Լերկաբշտիկ
| Լերկաբշտիկ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Ծնեբեկածաղկավորներ (Asparagales) |
| Ընտանիք | Խոլորձազգիներ (Orchidaceae) |
| Ենթաընտանիք | Խոլորձայիններ (Orchidoideae) |
| Տրիբա | Orchideae |
| Ենթատրիբա | Orchidinae |
| Ցեղ | Լերկաբշտիկ (Gymnadenia) R.Br. |
Լերկաբշտիկ (լատիներեն՝ Gymnadenia), խոլորձազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 10, Հայաստանում՝ 1 տեսակ՝ լերկաբշտիկ երկայնաեղջյուր (G. conopsea)։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս դասի գիտական անունը գալիս է հին հունարեն՝ [γυμνός] error: {{lang}}: text has italic markup (help) - «մերկ» և [ἀδήν] error: {{lang}}: text has italic markup (help) - «երկաթ» բառերից։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցողունի բարձրությունը 15-70 սմ է։ Տերևները երկար են, նշտարաձև կամ գծանշտարաձև։ Ծաղկաբույլը հասկանման է, ծաղիկները՝ մանր, բաց գույնի կամ մանուշակակարմրավուն, բուրավետ։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը տուփիկ է։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի և այլ մարզերում։ Աճում է մարգագետիններում, անտառների բացատներում, թփուտներում և այլն։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեղաբույս է. պարունակում է լորձնանյութ, ալկալոիդներ և այլն։ Պալարների եփուկն օգտագործում են ստամոքսաղիքային համակարգի, միզապարկի բորբոքային հիվանդությունների, թունավորման դեպքերում։ Գեղազարդիչ է։
Տաքսոնոմիա
[խմբագրել | խմբագրել կոդը]| 13 ընտանիք (համաձայնAPG II Համակարգի) |
e1 | |||||||||||||||
| ԿարգԾնեբեկածաղկավորներ | դաս Լերկաբշտիկ | f1 | ||||||||||||||
| բաժին Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր |
ընտանիք Խոլորձազգիներ | e2 | ||||||||||||||
| ավելի քան 58 կարգի ծաղկավոր բույսեր (համաձայնAPG II Համակարգի) |
ևս մոտ 880 սերունդ | f2 | ||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լերկաբշտիկ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լերկաբշտիկ» հոդվածին։ |
| ||||||
|