Լերմոնտ Մովսիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լերմոնտ Մովսիսյան
Ծնվել է հունվարի 4, 1943(1943-01-04)
Հաթերք, Ադրբեջան
Մահացել է հունվարի 25, 1995(1995-01-25) (52 տարեկանում)
Երևան, Հայաստան
Ազգություն հայ
Մասնագիտություն գիտնական
Հաստատություն(ներ) Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ, Ստենֆորդի համալսարան և Երևանի պետական համալսարան
Ալմա մատեր Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճան պրոֆեսոր (1993) և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1992)

Լերմոնտ Մուշեղի Մովսիսյան (հունվարի 4, 1943(1943-01-04), Հաթերք, Ադրբեջան - հունվարի 25, 1995(1995-01-25), Երևան, Հայաստան), հայ ռադիոֆիզիկոս։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1992 թ.), պրոֆեսոր (1993 թ.

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը և նուն տարում ընդունվել ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ: 1964 թվականին ավարտել է համալսարանը, իսկ 1965 թվականից աշխատանքի է անցել ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող: 1965 թվականին ընդունվել է Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտի ասպիրանտուրան և նույն տարում զորակոչվել խորհրդային բանակ: Զորացրվելուց հետո ուսումը շարունակել է ասպիրանտուրայում և ավարտել այն 1969 թվականին:

1970 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և աշխատանքի անցել ԵՊՀ-ում սկզբում որպես դասախոս, ապա՝ ավագ դասախոս, դոցենտ, իսկ 1992 թվականի դեկտեմբերից՝ պրոֆեսոր: 1975-1976 թվականներին վերապատրաստվել է ԱՄՆՍթենֆորդի համալսարանում:

1992 թվականին Խարկովում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: 1986 թվականից մինչև կյանքի վերջը եղել է ԵՊՀ գերբարձր հաճախությունների ֆիզիկայի ամբիոնի վարիչ։ Գործուն մասնակցություն է ունեցել մայրենի լեզվով մասնագիտական ուսումնական ձեռնարկների ստեղծմանը:

Հեղինակ է ավելի քան 40 գիտական աշխատանքների, այդ թվում՝ էլեկտրադինամիկայի բուհական երկհատոր ձեռնարկի[1]: Աշխատանքները վերաբերում են էլեկրադինամիկայի, գերբարձր հաճախությունների ռադիոֆիզիկային, մասնավորապես էլեկտրոն-ճառագայթային փոխազդեցության հարցերին[2]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԳԲՀ էլեկտրադինամիկա։ Ուսումնաօժանդակ ձեռնարկ, Երևան, 1983 թ.[3]:
  • ԳԲՀ էլեկտրադինամիկայի հատուկ գլուխներ։ Ուսումնաօժանդակ ձեռնարկ, Երևան, 1988 թ.:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  2. Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 435:
  3. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան