Լը Շաբանե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Լե Շաբանեից)
Լը Շաբանե
Տեսակհասարակաց տուն
Հիմնադրված է1878
ՀիմնադիրAlexandrine Jouannet?
Երկիր Ֆրանսիա
 Le Chabanais Վիքիպահեստում
Արքայազն Բերտի Ուելսցուն նվիրված ծաղրանկար, որտեղ արքայազնը պատկերված է Լը Շաբանե հասարակաց տանը՝ մանրավաճառների շրջապատում։ Տպագրվել է L’indiscret թերթում 1903 թվականին։

Լը Շաբանե կամ Շաբանե (ֆր.՝ Le Chabanais), Փարիզի ամենաշքեղ և հայտնի հասարակաց տներից մեկը, որը գործել է 1878-1946 թվականներին։ 1946 թվականին Ֆրանսիայում հասարակաց տների գործունեությունը օրենսդրությամբ արգելվել է։ Տեղակայված է եղել Փարիզի կենտրոնում, Լուվրի հարևանությամբ՝ 12 rue Chabanais հասցեով։

Հիմնադրվել է իռլանդուհի Մադամ Քելլի կողմից, ով լավ կապեր է ունեցել Փարիզի հեղինակավոր Ժոկեյի ակումբ (ֆր.՝ Jockey-Club de Paris) էլիտար հաստատության անդամների հետ։ Հաստատության բաժնետոմսերը վաճառվել են հարուստ անանուն ներդրողների։ Միջոցների ընդհանուր ծավալը, որը ներդրվել է հասարակաց տան աշխատանքների մեկնարկի և զարգացման համար, կազմել է 1,7 միլիոն ֆրանսիական ֆրանկ։ Սենյակներից յուրաքանչյուրը կահավորված է եղել համապատասխան ոճով՝ ճապոնական, մավրիտանական, հնդկական, չինական և այլն։ Անհրաժեշտ է նշել, որ ճապոնական ոճով կահավորված սենյակի նախագիծը և դիզայնը մրցանակ է շահել 1900 թվականին տեղի ունեցած Համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ։

Հասարակաց տան ներքին պատերը զարդարված են եղել Անրի դը Տուլուզ-Լոտրեկի կտավներով։ Վերջինս եղել է հաստատության հաճախորդներից մեկը։ Հատուկ Լե Շաբանեի համար նկարիչը ստեղծել է 16 մեծ կտավներ։ Հասարակաց տան հաճախորդներից մեկն էլ եղել է Գի դը Մոպասանը, ով այնքան էր հավանում մավրիտանական ոճով կահավորված սենյակը, որ դրա կրկնօրինակը կառուցեց իր առանձնատանը։ 1880-1890-ական թվականներին հասարակաց տան մշտական հաճախորդ է եղել արքայազն Բերտի Ուելսացին, ով հետագայում դարձել է Մեծ Բրիտանիայի թագավոր։ Հաստատության սենյակներից մեկը նախատեսված է եղել միայն նրա համար, անկողնու վրա կախված է եղել արքայազնի զինանշանը։ Սենյակը հայտնի է եղել նաև իր մեծ պղնձե լվացարանով, որն ուներ կնոջ դեմքով կարապի տեսք։ Ապագա թագավորն այն կիրառում էր շամպայնով լողանալու համար։ 1951 թվականին, հասարակաց տան փակվելուց հետո, Սալվադոր Դալին գնել է այդ պղնձե լվացարանը 112 000 ֆրանկով։

Եղել են դեպքեր, երբ ֆրանսիական կառավարությունը օտարերկրյա պետությունների ղեկավարների այցելությունների օրակարգում մտցրել է այց Լե Շաբաներ՝ պաշտոնական փաստաթղթերում, որպես կանոն, այն ներկայացնելով որպես «այց Սենատի նախագահին»[1]։

1920-ական թվականների կեսերին «Մեկ երկու երկու» հասարակաց տան հայտնվելուց հետո՝ Շաբանեն կորցրեց Փարիզի գլխավոր և ամենաշքեղ հասարակաց տան տիտղոսը։ Սակայն այն շարունակել է գոյություն ունենալ և մեծ պահանջարկ վայելել։ Փարիզի ֆաշիստական բռնազավթման ժամանակ՝ օկուպացիոն իշխանությունների որոշմամբ պահպանվել են 20 հասարակաց տներ, այդ թվում նաև Լե Շաբանեն։ Հասարակաց տունը իր գործունեությունը դադարեցրել է 1946 թվականին՝ Ֆրանսիայում հասարակաց տների և սփոփման կայանների փակման մասին որոշման ընդունումից հետո։

Ներկայումս հասարակաց տան շենքում գտնվում է բազմաբնակարան շենք, որտեղ տեղակայված է թանգարան՝ նվիրված Ֆրանսիայի գլխավոր հասարակաց տան 50-ամյա պատմությանը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. eleonorar (2014 թ․ օգոստոսի 10). «Le Chabanais». По невозможному тоска. Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]