑ SCARINCI, DONALD (2017-05-17). «Impeachment of Judge George W English Dismissed After Resignation». Constitutional Law Reporter (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-12-29-ին.
- ↑ 10,0 10,1 «Impeachment Proceedings Not Resulting In Trial» (PDF). Վերցված է 2020-01-28-ին.
{{cite web}}
:|archive-date=
requires|archive-url=
(օգնություն) - ↑ «JusticeLearning: Articles». web.archive.org. 2006-10-05. Արխիվացված է օրիգինալից 2006-10-05-ին. Վերցված է 2024-12-29-ին.
- ↑ «Judge English Quits; House Prosecutors Move To Drop Trial» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007-09-30-ին. Վերցված է 2007-09-30-ին.
- ↑ 13,0 13,1 Naughton, James M. (1974-07-30). «New Accusation». The New York Times. էջ 1. Արխիվացված է օրիգինալից 2019-12-29-ին.
- ↑ Saulny, Susan (2009-01-09). «Illinois House Impeaches Governor». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2012-05-17-ին. Վերցված է 2009-04-21-ին.
- ↑ Vote on House Resolution 1671 Արխիվացված Հունիս 1, 2012 Wayback Machine to impeach Gov. Blagojevich.
- ↑ «House impeaches President Trump». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). 2019-12-18. Վերցված է 2024-12-29-ին.
- ↑ (以正為蜀郡太守、揚武將軍,外統都畿,內為謀主。) Sanguozhi vol. 37.
- ↑ 18,0 18,1 «Ian Tomlinson G20 protests death: police office faces manslaughter charge - Telegraph». web.archive.org. 2010-04-04. Արխիվացված օրիգինալից 2010-04-04. Վերցված է 2024-12-29-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ (一飡之德,睚眦之怨,無不報復,擅殺毀傷己者數人。或謂諸葛亮曰:「法正於蜀郡太縱橫,將軍宜啟主公,抑其威福。」亮荅曰:「主公之在公安也,北畏曹公之彊,東憚孫權之逼,近則懼孫夫人生變於肘腋之下;當斯之時,進退狼跋,法孝直為之輔翼,令翻然翱翔,不可復制,如何禁止法正使不得行其意邪!」初,孫權以妹妻先主,妹才捷剛猛,有諸兄之風,侍婢百餘人,皆親執刀侍立,先主每入,衷心常凜凜;亮又知先主雅愛信正,故言如此。) Sanguozhi vol. 37.
- ↑ «DRUGS-MEXICO: Police Caught Between Low Wages, Threats and Bribes - IPS ipsnews.net». web.archive.org. 2010-06-20. Արխիվացված օրիգինալից 2010-06-20. Վերցված է 2024-12-29-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ Leo, Richard A. (2009-09-01). «False Confessions: Causes, Consequences, and Implications». Journal of the American Academy of Psychiatry and the Law Online (անգլերեն). 37 (3): 332–343. ISSN 1093-6793. PMID 19767498.