Լը Կորբյուզիեի ճարտարապետական ժառանգություն
|
| |
| անգլ.՝ The Architectural Work of Le Corbusier* | |
|---|---|
| ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
| Շինություն Հնդկաստանի Չանդիգարհ քաղաքում | |
| Երկիր | |
| Տիպ | Մշակութային |
| Չափանիշներ | (i), (ii), (vi) |
| Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
| Աշխարհամաս** | Եվրոպա, Ասիա, Ամերիկա |
| Ընդգրկման պատմություն | |
| Ընդգրկում | 2016 (40-րդ նստաշրջան) |
| * Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
| Համաշխարհային | |
Լե Կորբյուզիեի ճարտարապետական ժառանգություն, ֆրանսիացի ճարտարապետ Լե Կորբյուզիեի ճարտարապետական հուշարձանների շարք։ Հաշվվում է 17 օբյեկտ աշխարհի տարբեր երկրներում՝ Արգենտինայում, Բելգիայում, Գերմանիայում, Հնդկաստանում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում և Ճապոնիայում։
2016 թվականին Ֆրանսիայի նախաձեռնությամբ Լե Կորբյուզիեի նախագծած 17 օբյեկտներ ՅՈւՆԵՍԿՕ-ի որոշմամբ միավորվել են միջազգային մեկ ընդհանուր միավորման մեջ՝ համարվելով Համաշխարհային ժառանգության օբյեկտ։ Ցուցակում ընդգրկված օբյեկտներից են Նոտր Դամ դյու Օ-ն Ֆրանսիայում, Սավոյ վիլլան և Մարսելի բնակելի համալիրը։ Ցանկում ընդգրկված են յոթ երկրներ, որոնց մեծ մասը ներկայացնում է Եվրոպան։ Աշխարհի մնացած հատվածից ցանկում ընդգրկված են Կուրուչետի տունը Արգենտինայում, Կապիտոլիում համալիրը Հնդկաստանի Չանդիգարհ քաղաքում և Արևմտյան արվեստի ազգային թանգարանը Ճապոնիայում։
| Այս հուշարձանները վկայում են ճարտարապետական նոր ոճի մասին, որը ենթադրում էր լրիվ հեռացում հնից։ Այս շինությունների կառուցումը կես դարի պատմություն ունի, մի ժամանակաշրջան, որ Կորբյուզիեն անվանել է «համբերատար որոնման շրջան»։ Կապիտոլիում համալիրը Չանդիգարհում, Արևմտյան արվեստի ազգային թանգարանը Տոկիոյում, բժիշկ Կուրոիչետի տունը Լա Պլատայում և Մարսելի բնակելի համալիրը արտացոլում են մոդեռնիզմի առաջարկած ճարտարապետական լուծումները 20-րդ դարում, որոնք առաջ է քաշել նոր պահանջարկը։ Մարդկային հանճարի այս գլուխգործոցները նաև վկայում են ճարտարապետական արվեստի ինտերնացիոնալ բնույթի մասին։ - ՅՈւՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայք
|
Ժառանգության ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Համարը ցուցակում 1321- |
Շինություն | Կառուցման տարեթիվ | Անվանում | Քաղաք, շրջան, երկիր |
|---|---|---|---|---|
| 001 | 1923 | Լա Ռոշ վիլլա և Ժաներե վիլլա | Փարիզ, Իլ դը Ֆրանս, | |
| 002 | 1923 | Վիլլա Դե Լակ | Կորսո, Վո | |
| 003 | 1924 | Ֆրյուժե | Պեսակ, Ակվիտանիա շրջան, | |
| 004 | 1926 | Գեյեթի տուն | Անտվերպեն, Ֆլանդրիայի շրջան, | |
| 005 | 1927 | Վայսենհոֆ շրջանի տներ | Շտուտգարտ, Բադեն Վյուրտեմբերգ | |
| 006 | 1928 | Սավոյ վիլլա | Պուասի, Իլ դը Ֆրանս, | |
| 007 | 1930 | Կլարտեի տուն | Ժնև, Ժնևի կանտոն, | |
| 008 | 1931 | Տուն Պորտ Մոլիտորում | Բուլոն Բիյանկուր, Իլ դը Ֆրանս | |
| 009 | 1945 | Բնակելի շենք | Մարսել, Պրովանս Ալպեր Լազուր ափ | |
| 010 | 1946 | Դյուվակլի մանիֆակտուրա | Սեն Դյո դե Վոժ, Լոթարինգիա, | |
| 011 | 1949 | Կուրուչետի տուն | Լա Պլատա, Բուենոս Այրես | |
| 012 | 1950 | Նոտր Դամ դյու Օ | Ռոնշան կոմունա, Ֆրանշ Կոնտե | |
