Լերմոնտովի հուշարձան (Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Միխայիլ Լերմոնտովի հուշարձան (այլ կիրառումներ)
Picto infobox architecture.png
Լերմոնտովի հուշարձան (Մոսկվա)
Լերմոնտովի հուշարձան (Մոսկվա)ը գտնվում է Ռուսաստանում
Լերմոնտովի հուշարձան (Մոսկվա)
Կոորդինատներ 55°46′9.18″ հս․ լ. 37°39′3.25″ ավ. ե. / 55.7692167° հս․. լ. 37.6509028° ավ. ե. / 55.7692167; 37.6509028Կոորդինատներ: 55°46′9.18″ հս․ լ. 37°39′3.25″ ավ. ե. / 55.7692167° հս․. լ. 37.6509028° ավ. ե. / 55.7692167; 37.6509028
Գտնվում է Մոսկվա, Ռուսաստան

Լերմոնտովի հուշարձան (ռուս.՝ Памятник Лермонтову), բանաստեղծ Միխայիլ Յուրևիչ Լերմոնտովի քանդակը, որը տեղակայվել է 1965 թվականին Մոսկվայի Լերմոնտովի հրապարակում: Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Ի. Դ. Բրոդսկին, ճարտարապետներ Ն. Ն. Միլովիդովը, Գ. Ե. Սաևիչ, Ա. Վ. Մորգուլիսը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականին հրապարակը կոչվել է Լերմոնտովի անվան՝ ի հիշատակ այն բանի, որ այստեղ՝ Կարմիր դարպասի դիմաց՝ Արսենևների տանը, 1814 թվականի հոկտեմբերի 2-3-ը ընկած ժամանակահատվածում ծնվել է Մ. Յու. Լերմոնտովը[1]: Հրապարակի զբոսապուրակը ևս կոչվել է Լերմոնտովյան, այնուհետև գաղափար է ծագել այդտեղ կանգնեցնել բանաստեղծի հուշարձանը[2], սակայն պատերազմը խանգարել է: 1950-ական թվականներին հուշարձանի տեղադրման գաղափարը կրկին շրջանառվել է և սկսվել են լավագույն նմուշի որոնումները[3]: Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 1965 թվականի հունիսի 4-ին[1]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լերմոնտովի հուշարձանը համարվում է Մոսկվայի ամենառոմանտիկ հուշարձաններից մեկը: Քանդակագործը փորձել է իր աշխատանքում արտահայտել բանաստեղծի էությունը և արվեստի բնույթը: Բրոնզե մարմինը կանգնած է գրանիտե գլանաձև պատվանդանի վրա: Լերմոնտովի օձիքը և շինելի փեշը կարծես քամուց տարուբերվում են: Բանաստեղծի դեմքը մտածկոտ է, նրա տխուր հայացքը ուղղված է իրեն: Քանդակը արված է 1960-ական թվականներին բնորոշ «խիստ ոճի» գեղարվեստա-պլաստիկ հնարներով[3]: Լերմոնտովի պատվանդանի վրա արձանագրված են այս տողերը.

Մոսկվա՛, Մոսկվա՛... Սիրում եմ քեզ, ինչպես որդի,
Ինչպես ռուսը՝ ուժգին, բոցավառ և նուրբ:

Հուշարձանի շուրջը տեղակայված է բարձրաքանդակ, որի վրա տարածական ձևով արտահայտված են Լերմոնտովի ստեղծագործությունները՝ «Մծիրի», «Դև», «Առագաստ»[3]:

Կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լերմոնտովի հուշարձան երևում է «Հաջողության ջենթլմենները» ֆիլիմում։ Հանցագործ Կոսոյը նրան անվանում է «վերարկուով տղամարդ»[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «В 1965 году в Москве открыт памятник Михаилу Лермонтову»։ inmsk.ru։ Վերցված է 2014-01-03 
  2. «Лермонтов»։ liveinmsk.ru։ Վերցված է 2014-01-03 
  3. 3,0 3,1 3,2 «Памятник М. Ю. Лермонтову»։ nasledie.turgenev.ru։ Վերցված է 2014-01-03 
  4. Евгений Попов. (2005-10-24)։ «Мужик в пиджаке»։ grani.ru։ Վերցված է 2014-01-03 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Роальд Кожевников. Памятники и монументы Москвы. — Московский рабочий, 1976. — С. 136.
  • Иванова И. В. Памятник М. Ю. Лермонтову: путеводитель. — М.: Московский рабочий, 1987. — 64 с., ил. — (Биография московского памятника).