Լերմոնտովո (Հայաստան)
Գյուղ | ||
---|---|---|
Լերմոնտովո | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Լոռի | |
Հիմնադրված է | 1844 թ. | |
ԲԾՄ | 1825 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 933[1] մարդ (2004) | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Լերմոնտովո, գյուղը գտնվում է Հայաստանի Լոռու մարզում՝ Գուգարքի տարածաշրջանի ամենացուրտ գոտում՝ ծովի մակարդակից 1825 մ բարձրության վրա, Աղստև գետի ձախ կողմում։
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 11 կմ հարավ-արևելք։ Գյուղը՝ որը սկզբից անվանվել է Վոսկրեսենովկա, հիմնվել է 1840 թվականին Ռուսաստանի Տամբովի մարզից։ Նախնիները գաղթել են Ռուսաստանի Սարատովի և Տամբովի նահանգներից։ Լերմոնտովո է վերանվանվել 1941 թվականի հուլիսի 5-ին։ Աքսորված ընտանիքները հիմնավորվել են այստեղ, և այժմ կազմում են բնակչության 80%-ը։ Համայնքում ապրում են նաև հայեր՝ 15% և եզդիներ՝ 5%։ Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կարտոֆիլի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայիս Լերմոնտովոն իրենից ներկայացնում է բավականին զարգացած համայնք՝ 2001 թվականին սոցիալական ներդրումների ծրագրով անց է կացվել ջրագիծ, 2006 թվականին գյուղը գազաֆիկացվել է, 2010 թվականին լուծվել է համայնքի փողոցների լուսավորության հարցը։ Համայնքում գուրծում է Մշակույթի կենտրոնը, որտեղ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, գործում է նաև գրադարան։ Գյուղում առկա է միջնակարգ դպրոցը՝ որտեղ կան հայկական և ռուսական դասարաններ։ Դպրոցը հիմնովին վերանորոգվել է պետական բյուջեի միջոցներով։ 2011 թվականինի սկզբից կազմակերպվել է գյուղի աղբահանման հարցը, տեղադրվել են ծածկականգառներ։ Առաջիկա պլաններում է գյուղամիջյան ճանապարհների կապիտալ վերանորոգումը, մանկական խաղահրապարակի և մանկապարտեզի նոր մասնաշենքի կառուցումը։ Լերմոնտովոյի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Լոռու մարզի մարդահաշիվ
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 86»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2013 Հոկտեմբերի 26
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.