| 013 | 1951 | Լե Կորբյուզիեի ամառանոց | Ռոկբրյուն Կապ Մարտեն, Պրովանս Ալպեր Լազուր ափ, | |
| 014 | 1952 | Կապիտոլիումի համալիր Չանդիգարհում | Չանդիգարհ, Փանջաբ և Հարյանա | |
| 015 | Սենտ Մարի դե լա Տուրետ մենաստան | 1953 | Սենտ Մարի դե լա Տուրետ մենաստան] | Ռոն Ալպեր, |
| 016 | 1955 | Արևմտյան արվեստի ազգային թանգարան | Թայթո, Տոկիո, | |
| 017 | 1953 | Ֆիրմինիի մշակույթի տուն | Ֆիրմինի, Ռոն Ալպեր, |
ՅՈւՆԵՍԿՕ-ի օբյեկտի հաստատման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի հունվարին Ֆրանսիան դիմել է ՅՈւՆԵՍԿՕ-ին՝ առաջարկելով Ֆրանսիայի տարածքում գտնվող 14 շինություններ համարել Համաշխարհային ժառանգության հուշարձան։ Ավելի ուշ Ֆրանսիայի առաջարկին միացել են այլ երկրներ ևս, որտեղ կան Լե Կորբյուզիեի ճարտարապետական կառույցներ։ Վերջնական նախագիծն անվանվել է Լե Կորբյուզիեի քաղաքային ու ճարտարապետական աշխատանքներ։ Ցանկում ընդգրկվել են շինություններ, որոնք գտնվում են Արգենտինայում, Բելգիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Հնդկաստանում, Ճապոնիայում և Շվեյցարիայում[1]։
2009 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ն քննարկել է առաջարկը և վճռել որոշումը տեղափոխել 2012 թվական՝ պատճառաբանելով հայտի հիմնավորման հատվածի ոչ բավարար մշակումը։ 2011 թվականին կոմիտե է ներկայացվել նոր հայտ, որտեղ նշված է եղել 19 օյեկտ, սակայն այս առաջարկը մեծամասնության կողմից չի ընդունվել։ Որպես փաստարկում ներկայացվել է այն հանգամանքը, որ դեռևս ապացուցված չէ Լե Կորբյուզիեի աշխատանքների առանձնահատուկ նշանակությունը[2]։
Միայն երրորդ փորձից 2016 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ի 40-րդ նստաշրջանում հայտն ընդունվել է[3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լե Կորբյուզիե
- Արգենտինայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկ
- Բելգիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկ
- Գերմանիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկ
- Ֆրանսիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկ
- Շվեյցարիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկ
- Ճապոնիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ UNESCO World Heritage Centre. «UNESCO World Heritage Centre - Decision - 35 COM 8B.40» (անգլերեն). whc.unesco.org. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ Der Bundesrat. «UNESCO-Dossier Le Corbusier in Paris unterzeichnet» (գերմաներեն). www.admin.ch. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ UNESCO World Heritage Centre. «UNESCO World Heritage Centre - Decision - 40 COM 8B.31» (անգլերեն). whc.unesco.org. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լը Կորբյուզիեի ճարտարապետական ժառանգություն» հոդվածին։ |
|
- Համաշխարհային ժառանգության օբյեկտներ այբբենական կարգով
- Բնակելի համալիրներ
- Լե Կորբյուզիե
- Համաշխարհային ժառանգություն Արգենտինայում
- Համաշխարհային ժառանգություն Գերմանիայում
- Համաշխարհային ժառանգություն Հնդկաստանում
- Համաշխարհային ժառանգություն Ճապոնիայում
- Համաշխարհային ժառանգություն Շվեյցարիայում
- Համաշխարհային ժառանգություն Ֆրանսիայում
- Մոդեռնիստ ճարտարապետություն
